Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայ ռազմագերիները խաղաքարտ են Ադրբեջանի համար

Խախտվում են միջազգային եւ մարդասիրական իրավունքի դրույթները

Հունիսի 18, 2021
Հանրապետություն
Հայ ռազմագերիները խաղաքարտ են Ադրբեջանի համար
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
718
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պատանդառուների հետ, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այդ ամենը համապատասխանում է Ադրբեջանի՝ որպես ահաբեկչության եւ ավազակապետության հովանավոր պետության իմիջին, ավելին՝ վերջինս չի էլ փորձում թաքցնել իր հանցագործությունները։

Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ հայ գերիները պետք է վերադարձվեին, մինչդեռ անցել է յոթ ամսից ավելի, սակայն նրանցից շատերը ոչ միայն չեն վերադարձվել, այլեւ այսօր հայ ռազմագերիներից 14-ի նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա դատավարություն է ընթանում։ Չի բացառվում, որ այդ ճակատագրին կարող են արժանանալ մյուս ռազմագերիներից շատերը։

Ադրբեջանը գերիներին օգտագործում է նաեւ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Դրա անհերքելի ապացույցը ստացվեց օրեր առաջ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ հունիսի 15-ին Արցախի բռնազավթված Շուշի քաղաք ուղեւորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որտեղ Էրդողանն ու Ալիեւը քննարկում են Արցախի ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու հարցը։ Ալիեւը խոստովանում է, որ եթե իրենք ամբողջությամբ ստանան ականապատ դաշտերի քարտեզները, ապա մեծ առավելություն կունենան, որովհետեւ այդ տարածքները մաքրելու համար պետք կգար առնվազն 10 տարի։ էրդողանի կինը հետաքրքրվում է, թե արդյոք ունեն էլի գերիներ, ինչին Ալիեւը դրական պատասխան է տալիս՝ նշելով, որ այդ ամենը պրոցեսի մեջ է։ Հնչում է արձագանքը. «Այդ դեպքում մաս-մաս տվեք»։ Այնուհետեւ ներկաները ծիծաղում են։

Վերոնշյալ տեսանյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել է ռուսերեն եւ անգլերեն ու ենթարկել վերլուծության։ Այն ՄԻՊ-ի պաշտոնական նամակով ուղարկվելու է ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ միջազգային կառույցներ: Տեսանյութի մեջ արծարծվող հարցը, ըստ ՄԻՊ Արման Թաթոյանի, անհերքելի ապացույց է առ այն, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում՝ քաղաքական սակարկությունների համար, նաեւ իրականացնում են մարդկանց առեւտուր՝ կատարելով հանցանք։ Թաթոյանն ընդգծում է այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակաբար մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են եւ նրանց նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ: «Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար»,- եզրակացնում է ՄԻՊ-ը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գերիների հարցով լրատվամիջոցների հետ զրույցում տարբեր անգամներ մտահոգություն է հայտնել նրանց ճակատագրի եւ անվտանգության համար։ Լրջագույն խնդիրներից է այն, որ առայսօր հայտնի չէ գերիների հստակ թիվը, նրանք ապահովագրված չեն խոշտանգումներից, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքից։ Բաբայանը չի բացառում այն հանգամանքը, որ Ադրբեջանը կարող է վաճառել հայ գերիների օրգանները։

Շուշիի հռչակագրի հիմնական ուղերձները

Հայկական օկուպացված տարածքներ այցի ընթացքում Անկարան եւ Բաքուն ստորագրել են Շուշիի հռչակագիրը, որի նպատակն է թուրք-ադրբեջանական «հետպատերազմյան համագործակցությունն ու տարածաշրջանում կայունության  խթանումը»: Հռչակագրի առանցքում պաշտպանության ոլորտի համագործակցությունն է, որի համաձայն՝ պետք է օգնեն միմյանց երկու պետություններից որեւէ մեկի «անկախության կամ տարածքային ամբողջականության վրա երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ հարձակման դեպքում»: Հասկանալի է, որ «երրորդ պետություն» ասելով հասկացվում է նախեւառաջ Հայաստանը, որի դեմ ռազմական ուժերը օգտագործելուն է միտված Շուշիի տխրահռչակ հռչակագիրը։ Այսինքն՝ ոչ Թուրքիան, ոչ էլ՝ Ադրբեջանը հակված չեն տարածաշրջանային խաղաղության եւ շարունակելու են ագրեսիվ քաղաքականություն իրականացնել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ։

Հռչակագրում նշվում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային տրանսպորտային միջանցքների հատվածներում տարանցիկ-տրանսպորտային ներուժի զարգացման մասին: Այստեղ անթաքույց ոտնձգություն է կատարվում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, երբ Զանգեզուրը հայտարարվում է Ադրբեջանի մաս։

Ուշադրության է արժանի նաեւ հռչակագրից հետեւյալ մեջբերումը՝ «ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման, մարդկանց վաճառքի, ապօրինի միգրացիայի եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ պայքարում համատեղ ջանքերի եւ համագործակցության ընդլայնումն ու խորացումը»: Ահաբեկչությունից եւ կազմակերպված հանցավորությունից են խոսում պետություններ, որոնք իրենք են նման օջախներ, սակայն թերեւս այդ ամենը փորձելու են վերագրել Հայաստանին եւ օկուպացված Արցախին։

Թուրք-ադրբեջանական պայմանագիրը չի շրջանցել նաեւ Հայոց ցեղասպանության թեման, այն համարելով «պատմությունը խեղաթյուրելու, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վնասելու փորձեր»: Սրանով փաստորեն երկու հանցակից պետությունները վերջնագիր են ներկայացնում մեզ, որպեսզի հրաժարվենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը պաշտպանելուց եւ համակերպվենք Արցախից բացի նաեւ Զանգեզուրի անեքսիայի հետ տնտեսական ինչ-ինչ ժամանակավոր օգուտների դիմաց։ Խորհրդանշական օրերի հանդեպ թուլություն ունեցող Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ Շուշիի հռչակագիրը հղում է պարունակում 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին. «Հռչակագրի անունն ինքնին խոսուն է: Այսօր մենք որակապես նոր կապեր ենք հաստատել, եւ այս հռչակագրի բոլոր կետերը մեր հետագա համագործակցության երաշխիքն են»։

Այսպիսով, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայկական պետականությանն ու հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ քաղաքականությունը պետք է ահազանգ դառնան միջազգային հանրության համար, քանի որ միջազգային եւ մարդասիրական իրավունքի ոտնահարումը վտանգում է ոչ միայն մեր, այլեւ գոյություն ունեցող աշխարհակարգը։

Թեգեր: ԱդրբեջանԱրման ԹաթոյանԹուրքիաՀՀ ՄԻՊՄԱԿՇուշիպատերազմռազմագերիներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի հավատարմության երդումը

Թուրքիայի հավատարմության երդումը

Ներդրումներն ու տնտեսական անվտանգությունը՝ մեկ օղակում

Ներդրումներն ու տնտեսական անվտանգությունը՝ մեկ օղակում

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist