Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը

ՌԴ-ն սկսել է ակտիվանալ Մինսկի խմբի համանախագահության հարթակում

Սեպտեմբերի 8, 2021
Հանրապետություն
Հայաստանը եղել եւ մնում է Արցախի անվտանգության երաշխավորը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
370
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հետանկախ Հայաստանում բոլոր քաղաքական ղեկավարությունների ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Այսօր Բաքուն գերխնդիր է դարձրել պաշտոնական Երեւանին դուրս թողնել Արցախի Հանրապետության ճակատագրին առնչվող գործընթացներից՝ ձգտելով վերջինիս հետ կապված հարցերը քննարկել միանգամից Ռուսաստանի կամ էլ, լավագույն դեպքում, ՌԴ-ի միջնորդությամբ՝ հայկական կողմերի հետ:

Այս միտմանը զուգահեռ սկսում է ակտիվանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հարթակը: Հրադադարի հաստատումից հետո եվրոպական այս կառույցի առաքելության մասին անմիջապես բարձրաձայնեցին ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, իսկ եռակողմ հայտարարությունում ներկայացված էր համանախագահող երրորդ երկիրը՝ Ռուսաստանը:

ՌԴ-ն նույնպես սկսել է ակտիվացնել իր գործողությունները Մինսկի խմբի համանախագահության հարթակում: Ստանձնելով Արցախում խաղաղապահ առաքելությունը՝ Ռուսաստանը վերջերս փոխեց Մինսկի խմբում իր ներկայացուցչին եւ այդ առաքելությունը վստահեց Իգոր Խովաեւին: Վերջինս ՌԴ ԱԳՆ-ի հնաբնակներից է եւ այնտեղ իր կարիերան սկսել է դեռ 1988-ից՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Խովաեւը հինգ տարի եղել է ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի երրորդ դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, որից հետո նշանակվել է դեսպան Ֆիլիպիններում՝ համատեղության կարգով նաեւ Պալաույում եւ Միկրոնեզիայի Միացյալ Նահանգներում, իսկ այնուհետեւ՝ նաեւ Մարշալի Կղզիների Հանրապետությունում: Ռուսաստանի կողմից իր համանախագահի փոփոխությունը Մինսկի խմբում նոր որակով հանդես գալու միտում է նախանշում, ինչը բնական է արցախյան հակամարտության մեջ արդեն խաղաղապահի առաքելությամբ ներկայացված երկրի համար:

Սակայն այստեղ էականն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը թափ է հավաքում, իսկ եվրոպական այս հարթակի միակ գործառույթն արցախյան հիմնահարցի քաղաքական կարգավորումն է: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը, ուզի թե չուզի, պետք է սկսի Արցախի խնդրի քաղաքական կարգավորման բանակցությունները եւ եթե համառի կարգավորման գործընթացից Հայաստանին դուրս թողնելու իր քաղաքականության հարցում, ապա դա ուղղակիորեն կնշանակի, որ Բաքուն պետք է բանակցության սեղանի շուրջ նստի անմիջապես պաշտոնական Ստեփանակերտի հետ:

Երկու օր առաջ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ նորանշանակ համանախագահ Իգոր Խովաեւին: ԱՀ նախագահը հաջողություն է մաղթել ռուսաստանցի համանախագահին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ ընդգծել, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը: Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերը քննարկել են արցախա-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարեւորությունը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը շուտով կակտիվացնի իր առաքելությունը՝ այցեր կատարելով Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու: Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի կյանքի կոչել երազանքը՝ Հայաստանին Արցախի կարգավիճակը որոշելու բանակցային  գործընթացներից դուրս թողնելը: Իր բաղձալի ցանկությունն իրականացնելու համար Բաքուն պետք է միջազգային հանրությանն ապացուցի, որ բանակցությունների կարիք չկա, եւ որ Արցախի խնդիրն ինքը լուծել է սանձազերծած ագրեսիայի միջոցով, ինչը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով այն փաստը, որ հրադադարի հաստատման հենց հաջորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երկու անդամ, Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան միանգամից հայտարարեցին հակամարտության քաղաքական ու երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին:

Հայկական կողմի համար շատ ավելի ընդունելի է, որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ անմիջապես նստի Արցախի Հանրապետության հետ, ինչը կնշանակեր հենց Բաքվի կողմից Արցախի սուվերենության մասնակի ճանաչում, բայց այդ հարցում կոմպլեքսավորված Բաքուն, ամենայն հավանականությամբ, չի գնա նման քայլի:

Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, կշարունակի իրականացնել Արցախի Հանրապետության եւ Ժողովրդի առաջ իր ստանձնած պարտավորությունները:

Թեգեր: ԱրցախԵԱՀԿՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Թվերի հետեւում միայն գյուղացու սոցիալական վիճակը չէ

Թվերի հետեւում միայն գյուղացու սոցիալական վիճակը չէ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • «Բարեւս տվի, անցա-գնացի»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    67 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17
  • Մենք հիշում ենք ադրբեջանցի ոչխարաբույծ մրցանակակիրներին

    21 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել Եգիպտոսում, Թուրքմենստանում, Կուբայում, Կոլումբիայում և Բոլիվիայում

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist