Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Նվազեցնել վառելիքից կախված արտադրությունը, ավելացնել արտահանումը. ինչ կտա նոր արևային կայանի հիմնումը ՀՀ-ին

Հուլիսի 23, 2021
Հանրապետություն
Նվազեցնել վառելիքից կախված արտադրությունը, ավելացնել արտահանումը. ինչ կտա նոր արևային կայանի հիմնումը ՀՀ-ին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
70
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանում  200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի՝ վառելիքից կախված արտադրությունը, լուծել էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարցը, բացի այդ՝ ավելացնել արտահանումը:  «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ: 

Թեև փոխնախարարը դժվարացավ հստակ գնահատել, թե նման կայանի կառուցումը էներգետիկ անվտանգության առումով ինչ կտա Հայաստանին, քանի որ արևային կայանը բազիսային կայան չէ, սակայն նշեց. «Այդ էլեկտրաէներգիան արտադրելու համար օգտագործելու ենք մեր սեփական վերականգնվող ռեսուրսը, այլ ոչ թե ներմուծելու ենք: Օրինակ ատոմակայանի, գազային կայանների դեպքում վառելիքը ներմուծվում է, այս պարագայում չի ներմուծվելու: Դա մեզ կօգնի այդքանով կամ նվազեցնել վառելիքից կախված արտադրությունները կամ ուղղակի ավելացնել մեր արտահանումը»:

Փոխնախարարը շեշտեց՝ Հայաստանը էլեկտրաէներգիա միշտ արտահանել է՝ անգամ ներկայիս ծանր շրջանում: Եվ այդ պոտենցիալը միշտ մեծացվում է:

Անդրադառնալով հարցին, թե նոր կայանը էլեկտրաէներգիայի պահանջարկի քանի՞ տոկոսը կարող է ապահովել՝ Վարդանյանը նշեց, որ ըստ տեխնիկական տեսական հիմնավորումների՝ արտադրվելու է մոտ 500 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Սա ներքին պահանջարկի 7-8 տոկոսն է: «Ընդհանուր արտադրանքի մեջ այն ավելի քիչ է, մենք արտադրում ենք մոտ 7.7-7.8 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, արտադրանքն ամեն տարի ավելանում է: Ընդհանուր արտադրանքի մեջ այն կհասնի մոտ 6.5 տոկոսի»,-ասաց փոխնախարարը:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի կորսված տարածքների հետ հակառակորդի տիրապետության տակ են անցել նաև հէկ-եր, որոնց արտադրած էլեկտրաէներգիան նաև գալիս էր Հայաստան: Հացին, թե արդյոք այս կայանի կառուցմամբ հնարավոր կլինի՞ լրացնել, կոմպենսացնել բացը՝ փոխնախարարը պատասխանեց, որ զուտ կիլովատի առումով՝ այո: «Բայց ռեժիմների առումով մի փոքր այլ է: Այն միայն ցերեկն է աշխատում, հիդրոկայաններն աշխատում են ամբողջ օրվա ընթացքում, սակայն սեզոնային բնույթ են կրում: Արցախի հէկ-երից էլեկտրաէներգիայի մեծ մասը գալիս էր Հայաստան, նպաստում էր մեր արտահանմանը»,-նշեց նա:

Թե վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանն ինչո՞վ է հետաքրքրել օտարերկրյա ներդրողին՝ «Մասդար» ընկերությանը, փոխնախարարը պարզաբանեց՝գնման երաշխիքը:  «ՀՀ-ն 20 տարվա գնման երաշխիք է տալիս: Ներդրողը գիտի, որ 20 տարի սահմանված գնով իր էլեկտրաէներգիան գնելու են: Կա պետության երաշխիք: Իսկ դա բավարար է շահույթները ներառյալ հետգնում կատարելու համար»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ ներդրողը ռիսկ գրեթե չի ունենում:

Տարածաշրջանում նման հզորության արևային կայան դեռ չկա: Կայանի կառուցման շինարարական աշխատանքները կսկսվեն 2022-ի վերջից, ամենաուշը՝ 2023-ի սկզբից: «Մասդար» ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%-ը և 15%-ը։

200 Մվտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, տարածքի 70 տոկոսը Դաշտադեմում է, 30 տոկոսը՝ Թալինում: Այնտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝  գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի կարծիքով՝ ծրագիրը տարատեսակ հարցեր է լուծում: «Առաջին հերթին լուծում է էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարցը, սակայն ոչ թե լուծում ենք համապարփակ և լիարժեք ձևով, այլ սկսում ենք այդ հարցի լուծման պրոցեսը: Թե անկախության, թե բնապահպանության տեսանկյունից արևն իդեալական ռեսուրս է շատ ռեսուրսներ չունեցող Հայաստանի նման երկրի համար: Եվ երրորդ՝ զուտ տնտեսական տեսանկյունից կարևոր է, որ մենք Հայաստան ենք բերում այդ բնագավառում լավագույն անուններից և ամենաազդեցիկ ձեռնարկություններին մեկին՝ «Մասդար»-ին»,-ասաց Փափազյանը:

Դաշտադեմ և Թալին համայնքներն այս ծրագրի արդյունքում նաև ուղիղ աջակցություն կստանան: «320 մլն դրամ սոցիալական ծրագրերի վրա ենք ծախսելու Թալինում և Դաշտադեմում: Ծրագրերի բովանդակությունը շուտով կսկսենք ի մի բերել»,-ասաց ֆոնդի տնօրենն ու հավելեց, որ իրենք ու «Մասդար»-ը դրանից որևէ ակնկալիք չունեն, դա ուղղակի օգնություն է:

Բացի այդ, 1.5 տարի ակտիվ շինարարություն է ընթանալու, որի մեջ ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված են լինելու հազարավոր աշխատակիցներ: Նա վստահեցրեց՝ անպայման մեծ շեշտադրում է արվելու նրա վրա, որ այդ աշխատանքներում հնարավորինս ներգրավված լինեն Դաշտադեմում, Թալինում, մոտակայքում բնակվող անձինք: Նախատեսվում է, որ  2024-ի հոկտեմբերին արդեն էլեկտրականության վաճառք լինի:

Աննա Գրիգորյան

Թեգեր: էլեկտրաէներգիաՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ. Բայդենը հայտարարել է, որ դա միայն սկիզբն է

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի դեմ. Բայդենը հայտարարել է, որ դա միայն սկիզբն է

Այսօր կկայանա Տոկիո-2020-ի բացման արարողությունը

Այսօր կկայանա Տոկիո-2020-ի բացման արարողությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist