Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Վեոլիա ջրի» հեռախոսնե՞րն էլ… ջրով են աշխատում

Ո՞րն է, ի վերջո, ջրանջատումների պատճառը

Հունիսի 25, 2021
Հանրապետություն
«Վեոլիա ջրի» հեռախոսնե՞րն էլ… ջրով են աշխատում
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւան։ Ծանր ու հոգնեցուցիչ տապ։ Եվ ջրանջատումներ։ Սոցցանցերում էլ բազմաթիվ ահազանգեր կան այս օրերին։ Հունիսի 23-ին, օրինակ, ֆիքսեցինք, որ 6-9 ժամով ջուր չի եղել Դավթաշենում, Աջափնյակում, Փարաքարում, Արգավանդում, հունիսի 24-ին՝ 4 ժամ Ավանում (Դուրյան թաղամաս)… Ամենօրյա ցանկը շարունակական է, բայց այն արձանագրելն իրավիճակը չի փոխում։ 

Ի դեպ, «Վեոլիա ջուր» ընկերություն զանգահարելու մեր բոլոր փորձերն անհաջող են։ Երեկ գրեթե 8 ժամվա ընթացքում, առավոտյան 8։30-ից սկսած, պարբերաբար փորձել ենք զանգահարել ընկերության ամենատարբեր հեռախոսահամարներով՝ 185, 011.300-185, 08-00-00-185 (անվճար)։ Այս երեք հեռախոսահամարը «թեժ գծի» սկզբունքով են գործում։ Նաեւ՝ այն հեռախոսահամարով, որ հենց մամուլի ներկայացուցիչների համար է նախատեսված՝ 374 11 59-03-68։ Վերջինս չի պատասխանում, իսկ նախորդ հեռախոսահամարներից էլ միակ պատասխանը… երաժշտությունն է կամ՝ որ բոլոր օպերատորները զբաղված են։

Ինչեւէ, «Վեոլիա ջրի» կայքում հունիսի 22-ի թվագրությամբ մի գրառում կա, ըստ որի ջրամատակարարման ընդհատումները մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով են. «Վերջին օրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի պոմպակայանների աշխատանքում, որով պայմանավորված զգալիորեն նվազել է սպառողներին մատակարարվող ջրաքանակը: Ստեղծված իրավիճակում, ջրամատակարարման ժամանակացույցի անխուսափելի խախտումները նվազագույնի հասցնելու համար «Վեոլիա րուր» ընկերության կողմից ձեռնարկվում են քայլեր՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրաքանակի վերաբաշխման միջոցով սպասարկվող բոլոր բնակավայրերում ապահովել հնարավորինս կանոնավոր ջրամատակարարում։ Ջրամատակարարումը լիարժեք կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տվյալ խնդիրը լուծելուց հետո…»:

Այս ընթացքում, սակայն, լուրեր շրջանառվեցին, որ ջրանջատումների իրական պատճառն այն է, որ «Վեոլիա ջուրը» ՀԷՑ-ին պարտք է, ինչը հունիսի 23-ի հայտարարությամբ հերքել էր «Վեոլիա ջուրը»՝ նշելով, թե «իրենք բարձր են գնահատում իրենց գործարար համբավը եւ հարգում գործընկերներին, հետեւաբար, կանոնավոր վճարում են մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց եւ որեւէ պարտք չունեն»: Եվ կրկնել էին, թե խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է… Հետո «Վեոլիա ջուրը» հորդորել էր լրատվամիջոցներին նմանօրինակ լուրերը հրապարակելուց առաջ ճշտել ընկերության հանրային կապերի բաժնում:

Ճշտելն, ինչ խոսք, կճշտենք, եթե միայն «Վեոլիա ջուրը» պատասխանի հեռախոսազանգերին կամ՝ գոնե հենց ԶԼՄ-ների համար նախատեսված հեռախոսահամարի զանգերին։ Մեր զանգերին պատասխանեցին «Հայաստանի էլեկտրական ցանցերում»։ «ՀՀ»-ն փորձեց հասկանալ՝ ի վերջո՝ որն է ջրանջատումների իրական պատճառը կամ՝ «Վեոլիա ջուրը» պա՞րտք է ՀԷՑ-ին։ Ի պատասխան ՀԷՑ ՓԲԸ հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանն ասաց, որ իրենք չեն պատասխանի այն պատասխանին, որ «Վեոլիա ջուրը» տվել է լրատվամիջոցներին՝ պարտքի մասով։ Փոխարենը կպատասխանեն «Վեոլիա ջրի»՝ հենց իրենց՝ ՀԷՑ-ին ուղղված մասին՝ լարման տատանումների մասով։ Այն է՝ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիա է մատակարարում Հայաստանում գործող բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ոռոգման, ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից այս օրերին լարման շեղման վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել»:

ՀԷՑ-ի  ներկայացուցիչը «ՀՀ»-ի հետ զրույցում մեկ օրինակ բերեց. ըստ տեխնիկական կանոնակարգի միջազգային ստանդարտի (ГОСТ 32144-2013) էլեկտրաէներգիայի լարման դրական/բացասական շեղումները չպետք է գերազանցեն 10 տոկոսը: «Վեոլիա ջուր» ընկերությունը, որպես, ասենք, «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում պոմպի աշխատանքի անջատման պատճառ, նշում է լարման նվազումը՝ 6000 վ-ի փոխարեն՝ 5484 վ, ավելացնում նաեւ, որ 4 պոմպի փոխարեն աշխատում է 1-ը: Առաջինը, տվյալ դեպքում առկա է նորմատիվային, թույլատրելի շեղում, եւ երկրորդը, եթե մեկ պոմպը աշխատում է, ապա կարող են աշխատել նաեւ մնացած 3-ը: Լարման շեղման արդյունքում պոմպերը կա՛մ միանում են, կա՛մ՝ ոչ, եւ պոմպերի քանակն այստեղ նշանակություն չունի:

           Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից էլեկտրամատակարարման լարման շեղումների մասին 15 օրվա կտրվածքով բողոքին, ՀԷՑ-ը կրկին խնդրում է նկատի ունենալ, որ իրենք էլէներգիա են մատակարարում Հայաստանում գործող բազմաթիվ ընկերությունների, որոնցից այս օրերին որեւէ մեկը լարման շեղման որեւէ բողոք չի ներկայացրել։ «Ավելին,- ընդգծեց Ն. Սարջանյանը,- մեր ընկերության մի շարք աշխատակիցներ զանգահարել են «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոն, ճշտելու, թե որն է իրենց հասցեների ջրազրկման պատճառը։ Եվ պատասխան ստանալով, որ պատճառը լարման շեղումներն են, հնարավորություն են ունեցել չափելու լարումը։ Համոզվել են, որ շեղում չկա»: ՀԷՑ-ը հավելում է նաեւ, թե «անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել եւ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ պոմպակայանների բնականոն աշխատանքի վերականգնման համար»։

Այս պահին սա է պատկերը՝ ջուր սպառողը վճարում է, բայց դրա դիմաց պատշաճ ծառայություն չի ստանում: Եվ սպառողին բնավ հետաքրքիր չէ, ով ում է պարտք կամ՝ պարտք է արդյոք, կամ լարման շեղում կա, թե ոչ: Սպառողը նաեւ ֆինանսական կորուստ է կրում (դեռ չենք խոսում այս տապին ջրանջատումների բացասական հետեւանքների մասին՝ վարակների տարածում եւն)՝ ստիպված լինելով խմելու, ճաշ պատրաստելու եւ անհետաձգելի դեպքերի համար, հնարավորության պարագայում իհարկե, տանն անկողնային հիվանդին, տարեցին կամ մանկահասակ երեխային գոնե փոքր-ինչ հովացնելու համար «թաթախելու» ջուրը խանութից գնել: Ու այս դեպքերում ջրամատակարար ընկերության ներողամտությունը սպառողին բնավ պետք չէ, ինչին դարձյալ կարող են… հետեւանքներ հետեւել:

Թեգեր: ՀայաստանՀԷՑջուրՎեոլիա ջուր
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Դիմակայությունը նոր փուլ է մտնում

Դիմակայությունը նոր փուլ է մտնում

Երկկողմ առեւտրի հարցում ավելի նուրբ մոտեցում կիրառել

Երկկողմ առեւտրի հարցում ավելի նուրբ մոտեցում կիրառել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist