Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

ՀԱՊԿ առաջնային խնդիրն իր անդամներին ուղղված սպառնալիքներին դիմակայելն է

ՀՀ-ն կազմակերպության նախագահությունն առավելագույն արդյունավետությամբ կիրականացնի

Սեպտեմբերի 15, 2021
Հանրապետություն
ՀԱՊԿ առաջնային խնդիրն իր անդամներին ուղղված սպառնալիքներին դիմակայելն է
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
598
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում Հայաստանը մեկ տարով՝ 2021-2022 թթ., կստանձնի կազմակերպության նախագահությունը: Սովորաբար ՀԱՊԿ նախագահությունն ստանձնած պետության ղեկավարներն առանձնահատուկ ներկայացնում են սեփական երկրի առաջնահերթությունները, որոնց լուծումներն ապահովվելու են նաեւ այդ ռազմաքաղաքական միավորի շրջանակներում: Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրներն իրականացվում են նաեւ այս ռազմաքաղաքական միավորման միջոցով, որի լիիրավ անդամն է Հայաստանը հիմնադրման՝ 1992 թվականից:

Հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ ՀՀ անվտանգության համակարգի նոր սպառնալիքները՝ ՀՀ վարչապետը կներկայացնի ՀԱՊԿ գործողությունների եւ արագ արձագանքման արդյունավետության բարձրացման նոր առաջարկներ ու մեխանիզմներ: Մասնավորապես, ակնկալվում է, որ առանձին քննարկման առարկա կդառնան ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ հոդվածը եւ ճգնաժամային իրավիճակների արձագանքման ՀԱՊԿ կանոնակարգը: Պայմանագրի այդ հոդվածը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրի կամ ՀԱՊԿ անդամներից մի քանիսի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը կամ միջազգային խաղաղությանը սպառնալիքի դեպքում իրականացնել համարժեք գործողություններ:

Կազմակերպությունն այս խնդրին առնչվեց հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի ժամանակ, երբ առկա է ուղիղ սպառնալիք մեր երկրի անվտանգությանը եւ ինքնիշխանությանը: Հայաստանի Հանրապետությունն այս հարցով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ առաջարկելով կազմակերպության առկա գործիքակազմով արձագանքել մեր սահմաններին ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ պետական սահմանները խախտելու փաստերին: Պայմանագրի այդ կետով ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ ռազմական գործողություններին, այլ նաեւ ՀԱՊԿ անդամի անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում: Պայմանագրի ներկայացուցիչների կարծիքով՝ Հայաստանի անվտանգությանը սպառնալիքներ չկան, խնդիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացների շրջանակներում է:

Այս խնդրին ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքն առերեսվեց Աֆղանստանի օրինակով: Վերջինիս դեպքում ՀԱՊԿ-ն արդեն իրականացնում է կանխարգելող գործողություններ՝ տաջիկաաֆղանական սահմանի մոտ համատեղ զորավարժություններ անցկացնելով եւ Տաջիկստանի զինված ուժերին նորագույն ռադիոհետախուզական ու այլ տեխնիկա հատկացնելու միջոցով:

ՀԱՊԿ պայմանագրի երկրորդ կետին համապատասխան՝ իրավիճակները նորություն էին այս կազմակերպության համար, սակայն աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին այն լինելու է օրակարգային առաջին հարցերից մեկը: Այսօր իրենց սահմաններին ակնհայտ սպառնալիքներ են տեսնում ՀԱՊԿ մյուս անդամները՝ Բելառուսը եւ ՌԴ-ն: Միանշանակ է, որ պայմանագրի այդ կետի կարգավորման խնդիրները, արձագանքման գործողությունները հիմնարար քննարկման եւ գործնական լուծումներ նախատեսող մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն են զգում:

Հայաստանն այսօր շահագրգռված է վերոնշյալ խնդրի լուծմամբ, եւ, ստանձնելով  կազմակերպության նախագահությունը, այդ ուղղությամբ առաջարկությունները լիովին օրինաչափ կլինեն: Այդ ամենի համատեքստում ցանկալի կլինի ՀԱՊԿ  զորավարժությունների անցկացումը ՀՀ-ում, մասնավորապես, Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակը ՀՀ սահմանների մոտ գրեթե ամենամսյա զորավարժություններ է իրականացնում: Նման իրավիճակում մեծ կարեւորություն է ստանում նաեւ ՀԱՊԿ շրջանակներում ՀՀ ԶՈՒ-ին նորագույն սպառազինության տրամադրումը՝ դիմակայելու կազմակերպության անդամ պետությունների սպառնալիքներին, որոնք առկա են ինչպես Աֆղանստանին հարակից տարածքներում, այնպես էլ Անդրկովկասում, Բելառուսի ու ՌԴ-ի արեւմտյան սահմաններին:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, որը եւ ներկայումս առաջնային դիտարկվում է անդամ պետությունների փոխհարաբերությունները կազմակերպելիս: Այդ կետում ասվում է. «Եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում կայանալիք նստաշրջանում կընդունվեն Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, խաղաղապահ գործողություններ իրականացնելուն վերաբերող փաստաթղթեր, որոնք ապահովում են ՀԱՊԿ հավաքական ուժերի գործունեությունը եւ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից զենքով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով վերազինումը:

Ռազմական եւ անվտանգային բաղադրիչներով ՀԱՊԿ-ի հետ անքակտելի կապի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության համար այդ կառույցի զարգացումն ու հզորացումը, նրա շրջանակներում գործողությունների մշակման եւ իրականացման մեխանիզմների կատարելագործումը մեր երկրի առաջնահերթություններից են: Հետեւաբար, սպասվում է, որ իր նախագահության մեկ տարին Հայաստանը կօգտագործի առավելագույն արդյունավետությամբ՝ նպաստելով հատկապես Հարավային Կովկասի անվտանգությանը եւ առկա սպառնալիքներին այս կարեւորագույն ռազմաքաղաքական միավորի հակազդելու կենսունակության բարձրացմանը:

Թեգեր: ՀայաստանՀԱՊԿսահման
Կիսվել2Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
ՆԱՏՕ-ի եւ ատլանտիզմի ժամանակն անցնում է

ՆԱՏՕ-ի եւ ատլանտիզմի ժամանակն անցնում է

Երբ արմատանում են վատ սովորությունները

Երբ արմատանում են վատ սովորությունները

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist