Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Թուրքիան փորձում է թուլացնել ռուսական պետականությունը. Ռուբեն Սաֆրաստյան

Հուլիսի 30, 2021
Հանրապետություն
Թուրքիան փորձում է թուլացնել ռուսական պետականությունը. Ռուբեն Սաֆրաստյան
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
300
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի վրա ճնշումներն ուժեղացնելով փորձում են հասնել Հայաստանի կողմից զիջումների մի քանի կարևոր հարցերում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այդ կարևոր հարցերը վերաբերում են Արցախի կարգավիճակին, Հայաստանի սահմաններին:

«Ասեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան չստացավ այն արդյունքները, ինչ նախատեսում էր: Մասնավորապես, այդ պատերազմը հրահրելով՝ Թուրքիան նպատակ ուներ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տեղակայվեին ռուս-թուրքական համատեղ խառը խաղաղապահ ուժեր Արցախի շուրջ, այսինքն՝ այն մոդելը լիներ, ինչպես կար Սիրիայում, բայց ռուսները դրան չգնացին, թույլ չտվեցին: Թուրքիան հաշվարկել էր, որ այդ պարեկներն ունենալը հնարավորություն կտար մուտք գործել Հայաստան: Հասնել նրան, որ Հայաստանը որպես ինքնուրույն պետություն գոյություն չունենար: Թուրքերը չստացան այն, ինչ ուզում էին և հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս առնչությամբ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը պետք է շատ լուրջ քննարկի այս առաջարկը:

«Եթե ՀԱՊԿ-ն այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր հիմնարար գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, ապա դա լուրջ հարցականի տակ կդնի այդ կազմակերպության ապագան»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետն ընդգծեց, որ Թուրքիան իրենից վտանգ է ներկայացնում ինչպես իրեն մոտիկ, այնպես էլ հեռու գտնվող տարածաշրջանների համար՝ սկսած Բալկանյան թերակղզուց մինչև Կենտրոնական Ասիա, Աֆղանստան և այլն: Այն վտանգ է նաև Ռուսաստանի համար: Թուրքիան փորձում է թուլացնել ռուսական պետականությունը:

«Դրան է ծառայում Թուրքիայի քաղաքականությունը Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, մեր տարածաշրջանում, Բալկանյան թերակղզում: Դրանից բացի՝ Լիբիայում Թուրքիան ու Ռուսաստանը հակադիր բևեռներում են գտնվում: Ռուսաստանը պետք է հասկանա, որ գալու է մի պահ, որ նա ավելի վճռական հակազդի Թուրքիային»,-հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թեգեր: ԱրցախԹուրքիակարգավիճակՌուբեն ՍաֆրաստյանՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում. Ռուբեն Սաֆրաստյան

Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը ճանապարհ է դեպի Արցախի հիմնահարցի արդարացի լուծում. Ռուբեն Սաֆրաստյան

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով

Մոսկվան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած զինված միջադեպերով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • Եկամտահարկից ուսման վարձի փոխհատուցումն սկսված է

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist