Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը կմասնակցի «Դուբայ էքսպո-2020»-ին

Հուլիսի 21, 2021
Հանրապետություն
Հայաստանը կմասնակցի «Դուբայ էքսպո-2020»-ին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
119
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում 2021 թ. հոկտեմբերի 1-ից 2022 թ. մարտի 31-ը կանցկացվի «Դուբայ էքսպո -2020» համաշխարհային ցուցահանդեսը, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պատճառով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ «Դուբայ էքսպո-2020» համաշխարհային ցուցահանդեսին իր առանձին տաղավարով մասնակցում է նաեւ Հայաստանը:

Համաշխարհային այս էքսպոն համարվելու է աշխարհի ամենամեծ եւ ամենահին իրադարձությունը, որին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի եւ արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։

ՀՀ վարչապետի որոշմամբ «Դուբայ էքսպո-2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել են աջակցության փաթեթ եւ հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ 1.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գույքի եւ ծառայությունների անվճար տրամադրում։

«Դուբայ էքսպո-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների եւ ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները եւ ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմայով։ Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտու, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» եւ «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։

Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթվա ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հրարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու եւ մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։

«Դուբայ էքսպո-2020»-ի ընթացքում կազմակերպվելու է նաեւ «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլեւ ստեղծել բիզնես կապեր, գտնել օտարերկրյա գործընկերներ ու ներդրողներ։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների եւ հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաեւ հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք:

Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ Հայաստանն աշխարհին է ներկայանում էթնիկ առանձնահատկություններով եւ տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։ Այցելուները տաղավարով շրջելիս համապատասխան տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով, թվային ու ինտերակտիվ տարրերի միջոցով կծանոթանան հայկական ինքնության առանձնահատկություններին, հայկական ծագմամբ համաշխարհային գործիչներին ու գյուտերին։ Այդ ամենի առանցքում լինելու են գիտական միտքը, տեխնոլոգիական եւ արդյունաբերական պոտենցիալը:

«Դուբայ էքսպո-2020» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի տարբերանշանն առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ` որպես ինֆորմացիայի տարածման ժամանակակից միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է` ՀՀ պետական դրոշի գույներով:

Համաշխարհային ցուցահանդեսները համարվում են կարեւորագույն իրադարձություն տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային արժեքների ներկայացման տեսանկյունից եւ հանդիսանում են հարթակ երկրի պատմությունը, մշակույթը եւ տնտեսությունը ներկայացնելու, նորարարական գաղափարներով եւ նվաճումներով փոխանակվելու, ինչպես նաեւ ապագայի գլոբալ խնդիրների կարգավորման ուղղությամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար։

Թեգեր: Դուբայ էքսպոՀայաստանՑուցահանդես
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սեր, հումոր, դառնություն. Գուրամ Դոչանաշվիլիի սիրված պատմվածքը թարգմանվել է հայերեն

Սեր, հումոր, դառնություն. Գուրամ Դոչանաշվիլիի սիրված պատմվածքը թարգմանվել է հայերեն

ԱՄՆ դեսպանությունը ԵՊՀ-ում «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիր կմեկնարկի

ԱՄՆ դեսպանությունը ԵՊՀ-ում «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագիր կմեկնարկի

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist