Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Օգոստոսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Արցախին լրացուցիչ 8.8 մլրդ դրամ կհատկացվի

Իբրեւ նվիրատվություն եւ միջպետական վարկ

Հուլիսի 2, 2021
Հանրապետություն
Արցախին լրացուցիչ 8.8 մլրդ դրամ կհատկացվի
25
ԿԻՍՎԵԼ ԵՆ
2.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի բնակչության 2021 թ. հուլիսի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ծախսերի, ինչպեսեւ՝ Արցախի 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիսի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար գումար կտրամադրվի։ Այսպես երեկ որոշվեց ՀՀ կառավարության նիստում։

Ինչպես տեղեկացրեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը, ստացվել է Արցախի ֆինանսների նախարարի գրությունը՝ այդ ծախսերի ֆինանսավորման, նաեւ կուտակային հատկացումների եւ պարտատոմսերի մարման նպատակով աջակցություն տրամադրելու վերաբերյալ: Կենսաթոշակների, երեխաների նպաստների, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների սուբսիդավորման, առողջապահության ծախսերի եւ կուտակային հատկացումների համար պահանջվող գումարը 7 մլրդ 354 մլն 715 հազար է։ Իսկ պարտատոմսերի մարման համար անհրաժեշտ է 1 մլրդ 434 մլն 346 հազար դրամ։

Գումարի մի մասը Արցախի կառավարությանը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ հուլիսին բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ֆինանսավորման համար՝ շուրջ 1,2 մլրդ-ի չափով: Մնացյալը Արցախին կտրամադրվի իբրեւ միջպետական վարկ՝ հուլիսի աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, մինչեւ 2025 թ. հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի եւ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։ «Այս տարվա Արցախին հատկացվող միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչ պատերազմը, եւ այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ հնարավորություն չի ունեցել գեներացնել: Դրանով պայմանավորված լրացուցիչ պետական վարկ տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Ջանջուղազյանը:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արցախի հետ կապված ՀՀ կառավարությունը երեկ մեկ այլ որոշում էլ ընդունեց, որն արդեն չզեկուցվողների շարքում էր։ Արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում հաշվառված գույքը՝ 7 մլն 123 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, կվերցնի եւ կնվիրաբերի Արցախին։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից Արցախի ուղղությամբ սանձազերծված պատերազմի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունն իր միջոցների հաշվին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել գույք-սարքավորումներ, ինչը խիստ անհրաժեշտ է եղել Արցախի բնակչությանը ֆինանսական, բժշկական օգնություն ցուցաբերելու եւ փրկարարական ծառայության համար։ ՀՀ-ում արտակարգ իրավիճակների եւ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միջեւ ձեռք էր բերվել բանավոր համաձայնություն՝ տրամադրվող գույքը հնարավոր սեղմ ժամկետում Արցախ ուղարկելու վերաբերյալ՝ պայմանով, որ օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորումը կիրականացվի համապատասխան ընթացակարգով։ Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունելու ՀՀ կառավարության որոշում՝ ԱԻՆ հաշվեկշռում հաշվառված գույքը հետ վերցնելու եւ Արցախի ներքին գործերի նախարարությանը նվիրաբերելու համար:

Թեգեր: ԱրցախէլեկտրաէներգիաժողովուրդԿառավարությունՏնտեսություն
Կիսվել10Tweet6Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանը չպետք է մերժի ռազմական համագործակցության որեւէ առաջարկ

Հայաստանը չպետք է մերժի ռազմական համագործակցության որեւէ առաջարկ

3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    438 Կիսվել են
    Կիսվել 175 Tweet 110
  • «Երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ…»

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    305 Կիսվել են
    Կիսվել 122 Tweet 76
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    105 Կիսվել են
    Կիսվել 42 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist