Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանի սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք լինել․ ԱԽ քարտուղար

Օգոստոսի 30, 2021
Հանրապետություն
Հայաստանի սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք լինել․ ԱԽ քարտուղար
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
162
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք, կամ այլ տրամաբանություն լինել։

Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխանցում է infoport-ը։

Վերջինս ընդգծեց՝ ապաշրջափակումն իմաստ ունի այն տրամաբանության մեջ, երբ բոլոր կապուղիները ու ճանապարհներն են բացվում՝ նշելով՝ Հայաստանը ևս օգտագործելու է Ադրբեջանի տարածքը՝ Ռուսաստանի հետ կապվելու համար, և այստեղ խոսել միջանցքի մասին, ԱԽ քարտուղարն անտրամաբանական է համարում։

Անդրադառնալով օգոստոսի 25-ից մեկնարկած եռամսյա վարժական հավաքներին՝ ԱԽ քարտուղարն ասաց՝ պատերազմի վտանգը երբևիցե տարածաշրջանում չի անհետացել, սակայն հավաքները բանակի բարեփոխումների տրամաբանության մաս են կազմում՝​ երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու նպատակով։

Եռամսյա հավաքի վերաբերյալ «Ազատություն» հարցին՝ թե «ի՞նչ է կատարվում, արդյո՞ք պատրաստվում եք պատերազմի, արդյո՞ք հերթական ուխտադրուժ հարձակման վտանգ կա», Գրիգորյանը պատասխանել է․

«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մենք Ադրբեջանի հետ ուխտ չենք ունեցել, որպեսզի այդ ուխտը ուխտադրժվի, այսպես ասած։ Այն, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հիմք է հանդիսացել տարածաշրջանի որոշակի կայունացման, բայց չեն կարողացել ամբողջությամբ լուծել հարցերը, դա ակնհայտ է։

Ինչ վերաբերվում է միջանցքին՝ ուժի միջոցով լուծելուն, ապա Հայաստանի բանակը և պաշտպանության համակարգը պատրաստ են պաշտպանելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։ Ընդհանրապես միջանցի նարատիվը, որը շրջանառության մեջ է դրվել, որևէ առնչություն չունի որևէ փաստաթղթի հետ։ Միանշանակ է, որ ոչ նոյեմբերի 9-ի հայտարարությունում, ոչ էլ հունվարի 11-ի հայտարարությունում, միջանցքի մասին որևէ խոսք չի եղել, և այդ քննարկումներն անտեղի են։

Բազմիցս ասել ենք, որ ապաշրջափակումն իմաստ ունի այն տրամաբանության մեջ, երբ որ բոլոր կապուղիները և բոլոր ճանապարհներն են բացվում և հնարավորություն է ստեղծվում, որպեսզի տարածաշրջանն ապաշրջափակվի։ Ի դեպ մենք ևս օգտագործելու ենք Ադրբեջանի տարածքը՝ Ռուսաստանի հետ կապվելու համար, և այստեղ խոսել միջանցքի մասին, անտրամաբանական է։ Եթե Ադրբեջանը խոսում է միջանցքի այդ տրամաբանության մասին, ապա միանշանակ է, որ մենք ևս ստանալու ենք միջանցք, եթե միջանցքի էդպիսի քննարկում կա, բայց այլ դեպքերում, որևէ միջանցքային քննարկում չի կարող լինել, և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում չի կարող այլ սուվերեն երկրի միջանցք, կամ այլ տրամաբանություն լինել։ Այս առումով կարծում եմ, որ վերջին շրջանում հստակ ենք եղել։

Ինչ վերաբերվում է եռամսյա հավաքներին, սա նաև բանակի բարեփոխումների տրամաբանության մաս է կազմում։ Գիտեք, որ 44-օրյա պատերազմում մեր ամենամեծ քննարկվող խնդիրներից մեկը մոբ (մոբիլիզացիոն) ռեսուրսի կազմակերպման հարցն է եղել, և նաև այս հանգամանքը հաշվի առնելով, բանակի բարեփոխումների հանգամանքը հաշվի առնելով, մենք եռամսյա հավաքներ ենք կազմակեպում, որպեսզի մեր պաշտպանողականությունը բարձրացնենք, և բանակի բարեփոխումները, որպես հանրային ռեսուրսները նաև օգտագործելու միջոց, այսինքն՝ մոբ ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու միջոց, արդյունավետ կառավարելու միջոց, այս եռամսյա հավաքները կազմակերպում ենք։

Տարածաշրջանի ապակայունացման վերաբերյալ հարցին պատասխանելով, նշեմ, որ պատերազմի վտանգը երբևիցե տարածաշրջանում չի անհետացել, և ոչ մեկ չի կարող սրա մասով ասել, որ տարածաշրջանում պատերազմի վտանգն անհետացել է։ Բայց ընդհանուր առմամբ, ինչպես նշեցի, այս եռամսյա հավաքների նպատակն է՝ մեր բանակի և մեր հանրության մոբիլիզացիոն ուժերի ավելի արդյունավետ կառավարման կազմակերպումը»։

Թեգեր: Արմեն ԳրիգորյանՀՀ Անվտանգության խորհուրդ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա

Ռուս խաղաղապահները Արցախում մշակել են ԱԹՍ-ների դեմ դիտորդական կետի գործողությունները

Ռուս խաղաղապահները Արցախում մշակել են ԱԹՍ-ների դեմ դիտորդական կետի գործողությունները

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist