Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սուբսիդիա՝ միայն ախտահանված եւ ՀՀ-ում փորձաքննություն անցած սերմերի համար

Շահառուներ կարող են լինել 1-100 հեկտար մակերեսով ցորենի ցանքատարածքներ մշակողները

Հուլիսի 30, 2021
Հանրապետություն
Սուբսիդիա՝ միայն ախտահանված եւ ՀՀ-ում փորձաքննություն անցած սերմերի համար
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
446
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ վիճկոմիտեի  տվյալների համաձայն՝  2020-ին 2019 թ.  համեմատ աշնանացան  ցորենի ցանքատարածությունները նվազել են 1,0 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3  եւ 17,0 տոկոսով։ Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2019 թ. այն կազմել է 25,9 տոկոս 2015 թ. 49,5 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 280,2-349,7 հազար տոննա ցորեն։ Կորոնավիրուսի տնտեսական եւ ռազմական դրության հետեւանքները մեղմելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակն ու նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Գործող ծրագրի շրջանակում նախատեսված էր շուրջ 5000 տոննա աշնանացան ցորենի սերմերով ցանքի իրականացում։ Փաստացի պետական աջակցությամբ իրացվել է շուրջ 4100 տոննա։

Երեկ հաստատվեց Հայաստանում  աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թ.  պետական աջակցության ծրագիրը եւ ուժը կորցրած համարվեց 2020 թ.  համապատասխան որոշումը։ Ինչ է նախատեսում այս տարվա ծրագիրը, որ մարզերում է այն իրականացվելու, ովքեր կարող են լինել շահառուները, ինչ է ենթադրում պետական աջակցությունը. այս եւ այլ հարցերի պատասխանները ստանում ենք էկոնոմիկայի նախարարությունից։

Այս անգամ ծրագիրը վերաբերում է ոչ թե ընտրված մարզերի, այլ երկրի բոլոր մարզերին։ Ծրագրի մասնակիցներն են նախարարությունը, սերմերի վաճառք իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, գյուղատնտեսությունում տնտեսավարողները։ Ծրագրի շահառուներ կարող են լինել 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։ Ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 35000 կգ-ն (1 հա-ի հաշվով առավելագույնը՝ 350 կգ), իսկ ցանքատարածությունների հանրագումարը 100 հեկտարն է։ Գրանցված սերմարտադրողները բացառապես սերմարտադրության նպատակով կարող են եւս մինչեւ 100 հա տարածքում ցանք կատարել՝ հստակ նշված սորտերի էլիտային սերմերով։

Ծրագրի շրջանակում ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչեւ տվյալ տարվա նոյեմբերի 1-ը, իսկ եղանակային պայմաններով պայմանավորված ցածրադիր շրջաններում՝ մինչեւ նոյեմբերի 1-ին տասնօրյակ:

Սուբսիդավորման կամ փոխհատուցման ենթակա է կառավարության 2005 թ. որոշման համաձայն հավաստագրված եւ նույն տարվա մեկ այլ որոշմամբ տնտեսական օգտակարության պետական սորտափորձարկում անցած եւ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված՝ օրինակ «Վելենա», «Բագրատ», «Ստեպ», «Դավիթ-1», «Նժդեհ» սորտերի էլիտա կամ 1-ին վերարտադրության սերմերի վաճառքի գինը, ինչպեսեւ մատակարարի եւ շահառուի կողմից ցանք կատարելու համար ձեռք բերված սորտերի սերմերի գինը։ Սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրվի միայն հավաստագրված, պիտակավորված, ախտահանված եւ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի համար։

Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը: Սերմի 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 30 տոկոս, ձեռք բերել որակյալ սերմեր եւ ցանք անել: Սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերի սահմանումը պայմանավորված է շուկայական միջին գներից ցածր գին ապահովելու հանգամանքով։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ։

Ծրագրի ֆինանսավորումը պետբյուջեից է արվելու։ Ծրագրի բյուջեն 2021 թ. համար կկազմի շուրջ 329,0 մլն դրամ (գնահատման հիմք է դարձել մարզերից ստացված սերմացուի պահանջարկի շուրջ 60 տոկոսը): Ծրագրի շրջանակում այս տարվա սերմացուի պահանջարկը կկազմի շուրջ 4700 տոննա` 2700  տոննա էլիտա եւ 2000 տոննա 1-ին վերարտադրության։

Ակնկալվում է, որ ծրագրի իրագործման հետեւանքվ ցորենի բերքատվության մակարդակը կբարձրանա՝ մինչեւ 30 տոկոս, նաեւ շուրջ 16,0 հազար հա աշնանացան ցորենի ցանք կարվի։

Թեգեր: աջակցությունՏնտեսությունցորենֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Համաեվրոպական շահեր գոյություն չունեն

Համաեվրոպական շահեր գոյություն չունեն

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist