Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հրաժարվելով Արցախից՝ կկորցնենք հայոց պետականությունը

Օրինագիծ՝ բռնազավթված տարածքների վերաբերյալ

Հունիսի 18, 2021
Հանրապետություն
Հրաժարվելով Արցախից՝ կկորցնենք հայոց պետականությունը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
112
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների սադրիչ այցը հայկական մշակութային կենտրոն Շուշի, բերդաքաղաքում արված վտանգավոր հայտարարություններն արցախյան հիմնախնդրի եւ հեռահար իրենց նպատակների, այսպես կոչված՝ «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ, որում մասնավորապես շեշտադրում է արվում ռազմական համակարգում ակտիվ համագործակցության մասին, խոր անհանգստություն է առաջացրել Արցախի քաղաքական եւ հասարակական շրջաններում:

ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դավիթ Բաբայանը, ընդգծելով «հռչակագրի» վտանգավոր եւ սադրիչ էությունը, նշել է, թե «Թուրքիան եւ Ադրբեջանը մեր այն ամենաազնիվ թշնամիներն են, ովքեր չեն թաքցնում Արցախին ու Հայաստանին տիրելու իրենց նկրտումների մասին»: Մեկնաբանելով «փաստաթղթի» վտանգավորության աստիճանը, արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ «հրաժարվելով Արցախից՝ կկորցնենք հայոց պետականությունը»:

Ինչպես հայտնի է, Էրդողանի եւ Ալիեւի Շուշի կատարած այցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Արցախի խորհրդարանը: Այդ կապակցությամբ իր հստակ դիրքորոշումն է հայտնել նաեւ ԱՀ կառավարությունը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների գործողությունները որակելով ապօրինի: Պետնախարար Արտակ Բեգլարյանի տեղեկացմամբ, Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծ, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում եւ հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:

Ըստ պետնախարարի, օրենքի նպատակն է 1991-94, 2016 թթ. Ադրբեջանի Հանրապետության եւ 2020 թ. Թուրքիայի Հանրապետության ու վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված (օկուպացված) տարածքների իրավական կարգավիճակի ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմի, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների սահմանումը, մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ իրավաբանական անձանց իրավունքների եւ շահերի պահպանությունն ու պաշտպանությունը:

Նրա խոսքով, բռնազավթված տարածքի կարգավիճակ կստանան Արցախի Հանրապետության բոլոր այն բնակավայրերը, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, եւ բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության եւ այլ օրենքների գործողությունը: Հատկանշական է, որ բռնազավթված տարածքներում «Սահմանադրությամբ ամրագրված մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության պարտականությունը եւ դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետության վրա»:

Ինչպես ամրագրված է փաստաթղթում, բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը եւ տեղաշարժը թույլատրվում են միայն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ասել է թե՝ այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետեւանքներ…

Բռնազավթված տարածքներում տնտեսական ցանկացած գործունեություն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու այդ կարգի խախտումը նույնպես առաջացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հետեւանքներ: Բռնազավթված տարածքներում Արցախի Հանրապետության, Արցախի Հանրապետության համայնքների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվում եւ պահպանվում է Արցախի Հանրապետության կողմից: «Բռնազավթված տարածքներում գործունեություն իրականացնող ցանկացած մարմին, որ ստեղծվել (ընտրվել, նշանակվել) է Արցախի Հանրապետության օրենսդրությանը ոչ համապատասխան եւ բռնազավթված տարածքում որեւէ ձեւով իրականացնում է օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության լիազորություններ ու պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որեւէ այլ լիազորություններ, համարվում է անօրինական»,- նշվում է օրինագծում:

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԴավիթ ԲաբայանՇուշիպետականությունօրենք
ԿիսվելTweetԿիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայ ռազմագերիները խաղաքարտ են Ադրբեջանի համար

Հայ ռազմագերիները խաղաքարտ են Ադրբեջանի համար

Թուրքիայի հավատարմության երդումը

Թուրքիայի հավատարմության երդումը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist