Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ԿԲ-ների էլեկտրոնային արժույթները կհաստատեն խաղի նոր կանոններ

Հայաստանը դեռ պատրաստ չէ էլեկտրոնային արժույթ թողարկելուն

Հուլիսի 9, 2021
Հանրապետություն
ԿԲ-ների էլեկտրոնային արժույթները կհաստատեն խաղի նոր կանոններ
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
779
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Համաշխարհային առաջատար կենտրոնական բանկի ինստիտուտը՝ Միջազգային հաշվարկների բանկը (ՄՀԲ), հրապարակել է նոր հետազոտություն էլեկտրոնային արժույթների՝ CBDC-ների կամ «Կենտրոնական բանկի թվային արժույթի» (Central bank digital currency) վերաբերյալ, որոնք կարգավորվում են երկրների կենտրոնական բանկերի կողմից՝ նշելով, որ դրանց ուղղությամբ մեծ տեղաշարժ կա, քանզի «Քովիդ-19»-ի պատճառով աճել է էլեկտրոնային վճարումների քանակը: Այն պայմանավորված է նաեւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ եւ այլ նորարարություններով։

Ընթերցողին շփոթության մեջ չգցելու համար նախ պարզաբանենք կրիպտոարժույթի` Բիթքոինի, BTC-ի եւ ԿԲ-ների կողմից թողարկված էլեկտրոնային արժույթների միջեւ տարբերությունը։ Կրիպտոարժույթն ապակենտրոնացված ցանցի հիման վրա գործող վճարային համակարգի մաս է, որը չի կարող կարգավորվել պետական ինստիտուտների կողմից, այստեղ չկան կոնկրետ սերվերներ, որոնց միջոցով հնարավոր լինի վերահսկել ամբողջ ֆինանսական շուկան: Յուրաքանչյուր ոք, ունենալով համակարգիչ եւ գնելով կրիպտոարժույթ, դառնում է ապակենտրոնացված ֆինանսական ցանցի մաս։ Իսկ Կենտրոնական բանկի էլեկտրոնային արժույթը նույն թղթադրամի էլեկտրոնային տեսակն է, որը լիովին վերահսկվում է ԿԲ-ների կողմից։

Վերջերս հրապարակած ՄՀԲ-ի զեկույցում ասվում է. «Կենտրոնական բանկերն ակտիվորեն ներմուծում են  մի շարք բարեփոխված քաղաքականություններ՝ առկա թերությունները վերացնելու համար։ Նպատակը տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների վստահելի եւ արդյունավետ վճարային միջոցների ապահովումն է: ԿԲ-ները  կարող են ինովացիոն ղեկը վերցնել իրենց ձեռքը»։

Ըստ ՄՀԲ-ի՝ հնարավորություններից մեկը, որն ընկած է պետական քաղաքականությունների թույլատրելիության սահմանում, կենտրոնական բանկերի էլեկտրոնային արժույթների թողարկումն է, որն իր հերթին ամբողջ աշխարհի ֆինանսական ոլորտում կարող է հանգեցնել ռադիկալ փոփոխությունների։ Զեկույցում ասվում է, որ ԿԲ-ների էլեկտրոնային արժույթներն առաջարկում են վճարման նոր, անվտանգ, վստահելի եւ լայնորեն հասանելի էլեկտրոնային վճարային համակարգ, բայց ազդեցությունը կարող է ավելի հեռուն գնալ, քանի որ նորամուծությունները կարող են խթանել մասնավոր հատվածի միջնորդների միջեւ մրցակցությունը՝ սահմանելով անվտանգության նոր չափանիշներ, դառնալ կատալիզատոր ֆինանսական ոլորտի ինովացիաների համար եւ ոչ միայն։

Չնայած մարդը փողն օգտագործում է ամեն օր, բայց դրա տեսական սահմանումը նրա համար կարող է լինել անըմբռնելի։ Փողի հանդեպ վստահությունն անկասկած ուղիղ կապ ունի պետությունների եւ կենտրոնական բանկերի հետ, հետեւաբար՝ բոլոր լծակները պատկանում են պետություններին, իսկ էլեկտրոնային արժույթը միտված է այդ կենտրոնացումը պետության ձեռքերում պահելուն, քանի որ կրիպտոբումի այս շրջանում եւ ապակենտրոնացված ֆինանսական ծառայությունների ընդլայնման պայմաններում ամբողջ աշխարհում ուղղակիորեն թուլանում է արժույթի շուկայի վրա պետական եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ազդեցությունը։

Վերլուծելով առկա ֆինանսական իրավիճակը, կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանի պարագայում դեռ վաղ է խոսել ԿԲ-ի կողմից թողարկվող էլեկտրոնային արժույթի մասին՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով։ Նախ եւ առաջ հետպատերազմյան երկրում գտնվող երկրի համար բավականին  դժվար եւ ծախսատար կլինի էլեկտրոնային արժույթի թողարկումը, եւ դեռեւս դրա անհրաժեշտությունը չկա։ ՀՀ-ում կանխիկ գումարի շրջանառությունը էլէկտրոնային շրջանառության համեմատ ահռելի մեծ ծավալի է հասնում, ինչը ժամանակակից ստանդարտներից շատ հեռու է, եւ, վերջապես, ֆինանսական գրագիտության ցածր մակարդակը երկրում կարող է լուրջ խոչընդոտ լինել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք էլեկտրոնային արժույթին հիմնովին ադապտացվելու համար։

Արեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Թեգեր: էլեկտրոնային արժույթներԿենտրոնական բանկկրիպտոարժույթՀայաստանՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից

Հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչությունից

Հայկական պարարվեստի Կոմիտասը

Հայկական պարարվեստի Կոմիտասը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist