Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հուլիսի 8, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո. Ժոնաթան Լաքոտ

Հուլիսի 28, 2021
Հանրապետություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացը չպետք է տեղի ունենա ուժի ազդեցության ներքո. Ժոնաթան Լաքոտ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
89
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիան քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին, որը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:

«Այս պահին, երբ այս միջոցառումն ենք իրականացնում (Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ մամուլի ասուլիս – խմբ.), ՀՀ տարածքում`  Գեղարքունիքի մարզում զինված գործողություններ են ընթանում: Բնականաբար, մտքով զոհված զինվորների և նրանց ընտանիքների հետ ենք: Մենք նաև գիտակցում ենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կոնտեքստում, երբ հայ-ադրբեջանական սահմանին վատթարացում կա: Սրանք իրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև այն նաև հրադադարի խախտում է, դրա պատճառով նաև Հայաստանի սահմաններին անվտանգային իրավիճակի վատթարացում է գրանցվում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացները վերսկսել, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա ուժի կամ այլ ազդեցության ներքո:  Բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շփումներ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որպեսզի նախ և առաջ իրավիճակի հանգստացմանը մեր ներդրումը ունենանք: Եվ ,երբ ժամանակը գա, արդեն մեր ներդրումը ունենանք քաղաքական գործընթացի վերսկսման մեջ»,- ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց, որ Ֆրանսիայի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է:

«Բնականաբար, այն մեր մտքում է, և մենք չենք մոռանում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ուրիշ կետերի մասին, որոնց կատարման հետ կապված դեռ խնդիրներ կան, մասնավորապես, Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիների ազատ արձակման կետը»,- հավելեց դեսպանը:

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր: Մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են: Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:

Թեգեր: դեսպանԺոնաթան Լաքոտսահման
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ետպատերազմյան շրջանում անվճար հոգեբանական ծառայությունից օգտվում է արդեն 700-ից ավելի շահառու

Ետպատերազմյան շրջանում անվճար հոգեբանական ծառայությունից օգտվում է արդեն 700-ից ավելի շահառու

ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

ՊՆ-ն ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին ներկայացրել է սահմանային իրավիճակը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    433 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Առեղծվածայինը՝ Ագարակում

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist