Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Անհրաժեշտ է ինչպես հարկն է կիրառել ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող մեխանիզմները. վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին

Օգոստոսի 10, 2021
Հանրապետություն
Անհրաժեշտ է ինչպես հարկն է կիրառել ՀԱՊԿ-ում գոյություն ունեցող մեխանիզմները. վարչապետն ընդունել է Ստանիսլավ Զասին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
121
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ստանիսլավ Զասի այցը Հայաստանը և նշել. «Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ն հանդիսանում է Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկը, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է: Եվ նաև այդ պատճառով մենք շատ լրջորեն պատրաստվում ենք կազմակերպությունում մեր նախագահությանը՝ կապված ոչ միայն այն մարտահրավերների հետ, որոնք ի հայտ են եկել մեզ մոտ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետության անվտանգության իմաստով, այլ նաև ավելի լայն իմաստով:

Կարծում եմ, որ այն մարտահրավերները, որոնք հիմա հայտնվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, պետք է պատվով հաղթահարենք և լուծենք խնդիրները: Իհարկե, ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա, որ ՀԱՊԿ-ն, առաջին հերթին կազմակերպություն է, որը խնդիրները լուծում է քաղաքական մեթոդներով: Իհարկե, այն ռազմաքաղաքական կազմակերպություն է, բայց, առաջին հերթին, դա նաև կանոնադրությամբ և այլ նորմատիվ փաստաթղթերով է նախատեսված, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի իրավիճակները, տարաձայնությունները և մարտահրավերները, որոնք հայտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, լուծել քաղաքական մեթոդներով: Եվ կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ: Իհարկե, կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ:

Դուք գիտեք, որ, ցավոք, արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ցավոք, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են մեր տարածքում: Իհարկե, այդ իրավիճակին ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ շատ քննարկումներ կան: Պետք է ասեմ, որ փաստացիորեն առաջին անգամ ՀԱՊԿ-ում մենք բախվում ենք կոնկրետ նման իրավիճակի հետ և պետք է շատ ուշադիր ուսումնասիրենք իրավիճակը, որպեսզի հետագայում բարձրացնենք ՀԱՊԿ մեխանիզմների արդյունավետությունը: Կարծում եմ, որ այս առումով Ձեր այցը նույնպես շատ կարևոր է: Այդ համատեքստում նույնպես շատ լրջորեն ենք վերաբերում մեր նախագահությանը և պատրաստվում ենք դրան:

Այս իրավիճակում մեզ համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը, դրա համար բոլոր հնարավորությունները կան: Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում:

Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի իմաստով կառուցողական է: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, հավատարիմ է այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ֆիքսված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում: Մեզ համար շատ կարևոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ և գալ կոնկրետ լուծումների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի, իսկապես, սկսենք Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Իհարկե, դրա համար պետք է կոնկրետ պայմաններ ստեղծել: Հույս ունեմ և համոզված եմ, որ իրոք կան հնարավորություններ, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակը, որն ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում, լուծվի քաղաքական մեթոդներով: Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում մեզ կհաջողվի կոնկրետ լուծումների հանգել, մասնավորապես՝ իրավիճակի մոնիտորինգի հետ կապված: Սա այն հարցն է, որի հետ կապված պետք է կոնկրետ որոշումներ կայացնել և աշխատել կոնկրետ մեխանիզմների վրա»:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ վարչապետը հավելել է, որ ունեն քննարկման շատ թեմաներ և վստահություն հայտնել, որ կհաջողվի բոլոր հարցերը քննարկել ու կոնկրետ եզրահանգումների հանգել:

Ըստ աղբյուրի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր հերթին նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ես անկեղծ ուրախ եմ տեսնել Ձեզ, վերջին անգամ մենք Ձեզ հետ հանդիպել ենք նախորդ տարվա փետրվարին: Եթե անկեղծ, այնպիսի զգացում է, կարծես դա եղել է այլ կյանք, այս մեկուկես տարվա ընթացքում այնքան իրադարձություններ տեղի ունեցան. այդ հանդիպումից մեկուկես շաբաթ անց սկսեց պանդեմիան, մտցվեց լոքդաուն, այնուհետև այն փորձությունները, որոնցով ստիպված եղավ անցնել Հայաստանը՝ պատերազմ, զոհեր: Այն ժամանակ մենք չէինք էլ ենթադրում, որ ապագայում դա է մեզ սպասվում՝ այդպիսի ծանրագույն փորձություններ, դեսպրեսիա հանրության շրջանում։ Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին իրադարձությունը խորհրդարանական ընտրություններ են, և օգտվելով առիթից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ այդ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Իհարկե, մենք անհանգստությամբ էինք հետևում, եղավ քաղաքական կոշտ պայքար, բայց փառք Աստծո ամեն ինչ անցավ խաղաղ, նորմալ և չկան որևէ կասկածներ, ինչը շատ կարևոր է. կարևոր է՝ երկրում նորմալ կյանքի կառուցման առումով, շատ ուրախ եմ, որ կյանքը սկսում է կարգավորվել, փոխվում է մարդկանց տրամադրությունը:

Կարծես ճիշտ որոշում ընդունվեց՝ այդ ընտրություններով կոտրել դրությունը, մարդկանց արտահայտվելու հնարավորություն տալ, ուրախ եմ, որ տնտեսությունն ապրում է և վատ չի զարգանում: Այնպես, որ երկու կարևոր պայմանները, որպեսզի երկիրը զարգանա, կան:

Իհարկե, խնդիրներ կան և, ինչպես Դուք իրավամբ նշեցիք, ոչ միայն այստեղ: ՀԱՊԿ-ում մենք քննարկում ենք նաև այլ ուղղություններով խնդիրները, որոնք առկա են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու այլ տարածաշրջաններում: Այս մեկ տարվա ընթացքում իրավիճակը չի լավացել. դա նաև աֆղանական ուղղությունն է՝ Տաջիկստան-Աֆղանստան, գիտեք այնտեղ ինչ է տեղի ունենում: Ցավոք, ավարտվել է Աֆղանստանից ամերիկյան և ՆԱՏՕ ուժերի դուրս բերման գործընթացը և իրավիճակը սկսել է կտրուկ ու շատ արագ վատանալ: Դա ոչ ոք չէր սպասում: Այնտեղ եղան սահմանախախտումներ՝ և զինծառայողների, և փախստականների կողմից, դեռևս դա մասսայական բնույթ չի կրում, իրավիճակը վերահսկվում է Տաջիկստանի սահմանապահների և զինծառայողների կողմից, բայց շատ լուրջ մտահոգություն կա այդ տարածաշրջանի հետ կապված:

Հիշում եք՝ այս տարվա ընթացքում կոնֆլիկտ եղավ տաջիկաղրղզական սահմանին, ցավոք այնտեղ մարդիկ զոհվեցին, մի քանի տասնյակ մարդ, նաև երեխաներ: Փառք Աստծո այնտեղ հաջողվեց իրավիճակը հանգուցալուծել՝ երկու նախագահների ջանքերի շնորհիվ, բայց ծանր իրավիճակը պահպանվում է: Կան անկլավների հետ կապված վիճելի հարցեր, ինչը լարվածություն և բախումներ է առաջացնում:

Արևմտյան ուղղությամբ՝ Բելառուսում նույնպես չէի ասի, թե իրավիճակը զգալիորեն կարգավորվել է: Իրավիճակը կայունացել է, բայց առկա է հասարակական-քաղաքական ճգնաժամ: Արևմուտքի կողմից իշխանությունների նկատմամբ ճնշումներն ուժգնանում են, այսօր նույնպես ԱՄՆ-ի կողմից հայտարարվել են լուրջ պատժամիջոցների ներդրման մասին:

Իհարկե, այս ամենը բացասաբար է ազդում մեր երկրների վրա: Դուք արդեն ընդգծեցիք այն խնդիրները, որոնք կովկասյան տարածաշրջանում ձևավորում են այս իրավիճակը:

Դուք սահմանի ճգնաժամային իրավիճակի վրա ուշադրություն դարձրեցիք, ես այսօր եղել եմ այնտեղ, այցելեցի մոտոհրաձգային գունդ, վերջինիս ստորաբաժանումներ: Եթե անկեղծ, ես տեսնում եմ, որ այժմ սահման չկա, դա փաստացի զինված բախումների շփման գիծ է, դիմակայության գիծ և պարբերաբար այնտեղ բռնկվում են բախումներ, փոխհրաձգություններ: Իհարկե, այդպես չպետք է լինի: Պետք է ամեն ինչ անել, յուրաքանչյուրն իր առաջնագծով՝ այդ իրավիճակը, ճգնաժամը հաղթահարելու համար:

Գիտեմ, որ այժմ Ձեզ մոտ մշակվում է կառավարության գործունեության ծրագիր, չեմ փորձում խորհուրդներ տալ, բայց կարծում եմ՝ դա պետք է լինի կառավարության առաջնային, գլոբալ խնդիրներից մեկը՝ հաղթահարելու այդ ճգնաժամը՝ սահմանին անվտանգության ապահովման համար, որպեսզի հնարավորություն տանք մեր երեխաներին ապրել անվտանգության մեջ, այդ սահմանից ներս, այլ ոչ թե ռազմական բախումների սահմանագծում: Վստահ եմ, որ ունենալով նման կոփվածություն և փորձ՝ Դուք դա կլուծեք դիվանագիտական-քաղաքական ճանապարհով: Բավական են զոհերը, բավական են պատերազմները, պետք է ամեն ինչ անել՝ խնդիրները խաղաղ լուծելու համար: Վստահ եմ՝ կհաջողվի: Բավական երկար այս թեման քննարկել ենք՝ և մայիսին՝ արտգործնախարարների մակարդակով, և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանին և լուծեն խնդիրը»։

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու հնարավորություններին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, ինչպես նաև կազմակերպության կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Թեգեր: ՀԱՊԿՆիկոլ ՓաշինյանսահմանՍտանիսլավ Զաս
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Amnesty International-ը կոչ է անում Բայդենին չեղարկել «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ասանժին առաջադրված մեղադրանքները

Amnesty International-ը կոչ է անում Բայդենին չեղարկել «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ասանժին առաջադրված մեղադրանքները

Իրանցի գեներալը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է իր սահմանների լիարժեք պաշտպանությանը

Իրանցի գեներալը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է իր սահմանների լիարժեք պաշտպանությանը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist