Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ հայատյացության քարոզը դուրս է հորդում հարեւան երկրի սահմաններից

Իր իշխանությունը պահելու համար Բաքվի բռնապետը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը

Հուլիսի 7, 2021
Հանրապետություն
Երբ հայատյացության քարոզը դուրս է հորդում հարեւան երկրի սահմաններից
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
226
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախի Հանրապետության շուրջ կայունություն ձեւավորելու համար անհրաժեշտ են մի քանի գործոններ, որոնցից առաջնայինը փոխվստահության մթնոլորտի՝ գոնե նվազագույն մակարդակի ապահովումն է: Տարածաշրջանային համագործակցության եւ հաղորդակցության ուղիների մասին անընդհատ բարձրաձայնող Ադրբեջանը, թվում էր, պետք է այդ ուղղությամբ գոնե ձեւական քայլեր աներ, բայց վերջինիս գործողությունները տրամագծորեն հակառակի մասին են խոսում:

Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի առաջնորդը լծվել է սեփական PR-ի կազմակերպման գործին, որի ժամանակ անընդհատ հնչեցնում է «երկաթե բռունցքի» իր հայտնի արտահայտությունը, վիրավորական խոսքեր ուղղում հայերի հասցեին՝ փորձելով անընդհատ շեշտել «հաղթած պետության» սեփական թեզը: Ինքնամոռացությամբ լծվելով սեփական գովազդին՝ Ալիեւը չի էլ նկատում, որ ավելի է խորացնում առանց այդ էլ տասնամյակներ շարունակ ադրբեջանցու մեջ ներարկած հայատյացությունը:

«Հաղթած» լինելու եւ հայերի նկատմամբ «առավելություն» ունենալու կեղծ թեզերն իրենց ազդեցությունն են ունենում ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս, որի նեգատիվ դրսեւորումներն իրենց սպասեցնել չեն տալիս: Օրերս Աջարիայում ադրբեջանցիները հարձակվել էին Ախալքալաքից այնտեղ մեկնած դպրոցականների վրա, ինչի հետեւանքով երիտասարդներից մեկը դանակահարվել էր։ Հարձակման էին ենթարկվել Գոման գյուղի բնակիչները: Հուլիսի 3-ին 5-6 չափահաս ադրբեջանցի մոտեցել են մարդատար մեքենային, որի շուրջ կանգնած են եղել դպրոցական երիտասարդները, եւ փորձել ծաղրել, սադրիչ հարցեր տալ Արցախի պատկանելության մասին ու սպառնացել հաշվեհարդար տեսնել երիտասարդների նկատմամբ, որից հետո միջադեպ էր գրանցվել, եւ հայ երիտասարդներից մեկը՝ տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը, վնասվածք էր ստացել որովայնի հատվածում, տեղափոխվել հիվանդանոց ու վիրահատվել։ Ադրբեջանցիները մարմնական վնասվածքներ էին հասցրել նաեւ միջադեպը կանխել փորձող ոստիկանին: Ձերբակալվել է Ադրբեջանի մեկ բնակիչ:

Միջադեպը Ալիեւի վարած հայատյաց քաղաքականության օրինաչափ հետեւանք է: Առողջ բանականության տեր ցանկացած մարդ էլ կպնդի, որ Ադրբեջանի առաջնորդի պարբերական հայտարարություններով տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտ ձեւավորել հնարավոր չէ, դրանք տրամագծորեն հակառակ ազդեցությունն են թողնում: Իրավիճակը բարդանում է այն բանով, որ Ալիեւի հայտարարությունները, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ իրադարձություններին մոտ կանգնածները լավ գիտեն, որ արցախյան պատերազմում ադրբեջանցի զինվորը չի հաղթել եւ չէր էլ կարող հաղթել: Պատերազմի ելքը որոշել է թուրքական եւ իսրայելական ռազմական տեխնիկան՝ վերջիններիս զինվորական մասնագետների ուղղակի միջամտությամբ:

Հայ զինվորը մարտի դաշտում պարտություն չի տեսել, առավել եւս թշնամու հետ առերեսման սակավ դրվագները հիմնականում ավարտվել են վերջինիս ջախջախմամբ:

Հետեւաբար, Ալիեւի պարբերական հայտարարությունները թյուրիմացության մեջ են գցում հենց ադրբեջանցուն: Եթե այդ ատելությունը դուրս է հորդում Ադրբեջանի սահմաններից եւ պարբերաբար բախվում պարտություն չտեսած հային, ապա այն անխուսափելիորեն բերելու է ոչ համարժեք պատասխանների՝ վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալով ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում: Եթե նման իրավիճակ է տիրում Ադրբեջանի սահմաններից դուրս, ապա պարզ է, որ որեւէ փոխվստահության մթնոլորտ չի կարող ձեւավորվել Արցախի Հանրապետության շուրջ կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Բաքվի կողմից այդքան ցանկալի բացվելիք ենթակառուցվածքների երկայնքով: Այս երեւույթը գործնականում անհնար է դարձնում համագործակցությունը տարածաշրջանում:

Վերոնշյալից ակնհայտ երեւում է, որ զբաղված լինելով սեփական ռեժիմի պահպանման գործով՝ Ալիեւը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությունը: Ավելին՝ հայատյացության եւ թշնամանքի քարոզը դուրս է գալիս Ադրբեջանի սահմաններից եւ իր դրսեւորումներն է գտնում այնպիսի մուլտիէթնիկ երկրներում, ինչպիսին են Վրաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ եվրոպական բոլոր երկրները: Ալիեւն ստիպված է փոխել իր հռետորաբանությունը, հակառակ դեպքում հակամարտության՝ ավելի մեծ ծավալներով վերսկսումն անխուսափելի կլինի:

Թեգեր: ԱդրբեջանԱխալքալաքԱջարիաԱրցախՀայաստանՎրաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՀՀ ամենամեծ անասնաշուկան ՍԱՏՄ-ի խիստ հսկողության տակ է

ՀՀ ամենամեծ անասնաշուկան ՍԱՏՄ-ի խիստ հսկողության տակ է

Արեւմուտքը կրկնեց ԽՍՀՄ-ի սխալները

Արեւմուտքը կրկնեց ԽՍՀՄ-ի սխալները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist