Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը՝ գլոբալ զարգացումների կենտրոնում

Մերժելի է «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը ՀՀ տարածքի նկատմամբ

Հուլիսի 29, 2021
Հանրապետություն
Հայաստանը՝ գլոբալ զարգացումների կենտրոնում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների ղեկավարներն առաջին եռակողմ հանդիպման արդյունքներից ելնելով՝ նախօրեին ստորագրել են Բաքվի հռչակագիրը, որն ուղղված է երեք երկրների հարաբերությունների ինստիտուցիոնալացմանը։ Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում համագործակցությանն ուղղված հարցեր։

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը Գանձակում երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բանակցություններ են վարում միացյալ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ: Սակայն ավելի ուշ, «Minval.az»-ի տեղեկացմամբ, նա հերքել է իր իսկ խոսքերը՝ նշելով, որ ինքը չի խոսել միացյալ թյուրքական բանակ ստեղծելու շուրջ Բաքվի եւ Անկարայի միջեւ բանակցությունների մասին։ Նա ընդգծել է, որ առայժմ անցկացվում են միայն երկու երկրների համատեղ զորավարժություններ: Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ Թուրքիան օրակարգ է մտցնում միացյալ բանակի ստեղծման գաղափարը։ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի խորհրդարանների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2022 թվականին Իսլամաբադում: Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը չի բացառել, որ ապագայում հնարավոր է՝ եռակողմ հանդիպում անցկացվի երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Եռակողմ հանդիպման ժամանակ խոսք է եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային կապի ստեղծման մասին, ինչը նշանակում է ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջանառության մեջ դրված այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը բացահայտ ոտնահարում է մեր պետության եւ ազգի շահերը։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Միլլի մեջլիսում երեք երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա եւ Ադրբեջան»: Շենթոփը նույնպես անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ կարեւորելով դրա նշանակությունն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի համար. «Զանգեզուրի միջանցքը ցամաքային ուղի կստեղծի Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, ինչպես նաեւ Թուրքիայի եւ ասիական երկրների միջեւ: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոսքը: Միջանցքը պետք է բաց լինի»։

            Բաքվի, ինչպես նաեւ հունիսին օկուպացված Շուշիում ստորագրված հռչակագրերով նպատակ է հետապնդվում Հայաստանի տարածքի անեքսիայով իրականություն դարձնել «Զանգեզուրի միջանցքը»։ Երեկ Ադրբեջանի զինված ուժերի՝ Գեղարքունիքի ուղղությամբ իրականացրած հերթական սադրանքը, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է զոհեր եւ վիրավորներ, նաեւ նպատակ ունի բարենպաստ դիրքեր զբաղեցնել մեր տարածքում հետագայում նոր հարձակումներ գործելու համար։ Չմոռանանք, որ մայիսի 12-ից առայսօր ՀՀ տարածքում են ադրբեջանական զինված ուժերի մեծաքանակ ներկայացուցիչներ եւ զինտեխնիկա։ Միաժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմը քարոզչական գրոհ է սկսել՝ Հայաստանին վերագրելով իրենց իսկ սադրանքներն ու ագրեսիվ գործողությունները։ «Եթե այս սադրանքները չդադարեն, ապա ավելի դառը հետեւանքներն անխուսափելի են: Համաշխարհային հանրությունը պետք է նաեւ հորդորի Հայաստանին՝ դադարեցնել սադրանքները, որոնք վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության համար»,- բացահայտ սպառնում է Շենթոփը՝ չմոռանալով շեշտել, որ Թուրքիան մշտապես, այդ թվում՝ արցախյան երկրորդ պատերազմի ամբողջ ընթացքում, աջակցել է Ադրբեջանին:

Հայաստանի տարածքով թյուրքական աշխարհի միավորումը դուրս է այլեւս Հայաստան-Ադրբեջան, անգամ տարածաշրջանային հարաբերությունների զարգացման տիրույթից։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանն առանցքային նշանակություն ունի թե տարածաշրջանային, թե գլոբալ զարգացումներում, դերակատարություն, որը հաճախ մենք չենք գիտակցում եւ համաշխարհային բեմ ենք բարձրանում սեփական հնարավորությունները չգիտակցելով։

Թեգեր: ԱդրբեջանԹուրքիաՀայաստանմիջանցքՇուշիՊակիստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել է կարճատև փոխհրաձգություն

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ծավալվել է կարճատև փոխհրաձգություն

Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանը շահարկում է ՄԱԿ շրջանակներում զեկույց ներկայացնելու գործընթացը. Մհեր Մարգարյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist