Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Պատմական եւ քաղաքական հայրենիքի սահմանները

Որտեղ են դրանք սկսվում եւ վերջանում

Հուլիսի 1, 2021
Հանրապետություն
Պատմական եւ քաղաքական հայրենիքի սահմանները
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազգերն ունենում են պատմական եւ քաղաքական հայրենիք: Թե որքանով են այդ երկուսը համընկնում, ցույց են տալիս տվյալ ազգի հզորությունը եւ որպես պետություն՝ կայացածությունը։ Եթե արեւմուտքի համար գոյություն ունի «ազգ-պետություն» համակարգը, որտեղ տիտղոսակիր ազգը ազդեցիկ մեծամասնություն է կազմում, ստեղծում է պետական միավոր եւ ապրում է մեկ պետության սահմաններում, ապա արեւելքում հիմնականում կայսրություններ են եղել, եւ պետությունը բազմազգ էր։ Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում թե կայսրությունները, թե ազգ-պետություններն ունեցել են գաղափարախոսություն՝ ազգային, պետական կամ ազգային-պետական, որոնք ձեւավորել են տվյալ ազգի արժեհամակարգը եւ ուղղորդել պետության առաջնորդներին։

Ունենալով հազարամյակների պատմություն՝ հայերն այսօր դեռ չեն ձեւակերպել գաղափարական եւ արժեբանական այն հենքը, որով պետք է կառավարվեն պետությունը եւ ազգը։ Առայսօր մենք ընդգծում ենք ղեկավարների բարոյական, այլ ոչ թե նրանց հմուտ ու մտավոր ունակություն ունենալու հատկությունները։ Այս թեմայի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գայանե Մախմուրյանը նշեց, որ գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանում՝ մենք ինքներս մեզ համար պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ։ Արդյոք այն հակված է լինել «ազգ-պետությո՞ւն», որը մեր ազգի տարածքն է, թե՞ ակնկալում ենք ունենալ այնպիսի պետական միավոր, որտեղ կլինեն նաեւ այլ ազգերի բազմաթիվ ներկայացուցիչներ (օրինակ՝ եթե Հայաստանի մեջ ներառվի թեկուզ սահմանի այն կողմում գտնվող Արեւելյան Հայաստանի մասը իր ներկայիս բնակչությամբ)։ Այսինքն՝ մենք խոսում ենք այս պահին ունեցած քաղաքական հայրենիքի եւ պատմական հայրենիքի այսօրվա իրողությունների մասին։

«Այսօր Արեւմտյան Հայաստանում հայերը նվազ փոքրամասնություն են կազմում։ Այնտեղ ապրում են բազմաթիվ քրդեր, որոնք իրենց պայքարն են տանում թուրքերի դեմ, բայց որեւէ մեկը չի ասում, որ այդ տարածքը Թուրքիա չէ քաղաքական առումով։ Քրդերի ապրելն այդ տարածքում դեռ չի նշանակում, որ այն քրդական տարածք է կամ պետություն, թեեւ քրդական բնակչությունը կապվածություն է զգում մեր պատմական հայրենիքի հետ։ Իսկ քրդերը արդեն երեք հարյուր տարի ապրում են այնտեղ»,- մեկնաբանեց պատմաբանը։ 

Ըստ Մախմուրյանի՝ մեզ համար ազգային հայրենիքն ամբողջ Հայկական լեռնաշխարհն է, եւ մենք չենք կարող եւ իրավունք չունենք ասելու, թե Վանը Հայաստան է, իսկ Խարբերդը կամ Կիլիկիան՝ ոչ։ Պատմական իրողությունների հետեւանքով այդ տարածքներում հայերը ենթարկվել են ցեղասպանության, յուրաքանչյուր վայրում եւ նահանգում ապրել են հայերը, որոնք 17-րդ դարի վերջում կազմել են բնակչության 90 տոկոսը։ «Սա մեր ողբերգությունն է, որ երեք հարյուր տարվա ընթացքում Արեւմտյան Հայաստանի վեց նահանգներում մենք դարձել ենք ընդամենը 39 տոկոս՝ սկսած 53.3 տոկոսից Վանի նահանգում մինչեւ 32.5 տոկոս Սվազում։ Ինչո՞ւ։ Որովհետեւ  բնաջնջման ենք ենթարկվել մեր իսկ հայրենիքում։ Սակայն այդ պատճառով ոչ ասել ենք, ոչ էլ ասելու ենք, թե դա մեր հայրենիքը չէ»,- շեշտեց զրուցակիցս։

Այս ամենին զուգահեռ կա նաեւ հայրենիքի քաղաքական հասկացությունը։ Այս համատեքստում ժամանակին հետաքրքիր մոտեցում են որդեգրել քեմալիստները։ Նրանք չէին ասում, թե 1921 թ. Թուրքիայի հսկողության տակ գտնվող ամբողջ մակերեսը թուրքերի պատմական հայրենիքն է։ Ոչ։ Քեմալականները խնդիրը ձեւակերպել են այլ կերպ. հասկանալով, որ 1920 թ. գրավել են Հայաստանին պատկանող շրջաններն ու մարզերը, ապա «հայրենիք» հասկացությունն ու դրա ամրագրման հնարավորությունը մոտ ապագայում խոցելի խնդիր է համարվել իշխող վերնախավի համար։ Հետեւաբար, հայերին պարտադրվող պայմանագրերում նրանք նշում էին, որ Թուրքիայի տարածք են համարվում բոլոր այն հողերը, որոնք վերահսկվում են թուրքական բանակի եւ քաղաքացիական վարչության կողմից։ Մախմուրյանի դիտարկմամբ, այդ մոտեցումը քաղաքական շատ հստակ սկզբունքներից մեկն է, երբ նշվում է, որ քաղաքական միավորը, այսինքն՝ պետությունն այն է, որն իրապես ղեկավարում ես եւ վերահսկում։ Նկատենք, որ Արցախի Հանրապետությունը նույնպես 2006 թ. Սահմանադրության մեջ արձանագրեց, որ ամրագրում է այն տարածքները, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ, այնքանը, որքանը ազատագրել է։ Դա քաղաքական հայրենիքն էր, թեեւ պատմական առումով կարող ենք հիշեցնել, որ արեւելքում մեր հայրենիքը հասնում է մինչեւ Կուր գետը։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության համար առաջանում է շատ կարեւոր մի հարց. որո՞նք են այն սահմանները, որոնց անվտանգությունը կարող ենք ապահովել եւ վերահսկել։ Այսօրվա տեխնիկական, տեխնոլոգիական, նաեւ պաշտպանական հնարավորությունները նույնը չեն, ինչ 1920-ին էին։ «Կան բոլորովին նոր զենքերի տեսակներ։ Ժողովուրդը կարող է համեմատաբար փոքրաթիվ լինել, թեեւ սա ցանկալի չէ, բայց այսօրվա հնարավորություններով ի վիճակի կլինի ապահովել իր անվտանգությունը արտաքին հարձակումներից։ Այս խնդիրը պետք է լուրջ ուշադրության արժանանա ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ հայության կողմից»,- ասաց նա։

Թեգեր: Արեւմտյան ՀայաստանԱրցախԹուրքիաժողովուրդՀայաստանՀայրենիքքրդեր
Կիսվել5Tweet3Կիսվել1
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ինչ գործոններ են նպաստել դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը

Ինչ գործոններ են նպաստել դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը

Թուրքիայի վերջը եկե՞լ է

Թուրքիայի վերջը եկե՞լ է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist