Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ինչ գործոններ են նպաստել դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը

Մասնագետը պարզաբանում է պատճառներն ու հետեւանքները

Հուլիսի 1, 2021
Հանրապետություն
Ինչ գործոններ են նպաստել դոլարի նկատմամբ դրամի արժեւորմանը
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին օրերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամը զգալի արժեւորվել է: Հունիսի 30-ի ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ բանկերի սահմանած ՀՀ դրամի փոխարժեքները հետեւյալն էին. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեքը` 493.00, վաճառքի ամենացածր փոխարժեքը՝ 497.00 դրամ: Տնտեսական ի՞նչ հիմքեր ունի սա, ինչ գործոններ են ազդել դոլարի էժանացման ու դրամի արժեւորման վրա, եւ ի՞նչ չափով է այս ամենին ազդել ներգրավված պետական պարտքը: Այս հարցերի պատասխանը «ՀՀ»-ն փորձեց ստանալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտություններ» լաբորատորիայի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ատոմ Մարգարյանից:

Ըստ նրա՝ փոխարժեքի նման վարքագիծն ունի օբյեկտիվ գործոններ: Դրամն արժեւորվել է, եւ ինչ-որ տեղ դա արձագանքն է այս փուլում ավարտված քաղաքական շրջափուլի: Թերեւս, կարելի է համաձայնել այն տեսակետին, որ շուկա մտել է մեծ քանակությամբ դոլար նաեւ որոշակի քաղաքական շրջանակներից, եւ ԿԲ-ն այս իմաստով լրջորեն չի միջամտել: «Երկրորդը սեզոնային գործոններն են: Տարվա այս շրջանում հատկապես գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալները մեծ են, եւ հետադարձ արժութային հոսքեր են ապահովվում, որն էլ որոշակիորեն ազդել է փոխարժեքի վրա: Մյուսը, իհարկե, պղնձի գներն են: Եթե նայենք, թե միջազգային շուկայում պղինձն ինչ գնային սեգմենտում է, ապա կտեսնենք, որ գրեթե մոտենում է պատմական մաքսիմումին»,- ասաց տնտեսագետը:

Բայց, անշուշտ, մասնագետի խոսքերով, ավելի ծանրակշիռ գործոն է պետական պարտքի ներգրավումը, նաեւ մասնավոր կառույցների կորպորատիվ սեկտորի ու բանկային շրջանակների կողմից արժութային հսկայական միջոցների ներգրավումը. «Նկատի ունեմ այս տարեսկզբին եվրոբոնդերի թողարկումն ու տեղաբաշխումը, նաեւ տպավորիչ ծավալների արժութային միջոցներ են ներգրավում, որպես լիկվիդայնության ռեսուրսներ, մասնավոր բանկերը՝ օգտվելով ներքին եւ արտաքին շուկաների տոկոսադրույքների տարբերություններից, եւ դա, բնականաբար, ազդում է այս շուկայի իրավիճակի վրա: Մեծ հաշվով սպեկուլյատիվ բերողներ չկան եւ չեն էլ կարող լինել, որովհետեւ ռեզերվները նույնպես մեծ ծավալների են հասել՝ նաեւ շնորհիվ հենց այս եվրոբոնդերի տեղաբաշխման: Նայենք նաեւ աշխարհի ֆոնը, դոլարի վարքագիծը: Դոլարը որոշ չափով արժեզրկվել է: Չնայած արդեն խոսակցություններ կան, որ ֆեդերալ ռեզերվային համակարգը կվերանայի իր մոտեցումները քանակական խստացման ուղղությամբ: Բայց առայժմ այդպիսի քայլեր չեն արվում: Ընդամենը հայտարարություններ են»:

Ատոմ Մարգարյանը, իբրեւ մեկ այլ գործոն, մեջբերեց մասնավոր տրանսֆերտների հոսքի պարագան. «Այս տարվա 5 ամիսների տվյալներով՝ հատկապես շատ մեծ հոսք կա ոչ այնքան ավանդական ուղղությունից՝ ԱՄՆ-ից, գրեթե 3 անգամ ավելացել են արտարժույթի փոխանցումները մեր հայրենակիցներին: Ռուսաստանից եւս ավելացել է տրանսֆերտների ծավալը»:

Ինչ վերաբերում է այն գնահատականներին, որ դրամի արժեւորումը տնտեսական ակտիվացման արդյունք է, ապա, ըստ մեր զրուցակցի, այո, որոշ ակտիվացում կա շինարարության ոլորտում, գյուղատնտեսության բնագավառում. «Բայց մեր տնտեսության մեջ լուրջ որակական, կառուցվածքային փոփոխություններ վերստին չկան: Եվ սա խնդիր է: Նկատի ունեմ այն ոլորտները, որոնք պետք է գեներացնեին ավելացված արժեքի մեծ մասնաբաժին եւ մրցունակ արտադրանք ստեղծեին ու դուրս բերեին արտաքին շուկաներ: Լուրջ ներդրումային ակտիվություն նույնպես չկա ռեալ սեկտորում»:

Սա է ընդհանուր պատկերը, եւ փոխարժեքի նման վարքագիծը պետք է համարել օբյեկտիվ, բնականոն եւ ԿԲ-ի չմիջամտելու արդյունք: Բայց այս ամենով հանդերձ՝ մեր պարտքն ավելացել է, եւ դա ենթադրում է նաեւ հետադարձ հոսքեր՝ պարտքի սպասարկում: «ՀՀ»-ի դիտարկմանն ի պատասխան Ատոմ Մարգարյանը պարզաբանեց. «Այո, այս տարի աննախադեպ ծավալի, մոտավորապես 400 մլրդ դրամի վարկային պարտավորություններ պետք է մարվեն: Ու դրա երեք քառորդը արտաքին պարտքի գծով է: Ու, բնականաբար, էժան դոլար է հարկավոր կառավարությանը, որպեսզի սպասարկի այդ պարտքը: Այնպես որ, կարելի է անուղղակիորեն նաեւ այդպիսի ենթադրություն անել, թե ինչու է դոլարն էժանացել, եթե իրերը կոչենք իրենց անուններով: Մի խոսքով՝ Էժան դոլար է պետք, պարտքը սպասարկել է պետք»:

Հարցի մյուս կողմն էլ կա՝ դա դեմ է մեր արտադրող-արտահանողների շահերին, որովհետեւ դեւալվացիան, որ, թերեւս, 7-8 տոկոսի է հասնում, այդքան լուրջ բացասական երեւույթ չէ, բայց եթե միտումը շարունակվի, այլ պատկեր կունենանք: «ՀՀ»-ի այս դիտարկմանն էլ տնտեսագետը պատասխանեց, թե՝ ինքն էլ այդպիսի տենդենց տեսնում է, հնարավոր է փոխարժեքի՝ մինչեւ 460-465-ի սահմաններում դրամի արժեւորում լինի,  դա կարող է բացասաբար  ազդել արտահանման ծավալների վրա. «Առայժմ փոխարժեքային գործոնի ազդեցությունն ըստ էության մեծ չէ, որովհետեւ ինչպես ասացի, պահանջարկը մեծ է եւ՛ գյուղատնտեսական ապրանքի, եւ՛ պղնձի նկատմամբ»:

Հարցին մեկ այլ կողմից էլ անդրադառնանք. դրամի արժեւորումը մեծ հաշվով գնաճը զսպող գործոն է: Այլ հավասար պայմաններում պետք է ենթադրել, որ ներմուծողները շահույթներ են ստանում այս փոփոխությունների հետեւանքով: «Եվ հարկային գերատեսչության խնդիրն է ֆիքսել այդ ամենը՝ հատկապես ներմուծման ժամանակային լագերի  ազդեցությունների մասով, որպեսզի չհիմնավորված գերշահույթները հարկվեն հավուր պատշաճի: Եվ դա զսպող գործոն կլինի նաեւ գների աճի: Տեսնում ենք, որ գնաճը այս վերջին ամիսներին բավական լուրջ խնդիր է, եւ կենտրոնական բանկի քաղաքականությունը՝ խստացնել դրամավարկային պայմանները, հատկապես վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, հենց նման նպատակներ է հետապնդում: Եվ սա էլ ինչ-որ տեղ դրամի ամրապնդման գործոն է: Չի բացառվում նաեւ, որ փոխարժեքի փոփոխությունը հենց նաեւ նման քաղաքականության հետեւանք լինի, որովհետեւ մեծ հաշվով այսպիսի գործիքակազմի կիրառումը ԿԲ-ի կողմից ինֆլյացիոն սպասումները խարսխելու, կայունությունը ապահովելու եւ գնաճային ռիսկերը որոշակիորեն չեզոքացնելու նպատակ ունի»,-եզրափակեց Ատոմ Մարգարյանը:

Թեգեր: Ատոմ ՄարգարյանդոլլարդրամտնտեսագետՏնտեսությունֆինանսներ
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի վերջը եկե՞լ է

Թուրքիայի վերջը եկե՞լ է

Ձայնային սենսորներով հրադադարի վերահսկումն առաջնային խնդիր է

Ձայնային սենսորներով հրադադարի վերահսկումն առաջնային խնդիր է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist