Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ թշնամին փորձում է «խաղաղության» պայմանագիր պարտադրել

Ուղղորդվելով և խրախուսվելով «ավագ եղբոր» կողմից

Հուլիսի 27, 2021
Հանրապետություն
Երբ թշնամին փորձում է «խաղաղության» պայմանագիր պարտադրել
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
388
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է հրահրում՝ կրակելով հայկական դիրքերի եւ սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ երեկ, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Խոսքը, մասնավորապես, ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Քարվաճառ-Սոթք հատվածում իրականացրած սադրանքի մասին է։ Իսկ արդեն 11։30-ից սկսած՝ թշնամին կրակել է Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ։ Այս ուղղությամբ նույնպես հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Նկատենք, որ վերոնշյալ ուղղությունները կենսական նշանակություն ունեն երկրի ռազմավարական տարածքների առումով։ Դրանք այն դիրքերն ու գյուղերն են, որոնց նկատմամբ եթե թշնամուն հաջողվի վերահսկողություն ստանալ, ապա կվտանգվի մեր պետության եւ ազգաբնակչության անվտանգ գոյությունը։

Թեեւ գործողություններն իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, սակայն այդ ամենն ուղղորդվում եւ խրախուսվում է Թուրքիայի կողմից։ Դրա ապացույցներից է այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները՝ երկրի նախագահ Էրդողանի գլխավորությամբ, բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել եւ շարունակում են հնչեցնել Հայաստանի եւ հայ ազգի հասցեին։ Այսպես, կիրակի օրը Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի տեղակալ Օմեր Չելիքը թվիթերյան միկրոբլոգում Հայաստանին մեղադրել է այն գործողություններում, որոնք իրականացնում է հենց Ադրբեջանը։ Անհիմն մեղադրանքներ հնչեցելով իբր տարածաշրջանում խաղաղությունը վտանգող «ագրեսիվ քաղաքականություն վարելու» եւ Քարվաճառի ուղղությամբ «սադրանքներ իրականացնելու» մեջ, Չելիքը խորհուրդ է տալիս մեզ «չկորցնել պատմական հնարավորությունը եւ համապարփակ գնահատել Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների կոչերը»՝ հակառակ դեպքում սպառնալով կանգնեցնել նոր խնդիրների առաջ: Նման հայտարարություններն առնվազն պետք է արժանանային միջազգային հանրության եւ կազմակերպությունների խիստ քննադատությանն ու համարժեք քայլերին, սակայն, ինչպես ցույց տվեցին արցախյան երկրորդ պատերազմի ընթացքը եւ հետագա ժամանակահատվածը, թուրք-ադրբեջանական հանցավոր գործողություններն այդպես էլ մնում են անպատիժ։

Թուրքիան եւ Ադրբեջանը շտապում են ուժի եւ սպառնալիքի ցուցադրման միջոցով առավելագույն զիջումներ պարտադրել Հայաստանին։ Պարբերական բնույթ ստացած սահմանային միջադեպերն ու սադրանքները դրա դրսեւորումներից են։ Մինչեւ 2023 թվականը, այն է՝ Թուրքիայի Հանրապետության հարյուրամյակը, Էրդողանը խոստացել է «երկիրը վերածել էլ ավելի ուժեղ, ավելի անկախ եւ զարգացած պետության»։ Այդ մասին նա նշել է Լոզանի խաղաղության պայմանագրի ստորագրման 98-ամյակին նվիրված հուլիսքսանչորսյան իր ուղերձում։ Նշենք, որ ժամանակակից Թուրքիայի սահմանները որոշվել են հենց Լոզանի պայմանագրով։ Ուղերձում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կարեւոր հաջողություններին, որոնք ձեռք են բերվել աշխարհագրական լայն տարածման արդյունքում՝ Սիրիայից մինչեւ Լիբիա եւ Արեւելյան Միջերկրական ծով։ Իսկ արդեն դեպի արեւելք տարածվելու ճանապարհին էլ կանգնած է Հայաստանը։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ երկիրը դեռեւս հետպատերազմյան ծանր իրավիճակում է, փորձում են մեզ պարտադրել «խաղաղության» պայմանագիր։ Նշենք, որ սովորաբար երկրները խաղաղության պայմանագրերի կնքման են գնում տարիներ, անգամ տասնյակ տարիներ շարունակ։ Օրինակ՝ Մոսկվան եւ Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մինչ օրս խորհրդակցություններ են վարում խաղաղության պայմանագիր մշակելու նկատմամբ։ Հիմնական խոչընդոտը մնում են Կուրիլյան արշիպելագի հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները: Վերջերս սրվել էին նաեւ Տաջիկստանի և Ղրղզստանի հարաբերությունները վիճելի տարածքների հետ կապված. երկու երկրների 980 կմ երկարություն ունեցող մի շարք սահմանային հատվածներ առայսօր վիճելի են։ Շարքը կարելի է շարունակել, սակայն խնդիրը նույնն է, սահմանային եւ տարածքային վեճերը լուծելու եւ խաղաղության հասնելու համար պետք է բացառվի ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը հետեւողականորեն խախտվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։

Թեգեր: ԱդրբեջանԱրարատի մարզԵրասխՀՀ ՊՆսահմանՍոթքՔարվաճառ
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայրենիքի պաշտպանը՝ պետության պաշտպանության ներքո

Հայրենիքի պաշտպանը՝ պետության պաշտպանության ներքո

Համբերության բաժակը լցվել է

Համբերության բաժակը լցվել է

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist