Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Մայիսի 28՝ հազարամյակներից հազարամյակներ տանող կամուրջ

Մայիսի 28, 2021
Հանրապետություն
Մայիսի 28՝ հազարամյակներից հազարամյակներ տանող կամուրջ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
261
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաք Սիսի անկումից հետո հայ ժողովուրդը 6 դար շարունակ չուներ դասական իմաստով ինստիտուցիոնալ միասնական պետականություն։ Կիլիկիո լեռներում ինքնուրույնություն պահպանող կիսանկախ հայ իշխանների տիրույթները վերջնականապես զավթվեցին 1515 թ. օսմանյան թուրքերի կողմից, իսկ հայապահպանության առաքելությունը հիմնականում մնաց Հայ առաքելական եկեղեցու վրա։

1918 թ. մայիսյան հերոսամարտերի օրինաչափ հանգրվանը պետք է լիներ hայ ժողովրդի հազարամյակների պատմության խորքից եկած եւ տեւական ժամանակ դադարած պետականության վերականգնման իրադարձությունը: Մայիսի 28-ին նախորդել էին Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի պատմական հաղթանակները Հայաստանը զավթել ցանկացող թուրքական զորքերի նկատմամբ: Բոլշեւիկյան Ռուսաստանի ուշադրությունից դուրս մնացած Անդրկովկասում,  թուրքերի դեմ տարած հաղթանակներով, հայ ժողովուրդը ստեղծել էր անհրաժեշտ բոլոր նախադրյալներն իր պետականությունը վերականգնելու համար: Մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովրդի տարած պատմական հաղթանակից հետո գիշերը Անդրկովկասյան սեյմը լուծարվեց, եւ նույն օրը Վրաստանը հռչակեց իր անկախությունը: Ադրբեջանը հասկանալով, որ իր «ավագ եղբայրը»՝ Թուրքիան չի կարողանա հաղթահարել Հայաստանի բերդը եւ հասնել Բաքու, մայիսի 27-ին ստիպված էր հայտարարել իր անկախության մասին:

Անդրկովկասը Թուրքիայի զավթումից պաշտպանելու գործին լծված հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինող «Հայկական ազգային խորհուրդը» միայն մայիսի 28-ին կարողացավ հռչակել Հայաստանի Հանրապետությունը: Մայիսի 29-ին ՀՅԴ արեւմտյան եւ արեւելյան բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը: Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թ. դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամիավորումները եւ հանրապետությունը խորհրդայնացրին:

Հայ ժողովուրդը 6 դար սպասել էր պետականության վերականգնման պատմական պահին եւ Առաջին հանրապետության գոյության կարճ ժամանակահատվածում  կարողացավ ձեւավորել պետականության բոլոր ատրիբուտները: Լիովին օրինաչափ էր, որ Առաջին հանրապետության տարածքի մեջ էր մտնում նաեւ Կարսի նահանգը, որը Թուրքիային հաջողվեց գրավել միայն 1920 թ. հոկտեմբերի 30-ին:

1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը, եռագույնը հաստատվեց որպես Հայաստանի ազգային դրոշ։ Նույն տարվա օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը: 1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց, իսկ հունիսի 21-23-ը Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ, որոնցից 72-ը ՀՅԴ անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ թուրք-թաթարներ եւ 1-ը՝ եզդի։ 1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Առաջին հանրապետության կառավարությունը 1920 թ. մարտին ստեղծեց երդվյալ ատենակալների դատարանը, իսկ մեկ ամիս անց՝ ազգային դրամը։

Պետական ինստիտուտների ստեղծումը, պետականության վերագտնման կարճ ժամանակահատվածն այն նախադրյալներն էին, որոնք հիմք դարձան, որպեսզի Խորհրդային Միությունից առաջին անկախացման գործընթացը մեկնարկի հենց Հայաստանից, որն առաջիններից մեկը հռչակեց իր որոշումը: Լիովին օրինաչափ էր նաեւ, որ ԽՍՀՄ կազմից դուրս եկած առաջին միավորներից էր նաեւ ԼՂ-ն:

1918 թ. Հայաստանի Հանրապետության հռչակմամբ դրվեց հայկական պետականության վերականգնման անշրջելի գործընթացների մեկնարկը: Մեր ժողովրդի համար լիովին կանխատեսվում էր, որ ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ մեր օրերում Թուրքիան փորձեր է անելու խաթարելու հայկական պետականության գոյությունը: Այս ընթացքում հայ ժողովրդին պարտադրված յուրաքանչյուր պատերազմ ավելի է ամրապնդում հազարամյակների մեր բնօրրանից՝ առայժմ միայն այս փոքր անկյունում ուժեղ պետականություն կառուցելու ձգտումը: Պետականության պահպանման պայքարում պարբերաբար զոհելով ազգի ընտրյալներին՝ հայ ժողովրդի սերունդները պատասխանատվության ահռելի բեռ են ստաձնում իրենց ուսերին՝ սրբությամբ տանելու պետականապահպանի իրենց առաքելությունը: Իսկ հայկական պետականությունը չի կարող գոյություն ունենալ անկլավի կարգավիճակում, եւ Առաջին հանրապետության գոյությունից ի վեր ու հատկապես մեր օրերում հենց այդ պայքարն է տանում մեր ժողովուրդը՝ իր կողքին կանգնած բարեկամների հետ:

Հետեւաբար՝ Մայիսի 28-ը շարքային տոն չէ, այն հայ ժողովրդի եւ նրա պետականության վերածննդի խորհրդանիշն է, որը հազարամյակների խորքից քայլող հայի համար ճանապարհ է հարթում դեպի ապագայի հազարամյակները:

Թեգեր: առաջին հանրապետությունԹուրքիաՀայաստանՀՅԴ
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բանակ եւ միասնական ժողովուրդ

Բանակ եւ միասնական ժողովուրդ

Գործընթացը խաղաղ իրավիճակ է ենթադրում

Գործընթացը խաղաղ իրավիճակ է ենթադրում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist