Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի

Առաջիկայում նոր պեղումներ են նախատեսվում

Հուլիսի 17, 2021
Հանրապետություն
Տավուշի բերդը՝ զբոսաշրջային գոտի
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
383
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշի բերդ կոչվող ամրոցում 2020-ին իրականացված պեղումների արդյունքում խեցեղեն, թաղումներ, արձանագրություններ, հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել:

«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում արշավախմբի ղեկավար, հնագետ Տիգրան Ալեքսանյանն ասել է, որ եւ 2020-ին, եւ 2021-ին պեղումներն իրականացնում է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը:

«Նախորդ տարի հիմնականում աշխատել ենք երկու հատվածում՝ միջնաբերդում՝ գագաթին, եւ ստորին բերդում՝ եկեղեցու շրջակայքում: Տարածքում մասնակի պեղումներ են կատարվել 1988-1990-ական թվականներին, բայց հետո դադարեցվել են: 2020-ին արդեն լայնամասշտաբ պեղումներ սկսեցինք, որոնք ամբողջությամբ ավարտին ենք հասցրել եկեղեցու մոտ: Պեղումները վերսկսելու ենք մի քանի օրից»,-պատմել է Ալեքսանյանը:

Նրա խոսքերով՝ ամրոցի հիմնադրման թիվը ստույգ չէ, քանի որ պատմիչներն այն չեն հայտնել, բայց առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում: «2020-ի պեղումների ընթացքում խեցեղեն, տապանաքարեր, հնագիտական այլ նյութեր ենք հայտնաբերել»,- նշել է հնագետը:

Ալեքսանյանը հայտնել է, որ պեղել են միջնաբերդի շերտերը: «Մոտ երկու մետր իջել ենք եւ էլի իջնում ենք: Ինչքան խորանում է, այնքան շերտերը հնանում են, եւ ամրոցի ավելի վաղ շրջանին բնորոշ նյութեր ենք պեղում, իր գոյությանը վերաբերող ճարտարապետական կառույցներ, օժանդակ շինություն ենք գտել: Բացել ենք տնտեսական հատված, որտեղ մեծ թվով թաղումներ, ավազանի հատվածներ կային, խեցեղեն: Դա թույլ է տալիս ենթադրել, որ հենց տնտեսական հատվածի հետ գործ ունեինք: Շատ հետաքրքիր, արդյունավետ աշխատանք ենք կատարել եւ ավարտին ենք հասցրել եկեղեցու հատվածի պեղումները, որտեղ բացվել են նոր տապանաքարեր, օժանդակ տնտեսական հատվածներ, քարեր: Ավաղ, պեղումներն ընդհատվեցին արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով»,- շեշտել է արշավախմբի ղեկավարը:

Այս տարի ցանկանում են եկեղեցու մուտքը բացել, հասկանալ, թե որ հատվածում է այն:

Ալեքսանյանը վստահեցրել է, որ Տավուշի բերդը զբոսաշրջային առումով կարող է հետաքրքրել մարդկանց: Հենց այդ նպատակով էլ նախորդ տարի մեկնարկել են պեղումները:

«Պեղումների նպատակը տարածաշրջանի համար զարգացման հեռանկարային ծրագրեր մշակելն է, եւ այդ տեսանկյունից ամրոցը կարեւոր գործոն է: Այն մոնումենտալ կառույց է, քաղաքի բոլոր կողմերից երեւում է, քանի որ բարձր ժայռի վրա է: Պատերը պահպանվել են, եւ այն շատ գրավիչ է, հետաքրքիր: Պեղումների ընթացքում անգամ մարդկանց մեծ հոսք էր գալիս. եւ տեղացիներ էին, եւ հետաքրքրասերներ Երեւանից»,- հայտնել է հնագետը:

Հնարավոր է՝ պեղումների նոր փուլն սկսելիս համագործակցեն սփյուռքի կազմակերպությունների հետ, ներգրավեն հայ մասնագետների:

Թեգեր: բերդԶբոսաշրջությունՏավուշի մարզտուրիզմ
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
«Ես եւ շրջակա աշխարհը»

«Ես եւ շրջակա աշխարհը»

Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք

Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist