Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախի եւ Հայաստանի ջրապաշարները՝ ադրբեջանաթուրքական թիրախում

Հունիսի 30, 2021
Հանրապետություն
Արցախի եւ Հայաստանի ջրապաշարները՝ ադրբեջանաթուրքական թիրախում
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ջուրն աստիճանաբար վերածվում է աշխարհաքաղաքական զարգացումների գործոնի, բախումների եւ պատերազմների պատճառ դառնում: Արցախի ժողովրդի դեմ հրահրված ագրեսիայում ջրի գործոնը ծանրակշիռներից է եղել, ինչը փաստում են գործընթացները, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանն օկուպացված տարածքներում: Հրադադարից ամիսներ անց այս երկիրը մեծ ծավալի աշխատանքներ է տանում ջրային ռեսուրսների եւ դրանց ենթակառուցվածքների ուղղությամբ, այն դեպքում, երբ կարծես թե Բաքվի համար առաջնային խնդիրը պետք է լիներ ադրբեջանաբնակ գյուղերի վերականգնումը: Ադրբեջանցիներն առաջին հերթին օկուպացված տարածքներում սկսեցին փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը եւ գետերի հուների վրա լայնածավալ աշխատանքը: Վերջին օրերին էլ ծանր տեխնիկայով շինարարական աշխատանքներ են սկսել Թարթառ գետի վրա:

Ադրբեջանը չի էլ թաքցնում տարածաշրջանի ջրային ռեսուրսների կառավարումն իր ձեռքը վերցնելու ձգտումը: Պատերազմի օրերին վերջինիս զինված ուժերը փորձում էին ամեն կերպ հասնել Սարսանգի ջրամբար, ինչը չհաջողվեց: Հայաստանի սահմանի գործողություններն էլ ունեն նույն տրամաբանությունը եւ դրդապատճառը: Սյունիքի եւ Գեղարքունիքի սահմանախախտման երկու դեպքում էլ թշնամու թիրախը ջրային ռեսուրսներն են: Սյունիքում փորձ է արվում վերահսկողության տակ վերցնել ամբողջ Սեւ լիճը, իսկ Գեղարքունիքում սահմանախախտման տարածքներում են հայտնվել մարզի սահմանամերձ գյուղերը ջրով ապահովող ամբարները:

Բնակավայրերը վերականգնելու փոխարեն Քարվաճառում Թարթառ գետի հունի վրա մեծածավալ աշխատանքներ կատարելն արցախցիների մտահոգությունն առաջացրեց: Խոսակցություններ եղան, որ ադրբեջանցիները ցանկանում են գետի հունը փոխել եւ ցամաքեցնել Արցախի Հանրապետության ամենամեծ ջրամբարը՝ Սարսանգը: Սակայն աշխարհագրական քարտեզն ուսումնասիրելիս այդ մտահոգությունները որոշակիորեն փարատվում են:

Թարթառը Կուր գետի ավազանին պատկանող ամենաերկար՝ 200 կմ երկարությամբ եւ ջրառատ գետն է, որի տարեկան հոսքը կազմում է մոտ 750 մլն խմ, եւ ունի մեծ ջրահավաք ավազան (2650 քառ. կմ): Գետի միջին հոսանքները Լեռնային Արցախում են: Այն սկիզբ է առնում 3120 մ բարձրության վրա եւ Կուր գետ թափվում 523 կմ հոսելուց հետո: Գետի հարթավայրային շրջանն սկսվում է Մատաղիս գյուղից: Թարթառի վրա կառուցված է մոտ 560 մլն խմ ջրատարողությամբ Սարսանգի ջրամբարը եւ 50 հազար կՎտ հզորությամբ ՀԷԿ-ը։

Բանն այն է, որ նույն Սարսանգից ջուրը հոսում է նաեւ Ադրբեջանի տարածք, եթե Թարթառի հունը փոխվի, ապա կջրազրկվեն նաեւ ադրբեջանական բնակավայրերը, իսկ գետի ջուրն այլ ճանապարհով Ադրբեջան տանելն ահռելի գումարներ է պահանջում, քանի որ տասնյակ կիլոմետրերի թունելներ պետք է կառուցվեն: Չի բացառվում, որ գետի հունի վրա կառուցվում է ջրամբար կամ պատնեշ՝ հերթական ՓՀԷԿ-ի համար: Ենթադրյալ կառույցն Ադրբեջանին հնարավորություն կտա կառավարել դեպի Սարսանգ գնացող ջրերի հոսքը, ինչը լրացուցիչ լծակ կլինի այդ ջրամբարից Ադրբեջան հոսող ջրերի բացթողնման վրա ազդելու համար:

Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաեւ Արփա եւ Որոտան գետերի ակունքները, ինչով պոտենցիալ վտանգ է ստեղծվում Հայաստանի ռազմավարական ջրային պաշարի՝ Սեւանա լճի համար, որը խոշորագույնն է տարածաշրջանում: Հայաստանի արեւելյան հատվածում էլ Թուրքիան է սահմանափակում Արաքսի ամենախոշոր վտակ Ախուրյանի ջրային հոսքերը՝ նրա հունի վրա կառուցելով ջրամբարներ:

Աշխարհում եւ, մասնավորապես, տարածաշրջանում ջրային ռեսուրսների գործոնի մեծացումը մեզ համար հրամայական են դարձնում դրանց արդյունավետ կառավարման ռազմավարության մշակումը եւ կյանքի կոչումը: Այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Հայաստանի տարածքում տարվա ընթացքում ձեւավորվող 6-7 մլրդ խմ ջրի արդյունավետ օգտագործմանը: Այսօրվա դրությամբ Հայաստանը կարողանում է իր տարածքում պահել այդ ջրի ծավալի առավելագույնը 2 մլրդ խմ-ն, իսկ մնացածը հոսում է նույն Թուրքիա եւ Ադրբեջան: Այս ռազմավարական խնդրի լուծման առաջին քայլը ջրամբարների կառուցումն է, երկրորդը՝ ոռոգման համակարգի արդիականացումը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: ԱդրբեջանԱրցախԳեղարքունիքի մարզգետԹարթառՀայաստանջուրՍյունիք
Կիսվել5Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պենտագոնի «հստակ ու ոչ երկիմաստ» ազդանշանը

Պենտագոնի «հստակ ու ոչ երկիմաստ» ազդանշանը

Պուտինը սադրանք Է որակել Սեւ ծովում բրիտանական Էսկադրային ականակրի հետ կապված միջադեպը

Պուտինը սադրանք Է որակել Սեւ ծովում բրիտանական Էսկադրային ականակրի հետ կապված միջադեպը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist