Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Փաշինյանն ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարարին

Օգոստոսի 21, 2021
Հանրապետություն
Փաշինյանն ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարարին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
69
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար:  Նա նշել է, որ դա կարճ, բայց կարևոր մի շրջան էր, որտեղ կարևոր որոշումներ են կայացվել և կարևոր ուղենիշներ դրվել: 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին Արտաքին գործերի նախարարի կարգավիճակում:

«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար:

Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես, պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք:

Մենք ընդհանրապես պետական կառավարման համակարգում շատ լուրջ բարեփոխումների օրակարգի առաջ ենք կանգնած: Այդ օրակարգի կարևորագույն նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է, կոնկրետ արդյունքներ, կոնկրետ նպատակներ ձևակերպելու և դրանց հասնելու ընդունակ համակարգ ձևավորելը: Եվ, կարծում եմ, ինչպես պետական կառավարման մյուս համակարգերում, Արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ծառայության ոլորտում նույնպես մենք պետք է աշխատանքի գնահատման կոնկրետ չափորոշիչներ մշակենք ու սահմանենք և աշխատանքը գնահատենք ըստ այդմ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել  կատարված աշխատանքի համար և պարոն Միրզոյանին հաջողություններ մաղթել, մեզ բոլորիս հաջողություններ մաղթել՝ մեր առաջ կանգնած օրակարգը և մարտահրավերները պատշաճ ձևով սպասարկելու համար»,- նշել է վարչապետը:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և ԱԳՆ աշխատակազմին՝ համատեղ կատարված աշխատանքի համար և նշել. «Պարոն վարչապետ, կարճ ժամանակաշրջան էր, բայց մենք կարողացել ենք ահագին մեծ, այսպես ասած, գործեր առաջ գցել և նաև հաջողություններ գրանցել: Անկեղծ լինեմ, նաև էմոցիոնալ կապ է ստեղծվել նախարարության հետ, և սրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի, նույնիսկ նրանց, ում հետ անմիջապես շփվելու հնարավորություն չի եղել: Բայց կարծում եմ, որ կատարված աշխատանքը եղել է արդյունավետ»: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ԱԳՆ թիմի հետ միասին:

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար: Մեր երկրի շուրջ ձևավորված և օրեցօր ձևավորվող նոր արտաքին քաղաքական, անվտանգային միջավայրի պայմաններում, բավական երկար ժամանակ՝ թերևս տասնամյակներ գոյություն ունեցած և ըստ էության լուծում չստացած մարտահրավերների ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների պայմաններում, ինձ համար չափազանց բարդ և պատասխանատու, բայց նույնքան էլ չափազանց պատվաբեր է ստանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը:

Այս պահին պիտի վստահեցնեմ միայն, որ նախարարությունում, համակարգում անշուշտ առկա լավագույն  ավանդույթների՝ մի կողմից, և մյուս կողմից, թերևս բոլորի համար արդեն ակնհայտ դարձած, անհրաժեշտ դարձած վերափոխումների արդիականացման համադրմամբ մեր ամենօրյա, ամենժամյա, ամեն րոպե աշխատանքի արդյունքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով: Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը:

Կրկին շնորհակալ եմ ինչպես վստահության, այնպես էլ հաջողության մաղթանքի համար: Ցանկանում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել պարոն Արմեն Գրիգորյանին, ով իր չափազանց կարևոր այլ աշխատանքը ժամանակավորապես ընդմիջեց, որպեսզի ապահովի համակարգի անխափան աշխատանքը»:

Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Արտաքին գործերի նորանշանակ նախարարին և ԱԳՆ աշխատակազմին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

Թեգեր: Արարատ ՄիրզոյանՀՀ ԱԳՆՆիկոլ Փաշինյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ

ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ

Կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերադառնալ ՄԽ համանախագահների գլխավորած բանակցություններին․ ԵԱՀԿ

Վաշինգտոնը կոչ է անում վերադառնալ բանակցություններին՝ Մինսկի խմբի հովանու ներքո. Պետդեպի պատասխանն «Արմենպրես»-ին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist