Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ նախագահը մասնակցել է «Հավասարության սերունդ» ֆորումի «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին

Հուլիսի 3, 2021
Հանրապետություն
ՀՀ նախագահը մասնակցել է «Հավասարության սերունդ» ֆորումի «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
156
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, «UN Women»-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկայի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց եղանակով մասնակցել է Փարիզում հունիսի 30-ից հուլիսի 2-ն անցկացված գենդերային հավասարության եւ կանանց իրավունքներին նվիրված «Հավասարության սերունդ» միջազգային ֆորումի «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկրների նիստին եւ հանդես եկել ելույթով:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես անդրադարձել է Հայաստանում տեխնոլոգիական եւ նորարարական զարգացման հնարավորություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ կանանց ներգրավվածությանը՝ նշելով, որ բուհերի տեխնոլոգիական ֆակուլտետներում, ինչպես նաեւ տեխնոլոգիական ոլորտի ընկերություններում կանանց ներգրավվածությունը բավականին մեծ է. «Մենք շատ ծրագրեր ենք իրականացնում, որոնք կապված են բարձր տեխնոլոգիաների հետ: Դրանցից մեկը կոչվում է ԹՈւՄՈ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նախաձեռնություն է եւ երիտասարդ սերնդին ծրագրավորման, բարձր տեխնոլոգիաների վերաբերյալ հիմնական գիտելիքներ է տալիս: ԹՈՒՄՈ կենտրոններ կան ոչ միայն Հայաստանում, այլեւ արդեն Փարիզում, Բեռլինում, եւ դիտարկվում են նաեւ այլ վայրեր»:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստանում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը: «Աշխարհը փոխվում է, փոխվում է շատ կտրուկ ու շատ արագ: Այս ամենը հաշվի առնելով՝ մենք նախաձեռնել ենք ATOM ծրագիրը,-նշել է նախագահը:- Այս նախագծով փորձում ենք Հայաստան բերել արհեստական բանականության ոլորտում գործով բարձրակարգ ընկերությունների՝ ստեղծելու համատեղ վենչուրային ձեռնարկություններ»:

Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի հոկտեմբերին Հայաստանը երրորդ անգամ հյուրընկալելու է միջազգային հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը», որի հիմնական թեմաներից մեկը նույնպես նվիրված է տեխնոլոգիական զարգացման խնդիրներին: Նա «Հավասարության սերունդ» ֆորումի մասնակիցներին եւս հրավիրել է մասնակցել «Մտքերի գագաթնաժողովին»:

«Հավասարության սերունդ» ֆորումը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո Գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի («UN Women»), ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Մեքսիկայի կառավարությունների նախաձեռնությամբ եւ միտված է պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության համագործակցության խթանմանը՝ Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի եւ դրա շրջանակներում ընդունված՝ Պեկինի հռչակագրի 25-րդ տարեդարձի համատեքստում։ Հայաստանը 2020 թվականին, Ֆինլանդիայի եւ Թունիսի հետ միասին, ընտրվել էր «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձեւավորված «Տեխնոլոգիաներ եւ նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր։

Համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը, Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, «UN Women»-ի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգյուկան, ԱՄՆ նախկին պետքարտուղար, կանանց իրավունքների պաշտպան Հիլարի Քլինթոնը եւ այլք:

Թեգեր: Արմեն ՍարգսյանԹՈՒՄՈՀՀ նախագահՄԱԿՖրանսիա
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը»

ՀԱԷԿ-ում են «Գազպրոեկտն» ու «Գրոսսը»

Մոսկվային ու Թեհրանին շատ ավելին է միավորում, քան պարզապես մրցակցությունը

Մոսկվային ու Թեհրանին շատ ավելին է միավորում, քան պարզապես մրցակցությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զարգացումներ Չինաստան-ԱՄՆ-Թայվան հարաբերություններում

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist