Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը չպետք է մերժի ռազմական համագործակցության որեւէ առաջարկ

ՀՀ-ն չճանաչող Պակիստանի ռազմական աջակցությունը Բաքվին

Հուլիսի 2, 2021
Հանրապետություն
Հայաստանը չպետք է մերժի ռազմական համագործակցության որեւէ առաջարկ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
301
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը մեծ ինտենսիվությամբ դիվերսիֆիկացնում է իր ռազմական համագործակցության ուղղությունները: Թուրքիայի հետ գրեթե ամենամսյա զորավարժություններին զուգահեռ այս երկիրը սերտացնում է հարաբերությունները Պակիստանի հետ: Նկատենք, որ այն Ասիայում միակ երկիրն է, որը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այդ հանգամանքի համատեքստում լիովին օրինաչափ է այս երկու պետությունների հարաբերությունների սերտացումը հենց ռազմական ոլորտում:

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումները գալիք սեպտեմբերին համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Նա հավաստիացրել է, որ որոշումն արդեն ընդունված է, եւ պակիստանցի ռազմական մասնագետների խմբերից մեկը Ադրբեջանում է եւ ստուգում է զորավարժությունների անցկացման վայրերը։ Վերջերս Բաքու էր այցելել նաեւ պակիստանյան ռազմական ներկայացուցչական մեկ այլ պատվիրակություն՝ Պակիստանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ղամար Ջավեդ Բաջվանի գլխավորությամբ:

Ադրբեջանը ցանկանում է իր հատուկջոկատայիններին վերապատրաստել լեռնային պայմաններում մարտ վարելու փորձ ունեցող Պակիստանի բանակի մասնագետների օգնությամբ: Վերջինս այդ առումով ունի որոշակի փորձ, որը ձեռք է բերել  Հնդկաստանի հետ Քաշմիրում պարբերաբար ունեցող ռազմական բախումների ժամանակ։ Մի կողմ թողնենք այն իրողությունը, որ քաշմիրյան բախումներում Պակիստանը, մեղմ ասած, մշտապես կորուստներ է կրում, սակայն Ադրբեջանի ոչ պրոֆեսիոնալ  բանակի համար ցանկացած աջակցություն էլ ընդունելի կլինի: Հիշենք նաեւ, որ արցախյան 44-օրյա պատերազմում Պակիստանի հատուկ ջոկատայինները ներգրավված էին ռազմական գործողություններում՝ տարբեր ձեւաչափերով: Թերեւս, սա էր պատճառը, որ պատերազմի օրերին վերջինիս հետ պերմանենտ բախումների մեջ գտնվող Հնդկաստանը հայտարարեց Հայաստանին աջակցելու իր պատրաստակամության մասին:

Ադրբեջանն ակտիվացրել է նաեւ համագործակցությունը Բելառուսի հետ: Սա փաստում է, որ այս երկիրը մեծ ինտենսիվությամբ սպառազինում  եւ վերակազմավորում է իր բանակը: Այս վարքը ինչ-որ տեղ օրինաչափ է, քանի որ պաշտոնական Բաքուն իր գործած ռազմական հանցագործությունների հանդեպ միջազգային հանրության լռությունը ընկալեց որպես կանաչ լույս եւ շարունակում է զենքի ուժ կիրառել տարածաշրջանում իր քաղաքականությունը վարելու համար: Վերջինիս այս քաղաքականությունը, բնականաբար, խրախուսում են այն պետությունները, որոնք միջոցներ են գործադրում տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար՝ առաջին հերթին իրենց ռազմական ներկայությունը եւ ազդեցությունն ավելացնելու միջոցով:

Այս ամենը հայկական կողմին պարտադրում  է դիմել համարժեք հակազդման միջոցների: Ռուսաստանի զինված ուժերի հետ ինտեգրմանը եւ համատեղ պաշտպանական համակարգի ձեւավորմանը զուգահեռ Հայաստանը պետք է ընդունի նաեւ բարեկամ մյուս պետությունների՝ Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ աջակցության առաջարկները: Դրանք կարող են միայն համալրել մեր ռազմական ներուժը եւ նպաստել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմանը:

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՊակիստանպատերազմռազմական համագործակցությունՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

3 քաղաքական ուժ ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում. «Հայաստան» դաշինքն արդեն մուտքագրել է դիմումը

Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ահաբեկման նոր արարքներ. Արման Թաթոյան

Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները սկսել են ահաբեկման նոր արարքներ. Արման Թաթոյան

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist