Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Նրանք զոհվեցին, բայց չուրացան իրենց ազգությունը. եզդիների ցեղասպանության 7-րդ տարելիցը

Օգոստոսի 3, 2021
Հանրապետություն
Նրանք զոհվեցին, բայց չուրացան իրենց ազգությունը. եզդիների ցեղասպանության 7-րդ տարելիցը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի եզդիական համայնքը և աշխարհում ապրող յուրաքանչյուր եզդի իր պարտքն է համարում եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին եզդիների ցեղասպանության 7-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը՝ ընդգծելով, որ իրենց ցավն այսօր խորն է, և եզդի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ այսօր էլ կանգնած է ոչ միայն արյունոտ, այլև սպիտակ ցեղասպանության վտանգի առաջ:

«2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց եզդիաբնակ Շանգալ տարածաշրջանի վրա՝ ցեղասպանության ենթարկելով տեղի եզդիներին: Այո´, նրանք զոհվեցին, որովհետև ազգությամբ եզդիներ էին: Այո՛, նրանք զոհվեցին, որովհետև դավանում էին Շարֆադինի կրոնը: Նրանք չուրացան իրենց ազգությունն ու ազգային արժեքները: Նրանք գնդակահարվեցին, բայց չուրացան այն, ինչ ժառանգել էին իրենց հերոս մեծերից: Այսօր մենք մեզ վրա պարտք ենք զգում հիշելու և ոգեկոչելու մեր անմեղ զոհերի հիշատակը: Փառք նրանց: Նրանք կան ու կլինեն, և եզդի ժողովուրդը եղել է, կա ու կլինի», – հայտարարեց եզդիների առաջնորդը:

Խդր Հաջոյանը նաև շեշտեց, որ 2015 թվականին Կամերային երաժշտության տան հարևանությամբ տեղադրված հուշակոթողը, որի մոտ տեղի էր ունենում ոգեկոչման արարողությունը, վկայում է այն մասին, որ Հայաստանում եզդի ժողովուրդն իրեն ազատ և անվտանգ է զգում:

Օղակաձև զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողի մոտ, տեղի ունեցավ եզդիների ցեղասպանության 7-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի եզդիական, քրդական համայնքների ներկայացուցիչները, այդ թվում՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը և Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ինչպես նաև հայության ներկայացուցիչները, մասնավորապես՝ «Ծիրանի ծառ» պարային համույթը, եզդի ժողովրդի բարեկամներ՝ գեներալ Վաչագան Չիբուխչյանը, գնդապետ Նվեր Գալստյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ցեղասպանությունից մազապուրծ եղած եզդիներ: Մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին և հանդես եկան ելույթներով:

Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թ. օգոստոսին, եզդիների պատմական բնօրրանում՝ Իրաքի Սինջար քաղաքում: Եզդիների զանգվածային կոտորածները կազմակերպել են «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման զինյալները՝  2014 թ. ամռանը Իրաքի հյուսիսային շրջանները գրավելուց և այդ տարածքում «Իսլամական խալիֆայություն» հռչակելուց հետո: Իսլամիստ ահաբեկիչները կոտորեցին հազարավոր եզդիների, իսկ երիտասարդ աղջիկներից շատերին ենթարկեցին սեռական ստրկության: Ցեղասպանության հետևանքով Իրաքի հյուսիսային շրջաններից տեղահանվել է մոտ 200 հազար եզդի: Այդ դեպքերից հետո՝ ամեն տարվա օգոստոսի 3-ին, ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին:

2018 թ. հունվարին Հայաստանի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը:

Թեգեր: ԵզդիներՑեղասպանություն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Տոկիո-2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Տոկիո-2020. Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանն այժմ ունի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալները. նա նվաճեց արծաթե մեդալ

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանն այժմ ունի Օլիմպիական խաղերի բոլոր մեդալները. նա նվաճեց արծաթե մեդալ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist