Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախը ճանաչած Նյու Ջերսիի ուղերձն ադրբեջանաթուրքական զույգին

ԱՀ կարգավիճակի քննարկման մերժումը տանում է դեպի փակուղի

Հուլիսի 1, 2021
Հանրապետություն
Արցախը ճանաչած Նյու Ջերսիի ուղերձն ադրբեջանաթուրքական զույգին
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
851
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինչ Ալիեւը հայտարարում է, թե Արցախի հարցը լուծել է ագրեսիայի միջոցով, ԱՄՆ-ի արդեն 10-րդ նահանգի՝ Նյու Ջերսիի Սենատը նախօրեին Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց: Այն բաց եւ ուղղաձիգ ուղերձ է ադրբեջանաթուրքական զույգին, ըստ որի՝ ինչպես Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած ադրբեջանական առաջին ագրեսիայի 1994 թ. տրամաբանական ավարտ դարձած հայկական կողմի հաղթանակից, այնպես էլ 2020-ին հրահրած պատերազմից հետո Արցախի հիմնահարցը չի լուծվել: Այն լուծված չէ մի պարզ պատճառով, որ հակամարտության հիմքը՝ Արցախի ժողովրդի հռչակած ինքնորոշման իրավունքը ճանաչված չէ:

Նման հիմնահարցերը չեն կարող լուծվել հրահրված պատերազմների միջոցով, այլ կարգավորվում են քաղաքական բանակցությունների միջոցով: Պատերազմի միջոցով հարցի լուծումը կլիներ ողջ Արցախի հայաթափումը, ինչը կնշանակեր 1915 թ. Հայոց ցեղասպանության կրկնություն, որը, ինչպես հասկանում ենք, կրկին խնդրի հանգուցալուծման չէր բերի: Այնպես որ, վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված կլինի նստել քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ եւ  իրավական հարթությունում որոշել Արցախի կարգավիճակի հարցը:

Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը հետեւողականորեն առաջ է գնում Իտալիայում՝ առայժ միայն տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով: Եվրոպայի մեկ այլ խոշոր պետության՝ Ֆրանսիայի համար Արցախի ճանաչման հարցը միայն ժամանակի խնդիր է: Արձանագրենք, որ Արցախի Հանրապետության ճանաչման մասին մի քանի անգամ իր խոսքում շեշտել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ եթե Հայաստանը չի ճանաչել նրա անկախությունը, ապա այն միջազգայնորեն ճանաչված Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ է: Այդ առիթով նա բերել է Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի օրինակը, թե ինչպես է Ռուսաստանը ճանաչել այդ հանրապետությունները եւ ստանձնել դրանց անվտանգության ապահովման գործընթացը:

Կասկած չկա, որ անհրաժեշտության դեպքում, երբ Ադրբեջանը մերժի քաղաքական բանակցությունները, բացառի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որեւէ քննարկում եւ կարգավորման գործընթացը շեղի բնականոն հունից, Հայաստանի Հանրապետությանն այլ բան չի մնա, քան ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ իր բոլոր իրավական հետեւանքներով: Հայաստանի այդ քայլին, անկասկած, կհետեւեն նաեւ բարեկամ երկրներ:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը նշանակում է մերժել հիմնահարցի լուծումը: Մտածել, թե ժամանակի ընթացքում հնարավոր կլինի փոխվստահության մթնոլորտ ստեղծել Արցախի ժողովրդի եւ ադրբեջանցիների միջեւ՝ իրատեսական չէ: Իր գոյության 100 տարվա ընթացքում Ադրբեջանը բազմիցս փաստել է, որ ունակ չէ խաղաղ գոյակցել արհեստականորեն գծած իր սահմաններում ապրող բնիկ ժողովուրդների եւ հատկապես հայերի հետ: Այն փաստում է 100 տարվա ընթացքում բռնի եւ սողացող էթնիկ զտումների գործընթացը, որը հետեւողականորեն առաջ է տարել այս երկիրը Թուրքիայի խրախուսմամբ եւ անմիջական աջակցությամբ:

Հետեւաբար, գոնե հետպատերազմյան կայունություն ապահովելու համար պաշտոնական Բաքուն ստիպված է տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցություն սկսելու եւ կոմունիկացիաները բացելու գործընթացի հիմքում չդնել իր տարածքային ամբողջականության ճանաչման պայմանը, այլ պետք է ականջալուր լինել Արցախի հիմնահարցի քաղաքական ու հիմնարար լուծման բանակցություններ սկսելու հորդորներին: Այս հարցում ադրբեջանաթուրքական զույգի համառությունը կբերի փակուղային իրավիճակի, որի վերջնական հանգրվանը, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հակամարտության թեժացումն է: Միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ի նահանգների համապատասխան որոշումներով, Ադրբեջանին հիշեցնում է նման զարգացումների անխուսափելիությունը, եթե վերջինս շարունակի համառորեն փակել աչքերն իրականության դեմ:

Թեգեր: ԱՄՆԱրցախճանաչումՆյու Ջերսի
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Կյանքի կոչելով չինական երազանքը

Կյանքի կոչելով չինական երազանքը

Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության

Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist