Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

20 նոր ուղղություն՝ 2 ամսում․ Հայաստանի օդային կապերն ընդլայնվում են

Հուլիսի 15, 2021
Հանրապետություն
20 նոր ուղղություն՝ 2 ամսում․ Հայաստանի օդային կապերն ընդլայնվում են
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
178
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վերջին երկու ամսում ավելի քան 20 նոր ուղղություն է բացվել Հայաստանում, վերականգնվել են պանդեմիայի պատճառով ժամանակավորապես չեղարկված Երևան-Աթենք, Երևան-Բրյուսել, Երևան-Դամասկոս և այլ ավիաուղիներ։ Զբոսաշրջիկները ամենաշատը հենց օդային ճանապարհով են գալիս, որովհետև առաջինը բացվեց օդային սահմանը, Ցամաքային սահմանը աշխուժացավ ավելի ուշ՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանը բացվելուց հետո։ Քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայալսյանը «Ռադիոլուր»-ին ներկայացնում է, թե ինչ նոր թռիչքներ են գործելու առաջիկայում․

«Լրիվ նոր ուղղություններ են օրինակ հուլիսի 22-ից մեկնարկող Լիոն-Երևան-Լիան ուղին, որը բուլղարական ընկերությունն է իրականացնում, ունենք Համբուրգ-Երևան ուղին, համագործակցություններ ենք ունենալու շուտով գերմանական ընկերությունների հետ, արդեն պայմանավորվածություններ կան, հայտներն ընդունված են, գերմանական «Եվրովիգս»-ը նախատեսում է օգոստոսի 5-ին Քյոլնից թռիչքներ իրականացնել շաբաթական մեկ անգամ, կրկին գերմանական «Գոնդոռ» ավիաընկերությունը հուլիսի 30-ից Ֆրանկֆուրտ-Երևան ուղղությամբ է նախատեսում թռիչքներ իրականացնել»,-ասում է Քաղաքացիական ավիացիայի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատարը։

Սահմանափակումներ ունեն ռուսական ավիաուղիները․ եթե առաջ օրվա մեջ մի քանի չվերթ էր իրականացվում ամենապահանջված ուղղություններով, ինչպիսիք են օրինակ Երևան-Մոսկվան, ապա հիմա շաբաթվա ընթացքում մոտ 10 անգամ են չվերթներ իրականացվում։ Փոխարենը ուղիղ չվերթների նոր ուղղություններ կան, ինչից ՀՀ քաղաքացին, կարծես թե, գոհ է․

«Ժամանակին շատ հայեր դժգոհություն էին հայտնում, որ երբ ուզում են մեկնել ՌԴ որևէ քաղաք, ստիպված են Մոսկվա գնալ, հետո այնտեղից փոխել ճանապարհը, սա և երկարացնում էր ճանապարհը և տոմսի արժեքն էր մեծացնում»,-ասում է Փայլասյանը։

Եկատերինբուրգ, Ռոստով, Սոչի, Մին-Վոդի, Կալուգա, Վորոնեժ և մի շարք այլ քաղաքներ կարելի է հասնել ուղիղ չվերթով։ Ստեփան Փայալսյանը հույս ունի, որ ավիաուղիների այս աշխարհագրությունը կգործի նաև ապագայում՝ հեշտացնելով մեր քաղաքացիների ճանապարհը։ Առհասարակ համավարակի հետևանքով  ավիացիայի գործելաոճը փոխվել է, ասում է Փայլասյանը, ընկերությունը նախընտրում է, որ օդանավը, թեկուզ տարբեր թռիչքուղիներում, ոչ մեծ շահույթով, բայց  լինի օդում, որովհետև գետնին կանգնած վիճակը վնասում է օդանավը և ավիաըկներության գրպանը։

Հունվարից մինչև հիմա Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջին եռյակում են ՌԴ-ն, Իրանը և Վրաստանը, 4-րդ տեղում Ուկրաինան է, «Ռադիոլուր»-ին հայտնել են Զբոսաշրջության կոմիտեից։ 2021-ի առաջին կիսամյակում Հայաստան են այցելել 239 հազարից ավեիլ զբոսաշրջիկ, -ասում է Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի փորձագետ Գայանե Այվազյանը․

«Աշխուժությունը սկսվեց ապրիլ ամսից, սա պայմանավորված էր մի շարք երկրներում սահմանափակումների վերցմամբ  և ՌԴ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, և ինչպես մյուս տարիներին, այնպես էլ այս տարի, ամենաշատ հոսքը զբոսաշրջիկների հենց ՌԴ-ից է»,-ասում է Գայանե Այվազյանը։

Նախորդ տարիների համեմատ զբոսաշրջիկների ներհոսքը կրճատվել է եվրոպական երկրներից, մասնավորապես Գերմանիայից, որի հետ զբոսաշրջային կապերը բավականին ակտիվ են եղել տարիներ շարունակ․

«Նախորդ տարիներին դիտարկվում էր զբոսաշրջային հոսքերի ակտիվացում Գերմանիայից, առհասարակ այդ շուկան մեզ համար շատ կարևոր է»,-նշում է Գայանե Այվազյանը։

Գերմանիայի հետ զբոսաշրջային կապերը ամրապնդելու և աշխուժացնելու նպատակով Զբոսաշրջության կոմիտեն և ավելի քան 4000 անդամ ունեցող գերմանական ճամփորդական ասոցիացիան օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում անցկացնելու են Destination Forum-ը․

«Ուզում եմ նշել, որ այս ծրագիրը Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շնորհիվ»,-ասում է Գայանե Այվազյանը։

 Միջոցառման նպատակն է ճանաչելի դարձնել Հայաստանը՝ որպես զբոսաշրջային ուղղություն՝ գրավելով Գերմանիայից ավելի շատ զբոսաշրջիկների, ամրապնդելով Հայաստանի և Գերմանիայի միջև զբոսաշրջային գործնական կապերը։

Թեգեր: Զբոսաշրջության կոմիտեԶբոսաշրջությունՀայաստանչվերթ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

Ադրբեջանի խորհրդարանական խմբի՝ Հյուսիսային Կիպրոս այցը ոչ մի հույնի չի զարմացնում, բացառությամբ Հունաստանի ԱԳՆ-ի

Ադրբեջանի խորհրդարանական խմբի՝ Հյուսիսային Կիպրոս այցը ոչ մի հույնի չի զարմացնում, բացառությամբ Հունաստանի ԱԳՆ-ի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist