Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը

Հուլիսի 3, 2021
Հանրապետություն
Սիրանուշ Սահակյանը ներկայացրեց 14 հայ ռազմագերիների նկատմամբ «մեղմ» վճռի իրական նպատակը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
258
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իմիտացիա է համարում Ադրբեջանում հայ ռազմագերիների 4 տարով եւ 6 ամսով դատապարտումը. դա երկրի հեղինակությունը եւ դեմքը փրկելու համար տակտիկական քայլ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը ընդգծեց, որ անկախ վեցամսյա կամ չորս տարվա պատժի առկայությունից՝ հայ ռազմագերիները ենթակա են եղել եւ հիմա էլ ենթակա են անհապաղ վերադարձման:

«Ի սկզբանե ունեցել ենք դիրքորոշում, որ դրանք շինծու քրեական գործեր են: Մեր տղաները հայրենիքի պաշտպանության իրականացնելուց զատ, այլ գործողություններում ներգրավված չեն եղել: Ավելին, չեն գործել սեփական նախաձեռնությամբ, ինքնուրույն, այլ զորակոչվել են բանակ եւ հրամանատարության կողմից ստացել են հրաման ծառայություն իրականացնել մի տեղանքում, որը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ վերահաստատվել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում է եւ պատերազմի արդյունքում չի հանձնվել Ադրբեջանին»,- ասաց Սահակյանը:

Ըստ իրավապաշտպանի` ադրբեջանական իշխանությունները  տարաբնույթ ճնշումների են ենթարկվում`  միջազգային գործընկերներն ազդակներ են հղում, որով ակնառու է ահաբեկչության եւ այլ արարքների բացակայությունը:

«Հիմա իրենք տակտիկապես որոշ մեղադրանքներ հանել են, բայց քաղաքական պատճառներով դեռեւս պահում են մի արարք, որը եւս կատարված չէ` ապօրինի սահման հատելը: Հասկանում եք ենթատեքստը` այն տարածքները, որոնք Ադրբեջանը հռչակում է որպես ադրբեջանական: Դրանով Ադրբեջանը ահաբեկում է հայերին եւ հայ զինծառայողներին, որ եթե հրամանի հիման վրա առաջադրանք կատարեն այդ տեղանքում, կարող են սպառնալիքի ենթարկվել եւ քրեական հետապնդումների»,- նշեց Սահակյանը:

ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչը շեշտեց, որ շարունակելու են հետեւողականորեն Եվրոպական դատարանում բարձրաձայնել ռազմագերիների ապօրինի դատապարտումը:

«Մենք որեւէ կերպ չենք ընդունում, չենք ճանաչում թե դատավարությունը, եւ թե այս դատավարության արդյունքում կայացված որեւէ դատավճիռ»,- հավելեց Սահակյանը:

Հարցին, թե ինչու Ադրբեջանի իշխանությունները նահանջեցին, չէ որ ռազմագերիներին ներկայացնում էին որպես դիվերսանտներ, ահաբեկիչներ, սպառնում էին ցմահ ազատազրկել, սակայն վերջում ռազմագերիներին դատապարտեցին չորս տարի կամ վեց ամիս ազատազրկման, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ դա իմիտացիա է, քանի որ իրական շանսեր կան, որ այդ ամենը քանդվելու է, դա նաեւ հասկանում է  իրենց մասնագիտական թիմը:

«Նախ, դրանով կփորձեն ավելի օրինականացնել ապօրինի հատելու մեղադրանքը: Ցույց են տալու, որ իսկապես անկախ ենք գործել, բայց անկախ գործելով կան արարքներ, որոնք կատարել են եւ այդ արարքների համար էլ ռազմագերիներին դատապարտում են: Քանի որ իրենք շատ լավ գիտեն, որ ամբողջ դատական գործընթացը միջազգայնորեն առ ոչինչ է ճանաչվելու, փորձում են դրա մի մասը զոհել, այլ մասը օրինականացնելու նպատակով»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե արդյոք 12 հայ ռազմագերու 6 ամիս ժամկետով դատապարտելը չի նշանակում, որ այդ ռազմագերիները պատիժը արդեն իսկ կրել են, քանի որ 9 ամսից  ավել գտնվում են Ադրբեջանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ պետք է հասկանալ, թե որ փուլից են նրան եղել նախնական կալանքի տակ եւ այդ օրվանից սկսած պետք է պատիժը նվազի:

«Մենք չունենք շատ մանրամասն տեղեկություններ, որպեսզի կարողանանք հստակ պատասխան տալ, բայց մեր դիրքորոշումը դարձյալ հետեւյալն է. անկախ վեցամսյա պատժի կամ չորս տարվա պատժի առկայությունից, տղաները ենթակա եղել են եւ հիմա էլ ենթական են անհապաղ վերադարձման: Պարզապես, հետագայում նաեւ Ադրբեջանի հիմնավորումներն են նվազելու: Եթե հիմա որոշ առումներով միջազգային գործընկերների մոտ գերիներին չվերադարձնելը հիմնավորում էին իրավական գործընթացներով, ապա այդ ժամկետները լրանալուց հետո դժվար է լինելու հիմնավորել, թե ինչու չեն վերադարձնում»,- եզրափակեց Սահակյանը:

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարության ժամանակ դատախազը «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու համար» պահանջել էր մեղադրյալներ Գեղամ Սամվելի Սերոբյանին, Հրաչ Արզումանի Ավագյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Եղիազար Բաղասյանի, Գոռ Վահրամի Գասպարյանի, Կամո Կարենի Սեֆիլյանի, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանի, Գեւորգ Նորայրի Հասերթյանի, Սիսակ Գրիշայի Ենգոյանի, Ալբերտ Կոմիի Պետրոսյանի, Ռոմիկ Միսակի Սեդրակյանի, Արամ Գառնիկի Մինոսյանի, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանի, Էդգար Վաչագանի Մաթեսյանի եւ Յուրի Տիգրանի Կարապետյանի համար դատախազը պահանջել էր 2 տարվա ազատազրկման:

Բաքվի դատարանը որոշում է կայացրել Գեղամ Սերոբյանին եւ Հրաչ Ավագյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման, իսկ մնացածին՝ 6 ամիս: Մնացած մեղադրանքները նրանց վրայից հանվել են։

Ի սկզբանե նրանց մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչություն եւ դիվերսիա», «զենք պահելը», «սահմանի ապօրինի հատումը» եւ այլ հոդվածներով։

Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 17-ի դրությամբ Ադրբեջանում կա 60 հայ գերի, ինչպես նաեւ կա վարկած 110 գերիների մասին: Ադրբեջանում շուրջ 20 հայ ռազմագերու նկատմամբ կեղծ դատավարություններ են սկսվել, նրանց մեղադրում են սպանության, դիվերսիաների եւ այլ հանցագործությունների մեջ: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի  ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:

Թեգեր: ՄԻԵԴռազմագերիներՍիրանուշ Սահակյան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ի եզրափակչի խաղային առաջին օրը

Արոնյանը հաղթեց Goldmoney Asian Rapid-ի եզրափակչի խաղային առաջին օրը

Եվրո-2020. Դանիան հաղթեց Չեխիային եւ կիսաեզրափակիչում է

Եվրո-2020. Դանիան հաղթեց Չեխիային եւ կիսաեզրափակիչում է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist