Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Բացառիկ տվյալներ՝ մեկ հարթակում․ գործարկվել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքը

Հուլիսի 23, 2021
Հանրապետություն
Բացառիկ տվյալներ՝ մեկ հարթակում․ գործարկվել է «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները» կայքը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
121
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է «Ադրբեջանի ռազմական հանցագործություններն» ամփոփող նոր եռալեզու կայք։  War.karabakhrecords.info կայքը փաստական տվյալների մեկ ընդհանուր բազա է Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, Արցախում հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման, պետական ամենաբարձր մակարդակով ատելության քարոզի, վարձկանների ներգրավման եւ այլնի մասին։ Ներառված են նաեւ այս թեմաներով միջազգային և տեղական զեկույցներ, տվյալներ, թե որ միջազգային ատյաններում են ներկայացվել փաստերը։

Դաժան սպանություններ, գերիների խոշտանգում, գլխատում-գնդակահարություններ, կասետային զինատեսակներ և քաղաքացիական բնակավայրերի խոցում․ Ադրբեջանի ռազմական հանցագործություների շարքը սրանցով սկսվում ու չի ավարտվում։ «Ադրբեջանի ռազմական հանցագործություններy» խորագրով նոր եռալեզու կայքն ամփոփում է բոլոր այս տվյալները։ Արցախի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, հայկական մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերն ամփոփված են մեկ բազայում։ Կայքի պատասխանատու, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին»-ն մանրամասնում է՝ կայքում «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ ամենօրյա ռեժիմով բաց աղբյուրների հիման վրա արված վերլուծություններն են։

«Կան տարբեր ռեսուրսներ, որոնք առանձին թեմաներով անդրադառնում են այս հարցերին նաեւ այլ լեզուներով։ Օրինակ՝ monumentwatch.org  և azeriwarcrimes.org կայքերը։  Սակայն այստեղ դուրս են մնում մի շարք թեմաներ։ Մեր կայքի նպատակն է թե՛ կատարված աշխատանքը հայերենով և միջազգային լեզուներով մեկտեղելը, թե՛ կայքի միջոցով բոլոր մանրամասները, փաստերը ներկայացնելը, որոնք դուրս են մնում թեմատիկ կայքերի, այս կամ այն հետազոտական խմբի ուսումնասիրության շրջանակից։ Այսինքն՝ մեկ տեղում ստեղծել մեկ աղբյուր, որտեղից յուրաքանչյուրը կարող է իմանալ մանրամասներ պատերազմի և Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ»,- ասում է Հովհաննիսյանը։

Նորաստեղծ կայքում նաեւ Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցների տվյալներ են։ Կհրապարակվեն նաև տեղեկություններ, որոնք երբևէ տեղ չեն գտել որեւէ լրատվամիջոցում։ Կներառվեն հարցազրույցներ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառումից տուժած անձանց հետ։ 

Ադրբեջանի պատերազմական վայրագությունների հանդեպ միջազգային իրավապաշտպան կառույցները լոյալ էին՝ նկատում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Անտարբերությունը պատճառաբանվում էր նաև Արցախի ճանաչված չլինելով։

«Արձագանք ավելի ուշ եղավ։ Շատ կարևոր էր, որ Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը բարձր մակարդակով էին աշխատում, և պատերազմական հանցագործությունները ներկայացվել են  ոչ միայն Եվրոպական դատարանին, այլև միջազգային տարբեր կառույցների՝ Եվրոպայի խորհուրդ, Եվրամիություն։ Հնարավոր ամեն տեղ ներկայացվել է, և արձագանքը բավականին մեծ է, պտուղներն առաջիկայում կտեսնենք»,- նշում է Ալեքսանյանը։

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի դիտարկմամբ՝ աներկբա է՝ Ադրբեջանի զինված ուժերը նպատակային թիրախավորել են մանկապարտեզները, դպրոցները,  հիվանդանոցները և բնակելի շենքերը, Շուշիի եկեղեցին և կիրառել անթույլատրելի զենքեր, այդուհանդերձ, ԱԳՆ-ն միջազգային կառույցներում համապարփակ զեկույց Ադրբեջանի  հանցագործությունների վերաբերյալ  չի ներկայացրել, որում կներկայացվեին ոչ միայն հանցագործությունները, այլև տուժած անձանց մասին վկայություններ, նրանց բուժման ողջ տեղեկատվությունը։ Փորձագետի խոսքով՝ դա կպարտադրի Ադրբեջանի նկատմամբ որոշակի պատժամիջոցներ սահմանել։ 

«Օգտագործվեցին ֆոսֆորային զենք և կասետային ռումբեր՝ զանգվածային ոչնչացման զենքեր, որոնք միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված են։ Ընդ որում՝ վիրավոր քաղաքացիական բնակչությունը զինծառայողները ֆոսֆորային և կասետային զենքից բուժում ստացան Հայաստանի բուժհաստատություններում»,- ասում է Նահապետյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հանդիպել է ֆոսֆորի կիրառումից տուժած անձանց հետ, տեսել հետևանքները։ Այս պատերազմի կերպարն անմարդկային է ՝ ասում է,  բոլորովին համեմատելի չէ Արցախյան առաջին պատերազմի հետ։ Գործնական հետևանքներ կլինեն՝ վստահեցնում է Ալեքսանյանը և հիշեցնում՝ ՄԻԵԴ-ին ռազմական հանցագործությունների դեպքերով բողոքներ են ներկայացվել։

«Արձագանքներ լինելու են, և շատ դեպքերում ՄԻԵԴ-ը պարտավորություն է դնում, անհապաղ կատարման ենթակա որոշումներով պարտադրում Ադրբեջանին որոշակի ոչ մեծ բաներ անել, և նրանք ստիպված էին լինում անել, մի քանի այդպիսի փորձեր ստացվել են»,- ասում է Ալեքսանյանը։

Ադրբեջանը շարունակում է արգելափակել միջազգային մարդասիրական օգնության մուտքը Արցախ՝ օրերս ՄԱԿ-ում հայտարարել է ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը։ Հարձակման 44 օրում ադրբեջանական բանակը թույլ է տվել միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, այդ թվում` մարդու միջազգային իրավունքների և հումանիտար իրավունքների, միտումնավոր և համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես` դպրոցները, հիվանդանոցները, ծննդատները, կապի միջոցները, ինչպես նաև վանդալիզմի ենթարկել և ոչնչացնել հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը:

«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները՝ հրաժարվելով վերադարձնել գերության մեջ գտնվող հայ ռազմագերիներին, տարածքային պահանջներ ներկայացնելով և փորձելով զավթել ՀՀ ինքնիշխան տարածքները և արգելափակել միջազգային մարդասիրական ջանքերի մուտքը Արցախ»,- նշել է Գրիգորյանը:

Ռազմական փորձագետներն Արցախյան պատերազմները վերլուծելիս նկատում են ադրբեջանական նույն վայրագ ձեռագիրը։  Սակայն պատերազմական հանցագործությունների առումով այս անգամ Ադրբեջանը գերազանցեց ինքն իրեն։

Թեգեր: ԱդրբեջանԱրցախկայքհանցագործություններՀՀ ՄԻՊ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Երասխի դեպքերի հստակ ուղերձները

Երասխի դեպքերի հստակ ուղերձները

Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել

Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist