Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երասխի դեպքերի հստակ ուղերձները

Սահմանային այս վերջին իրադարձությունները փաստեցին ՀՀ բանակի մարտունակության մասին

Հուլիսի 24, 2021
Հանրապետություն
Երասխի դեպքերի հստակ ուղերձները
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
593
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանին սադրելով հերթական միջադեպը՝ Ադրբեջանը փորձում էր ուժի դիրքերից ցուցադրել իր առավելությունը հետպատերազմյան շրջանում, սակայն հայկական զինուժի համարժեք պատասխանը սառը ցնցուղ էր Բաքվի համար: Հայկական կողմն իր գործողություններով ցույց տվեց, որ երկրի զինված ուժերը կարճ ժամանակահատվածում վերականգնել է իր մարտունակությունը եւ պատրաստ է անգամ անհամարժեք պատասխան տալու նմանատիպ ցանկացած սադրանքի:

Բաքուն, իր գործելաոճին հավատարիմ, հայ-ադրբեջանական սահմանի հանդեպ հերթական ոտնձգությունն ուղեկցեց ապատեղեկատվությամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ լուրեր էր հրապարակում, թե հայկական զինված ուժերը կրակ են բացել Նախիջեւանի Սադարակ բնակավայրի ուղղությամբ: Իսկ իրականությունն այն էր, որ հայկական կողմը հուժկու պատասխան էր տալիս սահմանին դիրքերն առաջ բերելու ադրբեջանցիների փորձին եւ այդտեղ հայ զինծառայողի զոհվելու դեպքին: ՀՀ ՊՆ-ն միջադեպի ընթացքում հայտնեց ադրբեջանական կողմի կորուստների մասին: Պաշտոնական Բաքուն, ինչպես միշտ, այս անգամ եւս թաքցրեց իր զոհերի փաստը՝ հաղորդելով միայն վիրավորի մասին: Այստեղ Բաքվի գործողությունները լիովին բացատրելի են: Վերջինս չէր կարող ընդունել սեփական կորուստները, քանի որ այն հօդս կցնդեցներ իր կողմից ձեւավորված հետպատերազմյան միֆը, թե ադրբեջանական բանակն ավելի մարտունակ է, քան հայկականը: Սեփական կորուստները հրապարակելով՝ Ալիեւը ստիպված էր լինելու ընդունել, որ չի կարողանում զենքի ուժով հետպատերազմյան կարգավորման գործընթացում թելադրող լինել:

Հայկական զինուժի կամային հատկությունները եւ բարձր մարտունակությունը փաստեր են, որոնց լավ են ծանոթ Ադրբեջանում՝ դա իրենց մաշկի վրա պարբերաբար զգալով: Այսօր սահմանին բայրաքթարների գործոնը չէ որոշիչը, այլ՝ սահմանապահ զորքերի կամային հատկությունները եւ ռազմական գործին տիրապետելու հմտությունները, ինչի առկայությունը հայ զինծառայողների մոտ երբեւէ հարցականի տակ չի դրվել: Միանշանակ է, որ հայ-ադրբեջանական սահմանի հստակ ամրագրված հատվածներում ցանկացած սադրանք ստանալու է համարժեք եւ ավելին՝ անհամարժեք պատասխան:

Երասխի միջադեպը փաստեց, որ հայկական կողմը վճռական է տրամադրված իր ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգության կանխման հարցում: Մյուս կողմից էլ այդ վճռականությունն ավելի իրատեսական է դարձնում զարգացումների այնպիսի սցենարները, որոնց դեպքում լուրջ սահմանային բախումները կարող են անխուսափելի լինել: Երասխում Հայաստանը հստակ ուղերձ հղեց, որ չի հանդուրժելու սահմանային սադրանքները եւ պատրաստ է մինչեւ վերջ կանգնելու իր իրավունքների պաշտպանության հարցում, ինչը նշանակում է, որ ադրբեջանական սադրանքների կրկնության դեպքում լայնածավալ բախումներն անխուսափելի են լինելու արդեն ՀՀ սահմաններին՝ իրենց բոլոր հետեւանքներով: Թերեւս, նման զարգացումների հեռանկար էր տեսնում նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանման առաքելություն ստանձնած ՌԴ-ն, երբ իր ԱԳՆ խոսնակի՝ Մարիա Զախարովայի շուրթերով հայտնում էր սահմանային խախտումների դեպքերով մտահոգված լինելու մասին:

Երասխի միջադեպի մյուս ուղերձն այն էր, որ ուժի դիրքերից երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծման ադրբեջանական մարտավարությունը հեռանկար չունի եւ չի կարող նպաստել տարածաշրջանում կայունության հաստատմանն ու համագործակցության համար նախադրյալների ստեղծմանը: Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է խաղաղություն, ապա պետք է առանց նախապայմանների վերադարձնի բոլոր ռազմագերիներին եւ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային տարածքներից դուրս բերի իր զինված ուժերի խմբավորումները:

Թեգեր: ԱդրբեջանԵրասխՀայաստանՀՀ ՊՆՆախիջեւան
Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել

Ադրբեջանը մեղավոր է ճանաչվել

Վանքի ձորակը նորից հյուրընկալում է Արցախ ժամանողներին

Վանքի ձորակը նորից հյուրընկալում է Արցախ ժամանողներին

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Երեսուն տարի բռնած ճանապարհ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ընկան տղերքը, որ հողը մնա-2

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    302 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist