Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Գործընթացը շարունակվում է, ձգձգումն էլ մի քիչ հարաբերական է ասված»

Ըստ ՏԿԵ փոխնախարարի՝ Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտի ծրագրի ավարտն այս տարեվերջին է

Հուլիսի 15, 2021
Հանրապետություն
«Գործընթացը շարունակվում է, ձգձգումն էլ մի քիչ հարաբերական է ասված»
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
867
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությունյանը եւ «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը: Համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման եւ փոխայցեր կազմակերպելու շուրջ: Քննարկումն իրականացվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ: Այս քննարկումը եղել է հուլիսի 7-ին։

«ՀՀ»-ն փորձեց այս սուղ հաղորդագրությունից մանրամասներ ճշտել, մասնավորապես՝ ի՞նչ է քննարկվել, ի՞նչ վիճակում է շինարարությունը, ինչո՞ւ է գործընթացը դանդաղել, եթե չասենք, մի տեսակ «սառած» վիճակում է, տարածաշրջանային գործընթացնե՞րն են պատճառը, ի վերջո, ծրագիրը ե՞րբ ավարտին կհասցվի՝ հաշվի առնելով այն, որ սա շատ կարեւոր է մեզ համար նաեւ էլէներգիայի արտահանման տեսանկյունից։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ հուլիսի 7-ին սովորական աշխատանքային քննարկում է եղել՝ ինչպես ամեն երկու շաբաթը մեկ, այնուհետեւ չհամաձայնեց մեր այն տեսակետին, որ գործընթացը դանդաղել է կամ «սառած» վիճակում է։ «Գործընթացը շարունակվում է, ձգձգումն էլ մի քիչ հարաբերական է ասված։ Սա մի ծրագիր է, որում ներառված էլեկտրահաղորդման գծի երկարությունը 276 կմ է, հենարանների քանակը՝ 720, 1 ենթակայան կա նաեւ։ Մինչեւ 2017 թ. բետոնացված է եղել 40 հենարան, մի խոսքով՝ արվել է ծրագրի 1-2 տոկոսը, 2017 թ. աշնանից սկսած մինչ այս պահը իրականացվել է ծրագրի 70 տոկոսը»,- ասաց Հ. Վարդանյանը։

Այնուամենայնիվ, միաժամանակ հավելեց, թե, այո, նախորդ տարի համավարակի պատճառով աշխատանքները դանդաղել են, իսկ պատերազմը սկսվելուն պես դադարեց աշխատանքը, «բայց գործը առաջ գնում է, այնպես չէ, որ կանգնած է»։ Մեր զրուցակցի խոսքերով՝ «ենթակայանի շինարարությունը շարունակվում է: Ընդհանրապես, ծրագիրը շատ բարդ տեղանքով է անցնում՝ Սյունիքի լեռներով, ամեն հենարան դնելուց մի քանի կիլոմետր մոտեցման ճանապարհ է կառուցվում, ժամանակի առումով չնախատեսված խոչընդոտներ են։ Քննարկումներն ընթանում են, բարձրաձայնվում են խնդիրները, սովորական գործընթաց է»։

Հայկական եւ իրանական կողմերն ունե՞ն  նախնական գնահատական՝ ծրագիրը ե՞րբ կավարտվի։ Մեր հարցին ի պատասխան՝ ՏԿԵ նախարարի տեղակալը համառոտեց. «Գնահատականներ, իհարկե, կան, չեմ կարող ասել, բայց պաշտոնական՝ մինչեւ այս տարվա վերջ»։

Որպեսզի հասկանանք, թե «Իրան-Հայաստան 400ն կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի եւ համապատասխան ենթակայանի («Նորավան» 400/220/20կՎ) շինարարություն» վարկային ծրագիրն ինչու է կարեւոր թե՛ հայկական եւ թե՛ իրանական կողմերի համար, մի քանի փաստեր ներկայացնենք։

Ըստ ՀՀ էներգետիկայի բնագավառի մինչեւ 2040 թ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովման համար իրականացվում է հետեւյալ ծրագիրը. Իրանի արտահանման զարգացման բանկի եւ «Սանիր ՖԶԵ» ընկերության աջակցությամբ` 107.9 մլն եվրո գումարով, կառուցվում են Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ լարման «Նորավան» ենթակայանը: Էլեկտրահաղորդման գծի եւ ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 350 ՄՎտ-ից հասցնել մինչեւ 1200 ՄՎտ՝ բարձրացնելով նաեւ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունն ու Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Ռազմավարական նույն ծրագրում նշվում է նաեւ, որ կառավարության նպատակն է մինչեւ 2030 թ. ունենալ 12 մլրդ կՎտժ արտադրանք, որից շուրջ 5.0 մլրդ կՎտժ-ը կարտահանվի։ Վրաստանի էներգետիկ ոլորտում խաղացողների փոփոխությունը («ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է այս մասին) մեր ուշադրությունը պահում է հենց իրանական կողմի ուղղությամբ։

Ըստ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կայքում տեղադրված տեղեկության՝ վարկային ծրագրի ֆինանսավորող կազմակերպությունները  երկուսն են՝ Իրանի արտահանման եւ Զարգացման բանկ (77 տոկոս) եւ «Սանիր ՖԶԵ» (23 տոկոս)։ Կապալառուն Իրանի էներգետիկ եւ ջրային սարքավորումների եւ ծառայությունների արտահանման «Սանիր» ընկերությունն է։ Վարկի մարման ժամանակահատվածը 2020-2024 թթ. է։ Իբրեւ ծրագրի նպատակներից տրված է սա. բարձրացնել ՀՀ եւ ԻԻՀ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունն ու կայունությունը,  ամբողջ ծավալով օգտագործել Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում: ԲԷՑ-ի տեղեկության համաձայն, սակայն, էլեկտրահաղորդման գծի երկարությունը մոտ 268 կմ է, հենարանների քանակը՝ շուրջ 706 (այս կարգի ծրագրերում այս կարգի փոփոխությունները, իհարկե, բնական են), իսկ աշխատանքների ավարտը՝ 2019 թ.։ 

Թեգեր: գազամուղէլեկտրաէներգիաԻրանՀայաստանՏնտեսություն
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար.մասնագետ

Պատվաստումային տուրիզմը կարող է խթան լինել ոլորտի զարգացման համար.մասնագետ

Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին

Բաքուն անցել է ոչ ռազմական ագրեսիայի գործելաոճին

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist