Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Ամրակուռ է մեր հոգին՝ դարերի զավակ…»

Սեպտեմբերի 21, 2021
Հանրապետություն
«Ամրակուռ է մեր հոգին՝ դարերի զավակ…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
275
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ի՞նչ կատարվեց ուղիղ երեսուն տարի առաջ: Հայ ժողովուրդը, լինելով տակավին միասնական պետության՝ ԽՍՀՄ կազմում, օգտվեց միջազգային իրավունքի կարեւոր դրույթներից մեկից՝ ինքնորոշման իրավունքից եւ նույն ԽՍՀՄ օրենքների պահանջների լիակատար պահպանմամբ անցկացրեց անկախության հանրաքվե: Միահամուռ կամքով մենք վերականգնեցինք մեր անկախ պետականությունը, որ երկար ու ձիգ դարերի ընթացքում տարբեր դրսեւորումներ է ունեցել: Նոր՝ ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների վրա խարսխված պետության ձեւը՝ հանրապետությունը, սկիզբ է առել 1918 թ. մայիսի 28-ին:

Այսքանը՝ հիշողությունը թարմացնելու եւ հասկացությունները ճշտելու համար. մեկ էլ նշենք՝ մայիսի 28-ը Առաջին հանրապետության օրն է, սեպտեմբերի 21-ը՝ անկախ պետականության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է: ԽՍՀՄ փլուզման ընթացքում որոշ պետություններ, իրոք, անկախություն ՍՏԱՑԱՆ կամ ԱՆԿԱԽԱՑԱՆ, քանի որ մինչ ԽՍՀՄ-ը դրանք որպես պետական միավոր երբեւէ գոյություն չեն ունեցել:

Արդ, խոսենք մեր իրողությունից: Մեկ տարի առաջ մենք չգիտեինք գալիք պատուհասի՝ 1994 թ. հրադադարը խախտելու Ադրբեջանի նենգ մտադրության մասին (թեպետ, համաձայնենք, որ դա չի արդարացնում մեր՝ անակնկալի գալը կամ անպատրաստ լինելը): Մեկ տարի անց մեր պետականության վիճակը եւ բոլորիս հոգեվիճակն այլ է: Ուստի շնորհավորելով  Հայաստանի անկախության վերականգնման երեսունամյակը, բնական է, այդուհանդերձ, որ պիտի ավելի շատ անդրադառնանք մեր պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներին, իսկ ավելի ստույգ եթե ձեւակերպենք՝ պետությանը սպառնացող վտանգներին:

Եվ դրանք բոլորիս են հայտնի. իրականությունից միտումնավոր կամ ակամա կտրված հայաստանցին իսկ տեղյակ է վերջին պատերազմի դառը հետեւանքներից, մարդկային եւ տարածքային ցավալի կորուստներից, Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ մեր, մեղմ ասած՝ «անբարյացակամ» հարեւանի անսքող նկրտումներից: Ի լրումն՝ կա՞ արդյոք մի սրտացավ հայաստանցի, հայոց պետության մի գիտակից քաղաքացի, որ չտագնապի ներհայաստանյան կյանքի ներկայի ու ապագայի համար, չտեսնի ու նաեւ իր մաշկի վրա չզգա միջանձնային փոխհարաբերությունների վատթարացումը, անհանդուրժողականության մթնոլորտի խտացումը, անհարկի եւ ամենաչնչին առիթով առաջացող բախումները, պարզապես միմյանց համբերատար լսելու եւ դիմացինին հասկանալ փորձելու հատկության աս-տիճանական վերացումը…

Եվ, իհարկե, տոնական այս օրով մեր նպատակը ոչ թե ամենքին հայտնի խնդիրների նկարագրությունն է, այլ դրանց լուծման ուղու որոնումը: Մենք բնավ դատապարտված չենք մնալու այս վիճակում. ճգնաժամը հաղթահարելի է, ամենախոր անկմանն իսկ հաջորդում է վերելքը, պարտությանը՝ հաղթանակը: Չէ՞ որ նման վիճակներ եղել են հայոց բազմադարյան պատմության մեջ. անմիաբանություն, պառակտվածություն, ապիկար ղեկավարներ, օտարահակ եւ նույնիսկ դավաճան գործիչներ, կառավարչական կոպիտ սխալներ… Երբ հետադարձ հայացք ենք նետում անցյալի որոշ իրադարձությունների, թվում է, թե մենք պարբերաբար կորցրել ենք ազգային պահպանության մեր բնազդը… Բայց չէ՞ որ մենք, իրոք, հաղթահարել ենք այդ ամենը եւ առասպելական այն թռչունի պես կրկին ու վերստին կրակից հառնել ենք «գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր»:

Եվ, բարեբախտաբար, հայոց իմաստուն այրերը շատ են մտորել մեր պատմության ընթացքի վայրիվերումների մասին, որոնել, գտել եւ հիմա մեզ են առաջարկում հերթական անկումից վեր խոյանալու միակ ռազմավարությունը: Ահավասիկ մեծն Գարեգին Նժդեհի ընձեռած բանալի-բանաձեւը. «Մեր պատմութիւնը յետ այսու աղետալի սխալների կրկնութիւնը պէտք չէ լինի, այլ սրբագրութիւնը: Էլ ոչի՛նչ այն ամէնից, ինչ որ արւել է եւ արւում է արտաքին թշնամու գործը հեշտացնելու համար. սա՛ պիտի լինի ինքնազգաստացումի եւ փրկութեան հրաւիրող մեր օրւայ աղաղակը»:

Այո, սա՛ է համազգային աղետը հաղթահարելու եւ վերածնունդ ապրելու, բնավ էլ ոչ մոգական, այլ միանգամայն իրական եւ իրականանալի լուծումը: Մեկ էլ կարդանք  Նժդեհի տողերը, հատ-հատ կարդանք բառերը եւ հասկանանք մեր անելիքը:

Կուլ չգնալ վշտին, տառապանքի գերին չդառնալ: Մարդկային տառապանքը նաեւ ազնվացնում է. հաղթահարված, այսինքն՝ ամենից առաջ՝ իմաստավորված վիշտը մարդուն եւ հանրույթին զորացնում է: Սեփական հոգեկան ուժերի գերլարման շնորհիվ ազատվել ներկա թմբիրից, հիշել, թե ո՛վ ենք եւ որտեղից ենք գալիս, քաղա-քակրթական ի՛նչ արժեք ունենք եւ ի՛նչ վաստակ համաշխարհային մշակույթի գան-ձարանում:

Եվ, այո՛, Հայաստանը կարո՛ղ է, կարո՛ղ է, իրոք, դառնալ տարածաշրջանային խաղաղության եւ կայուն գործակցության ինքնուրույն եւ վճռորոշ գործոն, կարող է ի՛ր օրակարգը թելադրել այլոց, եթե հարկ լինի՝ պարտադրե՛լ խաղաղություն, բայց դա կարող է անել միայն որպես տնտեսապես, քաղաքականապես, հոգեպես եւ բարոյապես հզոր պետություն: Սա՛ է մեր իրական ապագան:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

Փ.գ.դ., պրոֆեսոր

Թեգեր: անկախությունԽՍՀՄՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վճռականությամբ եւ վեհ առաքելությամբ

Վճռականությամբ եւ վեհ առաքելությամբ

Սեպտեմբերի 21-ը՝  հաշվետվության օր

Սեպտեմբերի 21-ը՝ հաշվետվության օր

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist