Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Գյուղերին նպատակային աջակցություն է պետք

Ինչպես են քաղաքական ուժերը զարգացնելու մեզ համար իրապես սահմանապահ տարածքները

Հունիսի 16, 2021
Հանրապետություն
Գյուղերին նպատակային աջակցություն է պետք
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
148
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱԺ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը գյուղատնտեսությունից խոսում են՝ այլ հարց է՝ առանձին բաժնով, թե մեկ նախադասությամբ։ Բայց դատելով այդ ուժերի նախընտրական ծրագրերից՝ նրանցից ոչ բոլորն են պատկերացնում՝ ինչ է գյուղը եւ, հետեւաբար, հստակ չեն ձեւակերպում իրենց անելիքները։ Կան ուժեր, որոնց ծրագրերի գյուղոլորտին վերաբերող հատվածը կարծես հրահանգների շարք լինի՝ ստեղծել մթերման մեխանիզմներ, ներդնել «խելացի» համակարգեր, խրախուսել գյուղատնտեսությունը եւ այլն։ Մինչդեռ պետք էր տալ ձեւն ու միջոցը, այն է՝ հենց ա՛յս քայլով մթերման մեխանիզմը կստեղծվի կամ հենց ա՛յս միջոցներով «խելացի» համակարգ կներդրվի։ Այլապես թե ինչ է պետք, հավատացնում ենք, շատերն են հասկանում։ Խնդիրն այդ պետք-ին հասնելու ճանապարհն է։

Հայ ազգային կոնգրեսն անհետաձգելի է համարում պետության վերահսկողությամբ 5-10 մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծումը։ Հարկ է նաեւ գյուղատնտեսական բոլոր շրջաններում ձեւավորել 20 տոկոս պետական մասնակցությամբ գյուղատնտեսության սպասարկման ագրոկայաններ (ներառյալ` մեքենատրանսպորտային պարկը)` հետագայում պետական բաժնեմասը վաճառելու եւ գյուղացիական կոոպերատիվներ հիմնելու նպատակով: Ամեն տարի ինտենսիվ այգիները 1000 հա-ով ավելացնելու, ոռոգման համակարգերի 50 տոկոսն արդիականացնելու, յուրաքանչյուր տարի տեխնիկայի հավաքակազմն առնվազն 500 միավորով թարմացնելու, գարնանացանի եւ աշնանացանի սերմերի ձեռքբերումը մինչեւ 70 տոկոսով սուբսիդավորելու ծրագրեր է ներկայացնում ՔՊ-ն։

«Հայաստան» դաշինքը հստակեցնում է, որ լինելու է պետական աջակցություն, եւ առաջնահերթ շահառուները լինելու են փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունները, որպեսզի վերջիններիս եկամտաբերությունն ավելանա։ Եվ որ գյուղոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ են լինելու՝ նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին։ Վերամշակող կազմակերպություններին կտրվեն շրջանառու միջոցներ՝ մթերման գործընթացը պատշաճ ապահովելու համար։ Քաղաքական այս ուժը կարեւոր մի քայլից է խոսում, խոսքը սուբսիդավորման համակարգի մասին է։ Անհրաժեշտ մեկ այլ քայլից էլ խոսում է «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ըստ այդմ՝ կխրախուսվի տնտեսության այն ճյուղերի զարգացումը, որոնք կապահովեն սահմանափակումների պայմաններում մրցունակ արտադրանքի կամ ծառայության մատակարարում, անվտանգության (այդ թվում՝ պարենային) ապահովում։ Եվ գյուղոլորտում արտահանմանը միտված ֆերմերային տնտեսություններից բացի կզարգացվեն նաեւ բնատնտեսությունները, որոնք գյուղական բնակավայրերում կապահովեն զբաղվածություն եւ կայուն եկամուտ։

Հաշվի առնելով հանրապետության ողջ տարածքում դեռ խորհրդային տարիներից ձեւավորված գյուղատնտեսական ու արտադրական մասնագիտացման, կոոպերացման հիմնական ուղղությունները՝ անհրաժեշտ է մշակել տնտեսական բոլոր ոլորտների զարգացման գերակայություններ. այս կարծիքին է ԲՀԿ-ն։ Նաեւ ասում է, թե պետությունը պարտավոր է ապահովել այն ապրանքների եւ գյուղմթերքների անխափան իրացումը, որոնք ունեն բարձր սպառողական պահանջարկ։ ԱԺԲ-ն ուզում է ներդնել գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ եւ հնարավոր բոլոր միջոցներով աջակցել ու սուբսիդավորել գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ ստեղծելով մասնագիտական ծառայությունների, օժանդակության, սպասարկման եւ գյուղտեխնիկայի միջհամայնքային միավորումներ: «Ազգային օրակարգը» խոսում է այն մասին, որ գյուղատնտեսությունը պետք է դառնա «խելացի» եւ «ճշգրիտ»։ Խոստանում է նախաձեռնել հողային բարեփոխումներ, խրախուսել կոոպերացիաների ստեղծումը, զարգացնել  տեղական  սերմնաբուծությունն ու տոհմաբուծությունը։

«5165»-ը կարծում է, որ Հայաստանն ունի բնական մրցակցային առավելություններ գյուղատնտեսության առանձին ենթաոլորտների զարգացման եւ ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար։ Գյուղատնտեսության շեշտակի զարգացումն ու արդիականացումն ունեն ռազմավարական նշանակություն։ Գյուղատնտեսության զարգացումն ուղղակիորեն առնչվում է աղքատության հաղթահարման, դեմոգրաֆիական ցանկալի շարժերի ապահովման, պարենային անվտանգության (ներառյալ առողջ սնուցումը) եւ, ընդհանուր առմամբ, ազգային անվտանգության այլ հիմնախնդիրների հետ։ «Քաղաքացու որոշումն» էլ ուզում է գյուղարտադրանքի ներմուծումը հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տեղական որակյալ արտադրանքով։ Արտադրության ոլորտում, նաեւ պետական աջակցությամբ, աստիճանաբար կիրառելու են միջազգային լավագույն փորձառությունը։ Քաղաքական այս ուժը վստահ է, որ ոլորտի հետագա շարժընթացը պետք է միտված լինի դեպի ինտենսիվացում (ջերմային տնտեսությունների հիմնում) եւ խոշորացում։

Վառելիքի, սերմերի, քիմիկատների, պարարտանյութի որակյալ եւ մատչելի հասանելիությունը, գյուղատնտեսության, գիտության, հետազոտական ոլորտների միջեւ ինստիտուցիոնալ կապի եւ համագործակցության հիմնումը կարեւորում է «Ինքնիշխան Հայաստանը»։ Իսկ «Արդար Հայաստանը» խոսում է գյուղոլորտում կրթագիտական մակարդակը զարգացնելուց, նաեւ՝ որ սեփականության անձեռնմխելիության երաշխավորման պայմաններում պետք է իրականացնել հողային նոր բարեփոխում՝ ելնելով այն համոզմունքից, որ ՀՀ-ում որեւէ անմշակ հող չպետք է մնա: «Լուսավոր Հայաստանը» կարեւորում է ագրո-արդյունաբերական կլաստերների ձեւավորումը, «հողից մինչեւ վաճառասրահ» սկզբունքի կիրառումը, արդիական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսումը։ Քաղաքական այս ուժն առաջարկում է «կլաստերային գյուղատնտեսության» զարգացման ծրագիր: Եվ դա նախատեսում է գյուղմթերք վերամշակող գործարանների արտադրական հզորությունների հիմքի վրա տարածաշրջանային գյուղատնտեսական կլաստերների ստեղծում։ Արցախի եւ Հայաստանի մարզերի բնական կլիմայական պայմանները թույլ են տալիս բարելավել ու զարգացնել գյուղատնտեսական արտադրությունը:

Թեգեր: գյուղընտրություններՀՀ Ազգային ժողովՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախում նշել են Ռուսաստանի օրը

Արցախում նշել են Ռուսաստանի օրը

Անկարան լքո՞ւմ է Մոսկվայի ուղեծիրը

Անկարան լքո՞ւմ է Մոսկվայի ուղեծիրը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist