Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀՀ ամենամեծ անասնաշուկան ՍԱՏՄ-ի խիստ հսկողության տակ է

Եվ սիբիրյան խոցի դեմ կրկնակի պատվաստումներ են արվել

Հուլիսի 7, 2021
Հանրապետություն
ՀՀ ամենամեծ անասնաշուկան ՍԱՏՄ-ի խիստ հսկողության տակ է
16
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի երկու մարզում՝ Շիրակում եւ Գեղարքունիքում, սիբիրյան խոցի դեպքեր արձանագրվեցին հունիսի վերջին։ Շիրակի մարզի Անի տարածաշրջանի Իսահակյան բնակավայրում սիբիրյան խոցի կասկածանքով 7 անձ հոսպիտալացվեց: Գյուղում սիբիրյան խոցի առաջին ախտանշաններն ի հայտ էին եկել հունիսի 30-ին: Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել էր նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։ Նրանցից 3-ի մոտ էր հաստատվել «սիբիրյան խոց» ախտորոշումը: Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը` նրանց ազգականը: Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաեւ Վանեւան բնակավայրից եւ արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Բակային համայցերը շարունակվում են:

Թե ինչո՞ւ է այս վայրերում սիբիրախտ «ծագել», մասնագիտական անբարեխղճությո՞ւնն է եղել պատճառը, թե՞ մեկ այլ բան, մեր այս նյութի քննարկման առարկան չէ։ Փաստ է՝ ունենք սիբիրյան խոցի դեպքեր, եւ ամեն կերպ պետք է կանխել հիվանդության տարածումը։ Ուստի «ՀՀ»-ն փորձեց պարզել՝ ինչպես են հսկվում այս օրերին հանրապետության անասնաշուկաները, մասնավորապես՝ Մարտունու անասնաշուկան, որն ամենամեծն է։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ) մեզ վստահեցրին. անասնաշուկաների գործունեությունը վերահսկվում է, իսկ ամենամեծ անասնաշուկան խիստ հսկողության տակ է։ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կիրակի օրը՝ հուլիսի 4-ի առավոտյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու անասնաշուկայում: Այցի նպատակն էր ստուգել-հասկանալ, թե արդյոք կենդանի վաճառողները կատարո՞ւմ են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Շրջայցին հետեւել են նաեւ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը: Եվ հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանեւան եւ Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել: «Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել: Բայց, այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո»,- ասաց Ա. Հարությունյանը:

Անասնաշուկաները վերահսկվում են, Մարտունունը խիստ է վերահսկվում, ի՞նչ է ենթադրում այդ խիստ ասվածը։ «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան մեր զրուցակիցը պարզաբանեց, թե՝ «դա նշանակում է, որ ՍԱՏՄ տեսուչներն ամեն կիրակի կայցելեն ու կստուգեն կենդանիներին եւ փաստաթղթերը»։ Հավելենք, որ Գեղարքունիքում անասունները պատվաստված եղել են, իսկ Իսահակյանում հուլիսի 1-3-ը ամբողջ գլխաքանակը պատվաստվել է։

Մասնագիտական ամենատարբեր կայքերում փնտրտուքը մեզ «ստիպեց» այլ հարց հնչեցնել՝ մասնավորապես հաշվի առնելով հենց Գեղարքունիքի պարագան՝ ելնելով պատերազմից հետո մեր երկրի սահմանային վիճակից եւ մեզ թշնամի պետության գործելաոճից (չմոռանանք, որ պատերազմի ընթացքում սպիտակ ֆոսֆոր էր կիրառվել). սիբիրյան խոցի հարուցիչը բնակա՞ն, թե՞ լաբորատոր է. նկատի ունենանք՝ այս դեպքում պայքարի միջոցառումներն էլ տարբեր են։ Ինչպես տեղեկացանք ՍԱՏՄ-ից, հարուցիչը բնական է։ Բանն այն է, որ այն տարիներին, երբ երաշտ է լինում, պրակտիկան ցույց է տվել, որ սիբիրախտի դեպքեր կարող են արձանագրվել, խոտը քիչ է, խոտի հետ հող է ուտում անասունը, իսկ հողի մեջ այս հիվանդության հարուցիչը երկար է պահպանվում։

Բացատրությունը շարունակենք ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի։ Սիբիրյան խոցը վարակիչ, մանրէային ծագման, զոոնոզ հիվանդություն է: Վարակի աղբյուրը խոշոր եւ մանր եղջերավորներն են, ձիերն ու ուղտերը: Հիվանդության ընթացքում կենդանիները արտազատում են հարուցիչներ մեզի, կղանքի, թքի, արյունային արտազատուկների միջոցով, որոնք ընկնում են հողի մեջ, որը դառնում է հարուցչի լրացուցիչ պահոց: Հողում սիբիրյան խոցի հարուցիչները կարող են պահպանվել 100-150 տարի: Հիվանդ կենդանուց ստացված կաշին, մորթին, մազերը եւ դրանցից կազմված առարկաները երկարամյա համաճարակաբանական վտանգ են ներկայացնում: Մարդը մեծ մասամբ վարակվում է սիբիրյան խոցով հիվանդ կենդանու հարկադիր մորթի ժամանակ, կենդանու միսը եւ մսամթերքը սննդում կիրառելիս, անկած կենդանիների դիերի, մորթու, կաշվի եւ այլնի հետ ուղղակի շփման հետեւանքով, հիվանդ կենդանիներին խնամելիս: Հնարավոր է նաեւ վարակումը արյունածուծ հոդվածոտանիների խայթոցների, աղտոտված հողի հետ շփման եւ սպորներ պարունակող աէրոզոլներ շնչելու հետեւանքով: Հիվանդ մարդը համաճարակաբանական նշանակություն չունի: Տարբերում են սիբիրյան խոցի 4 կլինիկական ձեւ՝ մաշկային, ստամոքսաղիքային, ինհալյացիոն, ներարկումային։ Ըստ առողջապահության նախարարության՝ մեզ մոտ հաստատված դեպքերը հիվանդության մաշկային ձեւն են. սա նախարարի պաշտոնակատարն ասաց կառավարության նախորդ նիստից հետո՝ խոսելով  սիբիրյան խոցի վարակի 3 հաստատված դեպքերի մասին։

Այս պահի դրությամբ, դասական իմաստով, կարանտին հայտարարված չէ։ Տեղային պայքարի միջոցառումներ են արվում։ Հիվանդ կենդանիներին ոչնչացրել են, վերջին շրջանում հայտնաբերված սիբիրախտով վարակված բոլոր կենդանիները վառվել են։ Սպանդ՝ մորթ անել չի թույլատրվում։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն անասնապահներին, համայնքի ղեկավարներին հորդորում եւ խնդրում է բարձր պատասխանատվությամբ մոտենալ գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներին. «Հորդորում ենք աջակցել անասնաբույժներին, հետեւել, որ պատվաստվի պատվաստման ենթակա ամբողջ գլխաքանակը, իսկ hամայնքի ղեկավարներին` առանց ստուգելու չստորագրել ոչ մի փաստաթուղթ, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը պատվաստումների մասին հավաստիանում է նաեւ իրենց ստորագրություններով»:

 ՊՈԱԿ-ը հայտնում է, որ խոշոր եւ մանր եղջերավորների շրջանում սիբիրախտի դեմ կրկնակի պատվաստումներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վանեւան եւ Տորֆավան համայնքներում, հունիսի 24-25-ը, ինչպես նաեւ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան համայնքում՝ հուլիսի 1-ին:

Թեգեր: Գեղարքունիքի մարզգյուղգյուղատնտեսությունՇիրակսիբիրյան խոցՏնտեսություն
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքը կրկնեց ԽՍՀՄ-ի սխալները

Արեւմուտքը կրկնեց ԽՍՀՄ-ի սխալները

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով

Մոսկվան կանի ամեն բան, այդ թվում՝ օգտագործելով տաջիկա-աֆղանական սահմանին գտնվող ռուսական ռազմաբազայի ներուժը՝ ՀԱՊԿ-ի դաշնակիցների դեմ ագրեսիվ գործողություն թույլ չտալու համար. Լավրով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist