Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով

Օգոստոսի 31, 2021
Հանրապետություն
Կոչ ենք անում Ադրբեջանին վերադարձնել բոլոր հայ գերիներին առանց նախապայմանների. Լավրով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
116
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանը տարբեր մակարդակներում Ադրբեջանի հետ շփումների ընթացքում կոչ է անում վերադարձնել հայ ռազմագերիներին առանց նախապայմանների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նախ ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերեվարման մեջ էին այդ պահին:

«Այս պահին ադրբեջանցիները հայ զինծառայողների նշանակալի խմբի են պահում, որոնք այնտեղ հայտնվել են նոյեմբերի վերջին, այն բանից հետո, երբ հայտարարությունն ուժի մեջ էր մտել և պայմանավորվածություն էր ձեռք բերվել դադարեցնել յուրաքանչյուր թշնամական գործողություն: Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարության, նախագահ Ալիևի հետ շփումներում, ինչպես և մենք այլ մակարդակներում այդ ազդակը հղում ենք ադրբեջանցի գործընկերներին, կոչ ենք անում ազատ արձակել նրանց առանց նախապայմանների, որովհետև դա կարևոր հումանիտար քայլ կլինի և նշանակալի քայլ կլինի վստահության ձևավորման ուղղությամբ, որի կարիքն այդքան կա»,- ասաց Լավրովը: 

Նա հավելեց, որ կշարունակեն հանդես գալ այդ դիրքերից, սակայն նկատեց, որ վերջնական որոշումն, ամեն դեպքում, իրենցից կախված չէ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ Հայաստանը վաղուց կատարել է իր պարտավորությունը. «բոլորը բոլորի դիմաց սկզբունքով» Հայաստանը վերադարձրել է բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին: «Մենք համարում ենք, որ Ադրբեջանը իր կողմից պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց, ոչ միայն որպես իր պարտավորությունների կատարում, այլ նրա համար, որպեսզի փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծվի: Այդ մթնոլորտում արդեն կարելի  կլինի անցնել հետագա քննարկումներին և բոլոր հարցերի կարգավորմանը»,- ասաց Միրզոյանը:

Թեգեր: ԱդրբեջանԱրարատ ՄիրզոյանռազմագերիներՍերգեյ Լավրով
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ Ռոնալդուի պայմանագրի մանրամասները

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Դիրիժոր Կարեն Դուրգարյանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Հայ բեմի ամենաշքեղ Համլետը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist