Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ստանիսլավ Զասը հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից

Օգոստոսի 10, 2021
Հանրապետություն
Ստանիսլավ Զասը հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
67
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

 Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը գոհ է Երևանում հայ գործընկերների հետ ունեցած աշխատանքային հանդիպումներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր երկօրյա այցի առաջին օրը՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպումները անցել են շատ արդյունավետ և ամենակարևորը՝ վսահության ու անկեղծության մթնոլորտում:

«Իհարկե, քննարկել ենք այն իրավիճակը, որը ստեղծվել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում և առաջին հերթին այստեղ՝ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում: Քննարկել ենք այս տարվա միջոցառումների ընթացքը և խոսել առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի նախապատրաստման մասին», – ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ այսօր՝ օգոստոսի 10-ին, տեղի կունենա իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ստանիսլավ Զասը ակնկալում է, որ կողմերը կփոխանակվեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատականներով և կքննարկեն ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հետ կապված հարցերը:

Գլխավոր քարտուղարն ասել է, որ հիմնարար սպասելիքներ ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունից:

«Հայաստանը ոչ միայն խոսքով, այլև գործով է միշտ ցուցադրել իր շահագրգռությունը զարգացնելու ՀԱՊԿ-ը և բարձրացնելու կառույցի արդյունավետությունը: Դա նկատվում է մեր համատեղ աշխատանքի ողջ ընթացքում: Եվ դրանից ելնելով՝ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի նախագահության ընթացքում կոնկրետ քայլեր կարվեն մեր ռոտացիայի արդյունավետության, այդ թվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու տարբեր ուղղություններով, ցավոք սրտի, ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու օպերատիվության բարձրացման ուղղությամբ: Սպասվող քայլերի և միջոցառումների մասին խոսելն առայժմ վաղ է, քանի որ դեռ տեղի է ունենում Հայաստանի նախագահության մեկ տարվա առաջնահերթությունների ձևավորումը: Ըստ էության, դրանք նպատակային կարգավորումներ են, որոնք կուսումնասիրվեն սեպտեմբերին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, և հետո կառաջարկվի այդ նպատակներին հասնելու մի շարք քայլերի փաթեթ», – նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Օգոստոսի 9-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում հանդիպել է ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին իրենց գերատեսչություններում ընդունել են նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը: Օգոստոսի 10-ին Ստանիսլավ Զասը հայկական կողմի հրավերով այցելել է Արարատի զորամաս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը սեպտեմբերի 16-ին:

Թեգեր: ՀայաստանՀԱՊԿՍտանիսլավ Զաս
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ռուսաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորումը

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկառուցի Վաշինգտոնի քայլերի հիման վրա

ՄԻՊ-ը գերիների ու անհետ կորածների հարցը քննարկել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ

ՄԻՊ-ը գերիների ու անհետ կորածների հարցը քննարկել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist