Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Փորձագիտական ընկերությունն ընտրվել է

ՀՀ շահերն արդյունավետ պաշտպանելու համար

Սեպտեմբերի 9, 2021
Հանրապետություն
Փորձագիտական ընկերությունն ընտրվել է
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
837
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարության երեկվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հետ կնքված պայմանագրի առնչությամբ ծագած իրավական վեճերի շրջանակներում փորձագիտական ծառայությունների գնման թույլտվություն տալուն։

Համապատասխան իրավական ակտի ընդունմամբ գործադիրն ակնկալում է, որ համապատասխան փորձագիտական ծառայությունների մատուցման պայմանագիր կկնքվի միջազգային փորձագիտական ընկերության հետ, որը կիրականացնի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» (ծրագիր 1 եւ 2) իրականացման ձգձգումների, շինարարական ծախսերի, ճանապարհի կառուցման տեխնիկական եւ որակական խնդիրների հետազոտման, վերլուծության, փորձագիտական եզրակացության նախապատրաստման աշխատանքներ։ Եվ, այդպիսով, կնպաստի Միջազգային առեւտրային պալատի վարույթում գտնվող արբիտրաժային գործով ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը:

Այսպիսով՝ կառավարությունը որոշեց 2012 թ. ապրիլի 27-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջեւ կնքված պայմանագրի մասով  ծագած իրավական վեճերի շրջանակներում ՄԱՄԱԻՀ կանոնների ներքո հարուցված արբիտրաժային գործերով ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որպեսզի վերջինս «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի  հետազոտման, վերլուծության, փորձագիտական եզրակացության նախապատրաստման ծառայությունների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Արկադիս Քոնսալթինգ» ընկերության հետ կնքի փորձագիտական ծառայությունների գնման պայմանագիր՝  1.175.000 ԱՄՆ դոլար  արժողությամբ։ 

Կառավարության համապատասխան որոշման հիմնավորման համաձայն՝ Միջազգային առեւտրային պալատի վարույթում գտնվող արբիտրաժային գործով ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել փորձագիտական ընկերություն, որն էլ կիրականացնի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շինարարական ծախսերի, ճանապարհահատվածների որակի եւ նշյալ փորձագիտական եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներ: Նշված ծառայությունների  արդյունքները՝ պահանջի դեպքում, կարող են օգտագործվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում կատարված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում: 

Ծառայությունների գնման գործընթացի արդյունքում ստացվեցին 4 գնառաջարկներ։ Հաշվի առնելով գնման կարգով սահմանված մասնագիտական ընտրության չափորոշիչները եւ, մասնավորապես, այն հանգամանքը, որ առաջադրանքի շրջանակներում ստուգումներն ու փորձարկումներն արվելու են տեխնիկական բնութագրով նախատեսված AASHTO եւ ASTM ստանդարտների պահանջների համաձայն, գնման գործընթացի արդյունքում ընտրվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած եւ նշված ստանդարտների հիման վրա փորձաքննություն իրականացնող ընկերությունը` «Արկադիս Քոնսալթինգը»  (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում):  

Ի դեպ, ՀՀ կառավարության եւ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի իմաստով ընկերությունը համարվում է ոչ ռեզիդենտ, որի «մշտական հաստատությունը»  ՀՀ տարածքից դուրս է, եւ որի կողմից փորձագիտական ծառայությունները մատուցվելու են ՀՀ-ից դուրս: Այսինքն՝ ընկերության հետ կնքվելիք փորձագիտական ծառայությունների մատուցման պայմանագրից ԱԱՀ եւ ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում:

Թեգեր: ավտոճանապարհՀայաստանՀյուսիս-հարավ
Կիսվել3Tweet2Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար

Սոցհարցումները հուսադրող չեն Էրդողանի եւ ԱԶԿ-ի համար

Նոր զարգացումներ Մոսկվայի եւ Թել Ավիվի միջեւ

Նոր զարգացումներ Մոսկվայի եւ Թել Ավիվի միջեւ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist