Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հարաբերություններն անորոշությունների վրա չեն կարող կառուցվել

Միջազգային հետքննությունն իրեն երկար սպասեցնել չի տա

Սեպտեմբերի 4, 2021
Հանրապետություն
Էրդողանը շտապում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
89
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ինչպես արցախյան առաջին, այնպես էլ 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովրդի մոտ առանձնակի սրությամբ է հառնում անհետ կորած զինծառայողների խնդիրը: Նախորդ դարի 90-ականների սկզբից մինչ օրս դեռ անհետ կորած հարյուրավոր հայ զինծառայողներ ունենք:

Այսօր էլ անհետ կորած զինծառայողներ ունենալու փաստը եւ նրանց թիվը մեր հասարակությանը հուզող առաջնային հիմնահարցերից են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ 243 զինծառայողի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Առողջապահության նախարարության տվյալներով հուլիսի 30-ի դրությամբ դիահերձարաններում չնույնականացված փորձանմուշների թիվը 163 է: Պարզ է, որ այդ մասունքները դեռեւս չնույնականացված զոհված զինծառայողների ամբողջական մարմինները չեն, այն չի համընկնում չնույնականացված աճյունների թվի հետ, ինչն էլ ավելացնում է անորոշության աստիճանը:

Այդ չնույնականացված աճյուններից եւ անհետ կորածներից յուրաքանչյուրը մի հերոսական պատմություն է, իսկ նրանց հետեւում հոգեբանական ծանր վիճակում գտնվող ծնողներ, քույրեր, եղբայրներ, սիրեցյալներ, հարազատներ ու ընկերներ են: Նրանց հոգեկան վիճակն առանձնակի ծանր է, եւ անորոշությունն ու սպասումը  հոգեբանական, սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացնում հայի ընտանիքներում:

Որդեգրած գործելաոճին հավատարիմ՝ Ադրբեջանը թաքցնում է ոչ միայն սեփական իրական կորուստները, այլեւ իր մոտ պահվող հայ ռազմագերիների իրական թիվը: Նման վարքագիծը հակասում է հումանիզմի գրված եւ չգրված նորմերին, սակայն աչքի առաջ ունենալով արցախյան առաջին պատերազմի փորձը եւ պաշտոնական Բաքվի անփոփոխ գործելաոճը՝ կանխատեսվում է, որ  այդ երկրում պահվող ռազմագերիների թիվը դեռ երկար ժամանակ քննարկումների եւ ենթադրությունների առիթ կդառնա:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել: Նա ընդգծել էր, որ անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում ադրբեջանական կողմը պատշաճ չի համագործակցում հայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ: Ստեփանյանը հայտարարել էր՝ փաստեր կան, որ բազմաթիվ անձինք գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Արցախի օմբուդսմենն առաջնային է համարել խնդրի բարձրաձայնումը միջազգային իրավունքի հարթակներում:

Այս կարեւորագույն հարցում միտումնավոր չնպաստելով ճշմարտության բացահայտմանը՝ Ադրբեջանն ուղիղ հարված է հասցնում տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված քայլերին եւ եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը: Բաքվի նման վարքագիծը չի նպաստում նրա իսկ կողմից բազմիցս բարձրաձայնված տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ հաղորդակցության ուղիների բացման նպատակների իրագործմանը: Ինչպես արցախյան առաջին պատերազմից հետո մի քանի հարյուր անհետ կորած հայ զինծառայողների հարցը մնացել է օրակարգում, եւ այսօր էլ գործում է այդ նպատակով ձեւավորված ԱՀ անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, նույնը, թերեւս, կլինի նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած համարվողների դեպքում:

Նման իրավիճակում ավելորդ կլինի խոսել երկու երկրների միջեւ որեւէ հարաբերության մասին: Նույն իրավիճակն է նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցում: Մյուս կողմից էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես ՄԻԵԴ-ն արդեն Ադրբեջանի դեմ որոշումներ է կայացնում հայ ռազմագերիների հարցով, եւ միջազգային հետաքննությունն անհետ կորածների խնդրով իրեն երկար սպասեցնել չի տա: Դրանց արդյունավետությունն ապահովելու համար հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական գործուն քայլերն արտաքին հարաբերությունների առաջնային օրակարգային հարցերի պետք է վերածվեն:

Թեգեր: Արցախպատերազմ
ԿիսվելTweetԿիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Հիմնավոր ռազմարդյունաբերության համար պետք է համակարգված գործի 5 ոլորտ

Հիմնավոր ռազմարդյունաբերության համար պետք է համակարգված գործի 5 ոլորտ

Բալկանյան երկրները կրկին Թուրքիայի ուշադրության կենտրոնում են

Բալկանյան երկրները կրկին Թուրքիայի ուշադրության կենտրոնում են

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist