Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Որոշիչը ՀՀ զինված ուժերի մարտունակությունն է

Ադրբեջանը վերածվում է եվրասիական տարածաշրջանի անվտանգության սպառնալիքի

Հուլիսի 29, 2021
Հանրապետություն
Որոշիչը ՀՀ զինված ուժերի մարտունակությունն է
11
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանը շատ հեռու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացից: Այդ իրողությունն ավելորդ անգամ փաստեցին Գեղարքունիքի սահմանային հատվածում նրա կազմակերպած նախահարձակ ռազմական գործողությունները: Վերջինս փաստացի շարունակում է ոտնձգությունները հայկական սուվերեն տարածքների նկատմամբ, ինչն անում է իրեն բնորոշ նենգ մարտավարությամբ՝ Երասխի հատվածում ուշադրությունը շեղող միջադեպից հետո պլանավորած հարձակում կազմակերպելով Սոթք-Վերին Շորժա հատվածում:

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում հարձակում էին ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ: Ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ հակառակորդը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ նախահարձակ մարտական գործողություններով փորձել է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել ելման դիրքեր։

Ակնհայտ է, որ սահմանային բախումներ հրահրելով՝ պաշտոնական Բաքուն ցանկանում է իր համար լրացուցիչ խաղաթղթեր ապահովել սահմանների դեմարկացիայի հարցով առաջիկա բանակցությունների ժամանակ: Վերջինս շարունակում է ուժի դիրքերից ,խաղաղության համաձայնագիրե պարտադրելու անհեռանկար մարտավարությունը: Ադրբեջանի այս գործելաոճն Արցախի հանդեպ 44-օրյա ագրեսիային միջազգային հանրության համարժեք դատապարտող գործողությունների բացակայության օրինաչափ հետեւանքն է: Դրան հետեւեց այն, որ Ադրբեջանն իր ,ավագ եղբորե՝ Թուրքիայի հետ որոշեց, որ արդեն ՀՀ սուվերեն տարածքների վրա հարձակվելով՝ կարող են շարունակել իրենց ծավալապաշտական, զավթողական գործողությունները:

Հարձակում ձեռնարկելով հենց ՀՀ սահմանի Գեղարքունիքի հատվածում՝ Ադրբեջանը, ըստ էության, նաեւ ցինիկաբար պատասխանեց երկու օր առաջ այդ նույն հատված ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի՝ խնդիրները բանակցությունների միջոցով կարգավորելու կոչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին անհապաղ վերադառնալու դեսպանի արտահայտությանը պաշտոնական Բաքուն Անկարայի դրդմամբ շատ օպերատիվ պատասխանեց ռազմական գործողությամբ: Միջադեպը եւս մեկ անգամ փաստում է, որ մեր երկու հարեւաններն օրեցօր ավելի են հեռանում քաղաքակիրթ աշխարհից եւ նրա արժեքներից: Այս դեպքում միջազգային կառույցների կողմից հայտնի համապատասխան գործիքակազմերով հակազդման ուշացումը կարող է հանգեցնել նոր անցանկալի հետեւանքների ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար:

Եթե Ադրբեջանը նման ձեւով մերժում է քաղաքական բանակցությունները, ապա հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում գործադրել հակազդման բոլոր միջոցները: Այդ մասին հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որում ասվում է. ,Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմըե։ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու գերատեսչությունը նաեւ շեշտել է, որ իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

Միջադեպի հետեւանքով հայկական զինված ուժերը տվել են երեք զոհ, իսկ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դեպքում էլ կթաքցնի իր իրական կորուստները: Ադրբեջանի հետ արդեն երեք տասնամյակ ձգվող հակամարտության ընթացքում բազմիցս համոզվել ենք, որ վերջինս լռում է ոչ համարժեք պատասխան ստանալուց եւ կորուստներ տալուց հետո միայն: Այս դեպքում էլ հետ շպրտվելուց եւ մեծ կորուստներ տալուց հետո է միայն հակառակորդը համաձայնել Մոսկվայի միջնորդությանը եւ դադարեցրել է իր գործողությունները: Ադրբեջանը հերթական անգամ հասկացավ, որ առանց բայրաքթարների ունակ չէ մարտի դաշտում դիմակայել հայ զինվորին, իսկ ՀՀ զինված ուժերն ի ցույց դրեցին իրենց մարտունակությունը, որն արցախյան երրորդ պատերազմից հետո էլ չէր թուլացել:

ՀՀ զինված ուժերը մշտապես պատրաստ են պատասխանելու Ադրբեջանի սադրանքներին, սակայն հատկապես վերջին միջադեպից հետո միջազգային կառույցները պարտավոր են ընդունել, որ ագրեսիաների նման դրսեւորումներին ոչ համարժեք արձագանքը կհանգեցնի իրավիճակի հետագա ապակայունացման, որը կընդգրկի նաեւ եվրոպական տարածաշրջանը:

Թեգեր: ԱդրբեջանԱՄՆՀՀ ԱԳՆՀՀ զինված ուժերՀՀ Պաշտպանության նախարարությունՌուսաստանՍոթքՎերին Շորժա
Կիսվել4Tweet3Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Թուրքիայի ստվերային դերը

Թուրքիայի ստվերային դերը

Հայաստանը՝ գլոբալ զարգացումների կենտրոնում

Հայաստանը՝ գլոբալ զարգացումների կենտրոնում

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist