Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Համագործակցությո՞ւն, թե՞ սեղմվող օղակ

Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը

Սեպտեմբերի 15, 2021
Հանրապետություն
Համագործակցությո՞ւն, թե՞ սեղմվող օղակ
16
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.6k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չկա որեւէ բանական մարդ, որի սիրտը պատերազմ ուզի եւ հարեւանների հետ վատ հարաբերություններ։ Բայց եւ չկա որեւէ բանական մարդ, որ ընդառաջ վազի հարեւանի գիրկն ընկնելու համար, երբ հարեւանն ամեն օր ոտնահարում է նրա արժանապատվությունը՝ անձի, տարածքի ու գույքի նկատմամբ ամենակոպտագույն խախտումներով՝ դեռ մեղմ ասած։ 44-օրյա պատերազմի ընթացքում, հետո եւ ցայսօր արհեստածին պետություն Ադրբեջանը, որ նույնիսկ մեր որոշ կուսակցություններից տարիքով փոքր է, իր ավագ եղբոր՝ դարձյալ մեր տարածքների վրա հիմնված Թուրքիայի հետ միասին, պետական մակարդակով հակահայկական քարոզչություն է իրականացնում։

Նախ՝ «ադրբեջանական պատմական հողեր» է համարում Սյունիքը, Սեւանն ու Երեւանը, խոստանում է «հետ բերել» եւ վստահ է, որ կարող է, որովհետեւ «արդեն հաղթել է հայկական ֆաշիզմին»։ Հիմա էլ սոցհարթակներում հարցումներ են տանում, թե ով ինչպես է պատրաստվում հայերի հետ վարվել։ Տոկոսային հարաբերությամբ գերակշիռ մասը պատրաստվում է «բռնաբարել հայուհիներին», «սպանել հայ զինվորին» եւ այլն։ Նմանատիպ քայլերից հետո թյուրքական տարրը խոսում է հարեւանությունից ու ճանապարհների ապաշրջափակումից։ Մի կողմ թողնենք այդ տարրի մասին մեր գիտելիքները, վերլուծությունները, իմացությունը եւ զուտ հարց հնչեցնենք. ի՞նչ կարգի հարեւանություն է պետք անել քեզ ատողի հետ, ոչ թե քեզ բռնաբարելու ու սպանելու ցանկություն ունեցողի, այլ հենց քեզ բռնաբարածի, սպանածի, գլխատածի հետ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։

Հետո՝ եթե հանկարծ միամտորեն որեւէ մեկը կկարծի, որ ինքը քաղաքականության հետ կապ չունի եւ ճանապարհների, իբր, ապաշրջափակման դեպքում իր գործը թյուրքական տարրի հետ տնտեսական կապն է կամ՝ ավելի ստույգ՝ առեւտուրը, այդ տարրի մեկ այլ նպատակ ֆիքսենք, որ, ի դեպ, անթաքույց ասվում է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արեւելյան Զանգեզուրի մաս է կազմում եւ գտնվում է Արեւելյան Զանգեզուրում։ Արեւմտյան Զանգեզուրը եւս մեր պատմական հողն է, եւ այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»։ Հիմա՝ եթե պատմության համար ընդամենը մեկ ակնթարթ առաջ բերված ու գցված «պետությունը» քո տարածքն իրենն է համարում, ի՞նչ առուտուր պետք է անի քեզ հետ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։

Կամ՝ պե՞տք է արդյոք հավատալ այն հարեւանին, որ անարգում է քո պատմական, մշակութային ու կրոնական ժառանգությունը, կենդանի վիճակում խոշտանգում է քո գերի ընկած զինվորին, գլխատում՝ համացանցում տարածելով տեսանյութերը, ապօրինաբար ներխուժում քո իսկ ինքնիշխան տարածք… Այսպիսի հարեւանի հետ ճանապարհների ապաշրջափակումը «համագործակցությու՞ն» է լինելու, թե՞ ընդամենը նրա՝ քո հանդեպ ցեղասպան քաղաքականության ձեւաչափի փոփոխություն։ Մեր պետության տարեկան եկամուտը 3 մլրդ դոլար է, պետական պարտքը՝ 3 անգամ ավելի։ Նորմալ հարեւանի պարագայում համագործակցությունն օրինաչափ է։ Փոխարենը՝ արդյոք որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ հայատյաց հարեւանի դեպքում «համագործակցությունն» իրականում տնտեսական եւ, ըստ այդմ, քաղաքական բռնածավալում է լինելու Հայաստանի հանդեպ։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։

Մեկ այլ փաստ՝ այդ հարեւան կոչվածը քո երկրի ինքնիշխան տարածք ներխուժելով՝ վիշապի պես չոքել է ջրերին ու տառացիորեն սպանում է քեզ։ Օրինակ՝ ՀՀ սահմաններից ներս, Սյունիքում, Սեւ լճի տարածքում բազմել է ու չի շարժվում՝ իմանալով, որ տարբեր բնակավայրեր (Գորիս, Տեղ, Խոզնավար, Խնածախ, Սիսիան…) սնուցվում են Սեւ լճից։ Քո ջուրը կտրողի հետ հարեւանությունն ի՞նչ կարգի է լինելու։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։

Մեկ ուրիշ փաստ՝ հնարավո՞ր է հարեւանություն մի տարրի հետ, որ քո իսկ լեռներից արդեն իջել ու քո բնակավայրի տարածքում ոստիկանական հենակետ է դնում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքը ֆիքսել է, որ 2021 թ. սեպտեմբերի 9-ից Երեւան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են արձանագրվում: Մասնավորապես՝ ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրված ընդհանուր 10 տեսախցիկ: Դրանցից 4-ը տեղադրված է ոստիկանական հենակետի անմիջապես հարեւանությամբ գտնվող շենքի վրա. 2-ը շենքի ճակատային մասում են, իսկ մյուս 2-ը՝ շենքի տանիքին: Բոլոր տեսախցիկներն ուղղված են դեպի ճանապարհը: «Ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղեւորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը: Փաստորեն, բացահայտ անիրավաչափ եղանակով հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով: Ոստիկանական հենակետում մշտապես ծառայություն է իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով ցուցադրական զինված ադրբեջանական առնվազն 4 ծառայող, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են՝ դեմքերն ամբողջությամբ փակված: Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է՝ հաշվի առնելով, որ խոսքը համայնքները միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհով երթեւեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք: Ավելին՝ ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը բացարձակ բարձրացնում է նրանց անօրինական արարքներ գործելու ռիսկը եւ ապահովում է անպատժելիություն»:

Հստակեցնենք. ըստ նույն աղբյուրի, «ադրբեջանական իշխանությունները բացահայտ անիրավաչափ են տիրացել Որոտան բնակավայրի այն շենքին ու հարակից հողատարածքին, որտեղ տեղակայված են նրանց զինված ծառայողները, եւ որոնց անմիջական հարեւանությամբ տեղադրված են ադրբեջանական ոստիկանական հենակետ, ագելապատնեշներ ու տեսախցիկներ: Բանն այն է, որ այդ շենքն ու հողատարածքը սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ քաղաքացու: Նրա այդ իրավունքը հաստատված է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի 2013 թ. օրինական վկայականով»… Կարող ենք այլեւս չշարունակել։

Հիմա որեւէ մեկը հավատու՞մ է թյուրքական այս տարրի հետ համագործակցությանը։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։ Որեւէ մեկը այսքանից հետո կասկածու՞մ է, որ այս տեսակի հետ հարեւանությունը իրականում սեղմվող օղակ է լինելու իր պարանոցի շուրջը։ Յուրաքանչյուր բանական մարդ գիտի հստակ պատասխանը։

Յուրաքանչյուր բանակա՛ն մարդ։

Թեգեր: ԱդրբեջանԳեղարքունիքի մարզԶանգեզուրպատերազմՍյունիք
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արցախում հավաքում են խաղողի բերքը

Արցախում հավաքում են խաղողի բերքը

Սեթանց գյուղի ամրոցը

Սեթանց գյուղի ամրոցը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist