Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Մենք լուրջ չենք վերաբերվել տարածքային այդ ոտնձգություններին, որոնց պտուղներն այսօր ենք քաղում»

Հուլիսի 30, 2021
Հանրապետություն
«Մենք լուրջ չենք վերաբերվել տարածքային այդ ոտնձգություններին, որոնց պտուղներն այսօր ենք քաղում»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
478
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«ՀՀ» օրաթերթի հարցազրույցը աշխարհագրագետ եւ քարտեզագետ, ՀՀ ԳԱԱ պատվո դոկտոր Ռուբեն Գալիչյանի հետ

-Ներկայացեք, խնդրեմ:

-Ես աշխարհագրագետ, քարտեզագետ եմ: Երկար տարիներ ապրել եմ Բրիտանիայում ու Իրանում: Այսքանը կարող եմ ասել:

-Կնշե՞ք քարտեզագիտության եւ քարտեզագրության առանձնահատկությունները:

-Քարտեզագրությունը գիտություն է աշխարհագրական քարտեզների կազմման գործընթացի մասին: Իսկ քարտեզագիտությունն ուսումնասիրում է արդեն կազմված քարտեզները: Այսինքն՝ մեկը մյուսին լրացնում են: Քարտեզների ճշգրիտ ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս մանրամասն հասկանալ հին եւ (կամ) ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումները, աշխարհաքաղաքական դասավորվածությունները: Իշխող կամ իշխվող ժողովուրդների միջեւ բախումները, շատ հաճախ անգամ տարածքային վեճերը, մեծամասամբ, պայմանավորված են եղել քարտեզների ուսումնասիրության հրաժարումից: Ուստի, քարտեզագիտությունն ու քարտեզագրությունը թույլ են տալիս ճշգրտորեն ուսումնասիրելու աշխարհի քարտեզները եւ պատասխանելու շատ հարցերի: 

-Ինչո՞վ են առանձնանում Ձեր հրապարակած գրքերը մյուսներից:

-Առաջին հերթին գրքերս կամ հոդվածներս տպագրում եմ անգլերենով, որպեսզի հանրամատչելի լինեն միջազգային լսարանի համար: Նույն բնագավառի շատ հեղինակներ խուսափում են իրենց աշխատանքները միջազգային լեզուներով հրատարակելուց, սակայն, կարծում եմ, դա միակ արդյունավետ ճանապարհն է մեր ասելիքը լսելի դարձնելու: Աշխատություններս տեղ են գտել աշխարհի խոշոր գրադարաններում, ինչը նշանակում է, որ դրանց կարիքը եղել է, որ գնել ու գրքերովս համալրել են իրենց գրապաշարները: Պետք է այնպես անել, որ թուրքական կամ ադրբեջանական աշխատությունների կողքին, որոնք, ի դեպ, գրեթե միշտ տպագրվում են անգլերենով, տեղ գտնեն նաեւ հայ հեղինակների աշխատությունները: Ասել, թե ադրբեջանական կողմի բարբաջանքներին ոչ ոք ուշադրություն չի դարձնի, միամտություն է, քանի որ դառը փորձը ցույց տվեց, որ, փաստորեն, միջազգային հանրությունը հավատում եւ շատ դեպքերում նաեւ սատարում է նրանց` հիմնվելով իրենց ակադեմիական հոդվածների կամ աշխատությունների վրա: Պետական շահը սպասարկող մեր գրքերն ու հոդվածներն, առաջին հերթին, պետք է լինեն միջազգային լեզուներով հրատարակված:

-Կխնդրեինք` ներկայացնեիք Ձեր կարծիքը ներկայումս Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ քարտեզագիտությունն ինչո՞վ կարող է նպաստել այս խնդիրների հանգուցալուծմանը:

-Այն, ինչ կատարվում է մեր սահմաններին, իր խորը պատճառներն ունի: Չնայած դրանք պայմանավորված են հայ զինվորականի ձեռքին համապատասխան ռազմական քարտեզ չլինելու փաստով, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հետընթաց հայացք գցել պատմությանը, հատկապես` խորհրդային ժամանակաշրջանին: Հայաստանի խորհրդայնացումից հետո ԽՍՀՄ գլխավոր շտաբի կողմից պատրաստվեցին առաջին զինվորական քարտեզները, որոնք անդրադարձված են 1926-1927 թթ. Սովետական մեծ հանրագիտարանների շարքում: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի որոշ տարածքներ իրենն են (Սյունիքի Շուռնուխ գյուղ, Ալ լճեր եւ այլն), սակայն այդ քարտեզները հակառակն են ցույց տալիս: Կան նաեւ նույնը փաստող հայերեն լեզվով քարտեզներ, որոնք, ցավոք, հասանելի չեն մեր երկրում, կան միայն Թբիլիսիում ու Մոսկվայում: Չգիտեմ` ո՞ւմ էր դա ձեռնտու: Քաղաքական հեռատեսության առումով մեծ վտանգ են ներկայացնում անկլավները, որոնք գտնվում են մեր գլխավոր մայրուղիների վրա անմիջապես: Այսինքն` ստացվում է, որ դրանք վերադարձվելու դեպքում, հավանական է, որ մեր թշնամի երկիրը փորձի խոչընդոտել բեռնատարների երթեւեկությանը` փակելով մայրուղիները: Այդ անկլավներն ադրբեջանական էին, քանի որ կենտրոնական կառավարությունը որոշում էր կայացրել դրանք ընդգրկել Ադրբեջանի տարածքի մեջ` պայմանավորված այդտեղի ադրբեջանական բնակչության փաստով: Հարց է առաջանում` ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղն էլ չդարձրին Հայաստանի անկլավ այն դեպքում, երբ այնտեղ ապրում էր շուրջ 100 հազ. հայ: Նմանատիպ ցավոտ փաստերը, գլխավորապես, կապված են Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականության, կաշառելու մոլուցքի, Հայաստանի թույլ դիվանագիտության, ինչ-որ տեղ նաեւ անհեռատես լինելու հետ: Խնդիրն այն է, որ այդ ժամանակվանից սկսած` մենք լուրջ չենք վերաբերվել տարածքային այդ ոտնձգություններին, որոնց պտուղներն այսօր ենք քաղում:          

-Հանրության համար մատչելի լեզվով կբացատրե՞ք դեմարկացիա, դելիմիտացիա եզրույթների իմաստը եւ դրանց կիրառման նախապայմանները:

-Սահմանների դելիմիտացիան հարեւան պետությունների փոխադարձ համաձայնությամբ պետական սահմանների ճշգրտումն է համապատասխան քարտեզի հիման վրա: Իսկ դեմարկացիան, մեր բառերով ասած, սահմանագծերի անցկացումն է երկրի մակերեւույթով, այսինքն` սահմանագծին որեւէ նշաձողի, սյան տեղադրումով, որն էլ ցույց կտա, թե որտեղով է անցնում տվյալ երկրի սահմանագիծը: Այդ գործընթացները կյանքի կոչելու համար ստեղծվում է դելիմիտացիոն խառը հանձնաժողով, այնուհետեւ կրկին ձեւավորվում է հանձնաժողով, որն էլ իր հերթին զբաղվում է դեմարկացիոն աշխատանքներով: Անհրաժեշտ է նշել, որ դրանք երկարատեւ գործընթացներ են, որոնցում առանցքային դեր են ստանձնում տարատեսակ քարտեզները, սխեմաները:   

-Որքանո՞վ էր ճիշտ տուրք տալը GPS-ով սահմանների ճշգրտմանը:

-Իմ կարծիքով՝ այդտեղ ճիշտ կամ սխալ որոշման հարց չէ: GPS-ը մեխանիզմ է, որն աշխատում է հստակ հրահանգով, այսինքն, եթե դա վերցնենք դնենք որեւէ կետում եւ հրահանգենք այն ընդունել որպես ՀՀ սահման, մեխանիզմը կընդունի դա: Այն ավելի պարզունակ ու ոչ ճշգրիտ տարբերակ է, որն աշխատում է միայն մեկ կողմի օգտին: Այո, ժամանակները փոխվում են եւ հարկ է նախապատվությունը տալ նորագույն տեխնոլոգիաներին, սակայն պատմության հետագծի ուսումնասիրությանը, տրամաբանությանը հետեւելը, ինչպես նաեւ պատմության ընթացքում, ոչ վաղ անցյալում կազմված քարտեզներով առաջնորդվելն ավելի ճշգրիտ են եւ ավելի քաղաքակիրթ:

Թեգեր: GPSԳիտությունների ակադեմիադեմարկացիաԽՍՀՄՌուբեն Գալիչյանսահմանքաղաքագետքարտեզագրություն
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Եղեգնու ձորի սրբատունը

Եղեգնու ձորի սրբատունը

Ամենաազնիվ արժեքի՝ հայրենիքի նվիրյալը

Ամենաազնիվ արժեքի՝ հայրենիքի նվիրյալը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist