Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայկական ատոմային էներգաբլոկի «սրտի» աշխատանքը ստուգված է

Ռեակտորի իրանի մետաղի թրծումից հետո, նախնական հաշվետվությամբ, որեւէ խնդիր չկա

Սեպտեմբերի 2, 2021
Հանրապետություն
Հայկական ատոմային էներգաբլոկի «սրտի» աշխատանքը ստուգված է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
566
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այս տարվա մայիսի 15-ին՝ ժամը 00։25-ից սկսվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի կանգը, եւ ատոմակայանը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ): 141 օր տեւողությամբ, ինչը պայմանավորված էր ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի աննախադեպ մեծ ծավալի աշխատանքներով: Մայիսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, երբ նախատեսված է էներգաբլոկի գործարկումը, կան համապատասխան գրաֆիկներ՝ օրական եւ նույնիսկ, որոշ տեղերում, ժամային կտրվածքով: Աշխատանքները երեք հերթափոխով էին կատարվում։ Ամբողջ գործընթացին «ՀՀ»-ն հետեւել է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կայանը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ անվտանգության տեսանկյունից, այլ որովհետեւ սա մեզ համար շատ դժվար փուլ էր՝ եւ՛ ատոմակայանն էր սովորականից երկար կանգնելու, եւ՛ զուգահեռ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը չի աշխատում, նաեւ հասկանալի ու ցավալի պատճառներով Արցախից 330 մլն կՎտժ էլէներգիա չենք ստանում։

Այս ՊՆՎ-ի ընթացքում շատ կարեւոր մի քայլ կար՝ ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքը։ Ու քանի որ այն արդեն ավարտվել է, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանից փորձեցինք պարզել նախնական արդյունքները։

Մովսես Վարդանյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նախ ասաց, որ աշխատանքներն ըստ գրաֆիկի են ընթանում։ «Արդեն սիստեմաների ավարտական կարգաբերման, թողարկման աշխատանքների վրա ենք»,- նշեց նա։ Իսկ ինչ վերաբերում է ռեակտորի իրանի մետաղի թրծաթողմանը, ապա, այո, նախնական արդյունքն արդեն կա։

Հուլիսի երկրորդ տասնօրյակում ՀԱԷԿ-ում մեկնարկեց ՊՆՎ-2021-ի կարեւորագույն գործընթացներից մեկը. «Ռոսատոմ սերվիսի» ներգրաված «ՆՎԱԷՌ» ընկերության («Ատոմէներգոռեմոնտի» մասնաճյուղ,- Ա. Մ.) եւ Հայկական ԱԷԿ-ի մասնագետների համատեղ աշխատանքն ուղղվեց ռեակտորի իրանի մետաղի ֆիզիկամեխանիկական հատկությունների վերականգնմանը: Այդ նպատակով թրծաթողման կայանքն իջեցվեց ռեակտորի իրան, եւ սկսվեց շիկամշակման բուն գործընթացը, որը տեւեց մոտ 14 օր: Թրծաթողման աշխատանքներն իրականացվեցին «Կուրչատովի ինստիտուտի» ներկայացուցիչների հեղինակային վերահսկմամբ:

Բացատրենք, թե ինչու է այս աշխատանքն այդքան կարեւոր։ Բանն այն է, որ ռեակտորի իրանն էներգաբլոկի, այսպես ասած, սիրտն է, եւ հենց նրա գոյապաշարով է որոշվում կայանի շահագործման ժամկետը: Իսկ թրծաթողումը հուսալիորեն կնպաստի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ինչեւէ, օգոստոսի սկզբին ՀԱԷԿ-ում ավարտվեցին թրծաթողման աշխատանքները։ Եվ, ինչպես ՀԱԷԿ-ի տնօրենն է բացատրում, այս գործընթացը թույլ կտա ռեակտորի մետաղի շահագործական բնութագրերը 80-85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին: Ի դեպ, թրծաթողման գործընթացից առաջ կատարվել է ռեակտորի իրանի՝ չքայքայող մեթոդներով ստուգում (տեսողական եւ չափիչ, մրրկահոսանային եւ անդրաձայնային): Աշխատանքներն իրականացրել են խորվաթական ընկերության մասնագետները համապատասխան ավտոմատացված սարքավորումների օգնությամբ:

Ինչպես եւ նախատեսված էր, արդյունքները համեմատելու նպատակով կրկնակի ստուգման աշխատանքներ էլ են լինում: «Կարեւորն այն է, որ թրծման աշխատանքները ավարտելուց հետո մետաղային կորպուսը ստուգել ենք։ Նախնական հաշվետվության համաձայն՝ որեւէ խնդիր չունենք»,- ընդգծեց Մովսես Վարդանյանը։

Թեգեր: էլեկտրաէներգիաՀԱԷԿ
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Ստեփանակերտ. Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում օկուպացված Ղարաբաղ

Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինի երբեք․ Դավիթ Բաբայան

Արցախի խնդրի կարգավորման գործընթացները թեւակոխել են նոր փուլ

Արցախի խնդրի կարգավորման գործընթացները թեւակոխել են նոր փուլ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Կորխեցիները տեր են իրենց ծննդավայրին

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist