ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հիացել են Սյունիքի մարզի գեղատեսիլ տեսարաններով և այցելել են Տաթևի վանական համալիր։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է USAID Armenia-ն։
«Նրանք հետաքրքիր ու բովանդակալից զրույց ունեցան վանական համալիրի պատմությունը ներկայացնող քահանայի հետ: Այնուհետև ճանապարհը շարունակեցին ճոպանուղով՝ թռչնի թռիչքի բարձրությունից վայելելով Սյունիքի անհավանական գեղեցիկ բնությունը։
Դիտեք նկարները՝ Սյունիքում դեսպանի և գործընկերների անցկացրած զբոսաշրջային փորձառության մասին ավելին իմանալու համար։
Դուք էլ այցելեք Սյունիք և կիսվեք ձեր նկարներով մեզ հետ»,-նշված է գրառման մեջ: