Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Երբ աճը կարող է համարվել լավ

Հուլիսի 31, 2021
Հանրապետություն
Երբ աճը կարող է համարվել լավ
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
744
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո «ՀՀ»-ն տարբեր մասնագետների ու փորձագետների տեսակետներ է ներկայացրել, թե ինչպես է պետք արագ ոտքի հանել մեր երկրի տնտեսությունը, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել, որպեսզի այդ արագությանը նաեւ որակ հաղորդվի, թե տնտեսության ինչ ուղղություններ է հատկապես պետք զարգացնել ու թե հստակ ինչ քայլերով եւ այլն։

Ինչ-ինչպեսն ու անելիքն ավելի հստակ կարող են պատկերվել, եթե մենք նախ հասկանանք ինչու-ն։ Այլ կերպ՝ ինչու ենք ասում, թե տվյալ ոլորտում անհրաժեշտ է աճ ապահովել, եթե վիճակագրությունն ասում է, որ այդ ոլորտում աճ կա, կամ ինչ կարգի ու որակի աճ ենք ուզում ապահովել։ Կամ՝ եթե, այնուամենայնիվ, որոշ ուղղություններով աճ կա, ապա ինչու այդ դրական տեղաշարժը չի նկատվում։ Եթե ավելի պարզ ձեւակերպենք հարցի պատասխանը, ապա այն հետեւյալն է՝ պետք է կարողանալ կարդալ թվերը, տեսնել՝ ինչ կա այդ թվերի հետեւում։

Տնտեսագետ Կարեն Ադոնցի ձեւակերպման համաձայն՝ պետք է հասկանալ՝ ինչպես կարդալ տնտեսական ցուցանիշները. «Բոլորին քաջածանոթ, առաջին հայացքից «հույժ» կարեւոր, վիճակագրական ցուցանիշներն իրենց էությամբ «մանիպուլյատիվ» են, եթե չկա կառուցվածքի վերլուծություն։ Մեր իրականության մեջ դրանք սովորաբար եղել են «ապակողմնորոշող»։ Վերցնենք հիմնական շրջանառվող ցուցանիշները՝ տնտեսական ակտիվությունը, ՀՆԱ-ի աճը, զբաղվածների (աշխատատեղերի) ավելացումը, բյուջետային մուտքերի ավելացումը, շուկայից արտարժույթի՝ ԿԲ-ի կողմից գնումները եւ այլն»։

Տնտեսագետը բացատրում է, որ եթե տնտեսական ակտիվության կամ ՀՆԱ-ի աճը գրանցվել է շինարարության (կամ այլ առանձին ոլորտի) ուռճացման, պետական պարտքի առաջանցիկ ավելացման, խտանյութի արտադրության ծավալների մեծացման, գնաճի ավելացման, պղնձի գնի բարձրացման, տրանսֆերտների աճի եւ այլ կառուցվածքային շեղումների արդյունքում, ապա դա չի կարող համարվել «լավ»։ Շատ վատ է, երբ զբաղվածությունն ավելանում է ցածրակարգ աշխատատեղերի ավելացման արդյունքում, ինչը խեղում է նաեւ կրթական-մասնագիտացման համակարգը, կասեցնում ճյուղային վերափոխման հնարավորությունները։ «Վատ է նաեւ,- հավելում է մասնագետը,- երբ հարկային մուտքերն ավելանում են ոչ թե զարգացման արդյունքում, այլ պոտենցիալ ներդրումների կրճատման հաշվին»։

Այս դեպքում որո՞նք են, օրինակ, այն անառարկելի փաստերը, որոնք կարող են ապացուցել, որ զարգացում կա: Ըստ Կ. Ադոնցի՝ զարգացումը հաստատող անառարկելի ցուցանիշներից են նոր հայրենական ապրանքատեսակների ավելացումը, նոր յուրացված շուկաները, նոր տեխնոլոգիաների կիրառումը, բեռնափոխադրումների ճկունության եւ լոգիստիկ հնարավորությունների ավելացումը, նոր արտադրական տարածքների շահագործումը, ինժեներական բարձրակարգ մասնագետների թվի ավելացումը, վերապատրաստումը, արդյունաբերական եւ գիտատար ուղղվածության, բազմաճյուղ բնույթ ունեցող ներդրումների հոսքը, Հայաստանի տնտեսական իմիջի (իրական) դրական փոփոխությունը, միջազգային ցուցահանդեսներին հայրենական արտադրողների մասնակցության թվի, ապրանքացանկի եւ որակի առաջընթացը, ապագայի նկատմամբ սպասումների դրական միտումները։

Թեգեր: ՀՆԱվիճակագրությունՏնտեսությունֆինանսներ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist