Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Վճռականությամբ եւ վեհ առաքելությամբ

Դեպի անկախության չորրորդ տասնամյակ

Սեպտեմբերի 21, 2021
Հանրապետություն
Վճռականությամբ եւ վեհ առաքելությամբ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
181
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

2.042.627 կողմ: ՀԽՍՀ քաղաքացիներն այս քվեով 30 տարի առաջ հռչակեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը: Մեր երկրի չափահաս բնակչության 95.5 տոկոսը «Այո» պատասխանեց հանրաքվեի դրված մեկ հարցի՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»:

Լիովին օրինաչափ էր, որ Հայաստանի երկրորդ հանրապետությունն իր անկախության ուղին սկսեց ժողովրդավարության համար կենաց-մահու կռվով: Նորանկախ երկիրը պարտադրված էր տնտեսական իր ողջ ռեսուրսները եւ անկախության առաջին հերոսական սերնդին ուղղել Արցախի Հանրապետության բնակիչների՝ ժողովրդավարական հիմունքներով հռչակած անկախության պաշտպանման պատմական որոշման կյանքի կոչմանը: Նորանկախ Հայաստանի առաջին ճակատամարտը ժողովրդավարության համար էր՝ իրավունքի բոլոր նորմերին համապատասխան Արցախի Հանրապետության ժողովրդի կայացրած ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը: ԼՂՀ-ի եւ Շահումյանի շրջանի բնակիչները հանրաքվեի միջոցով հռչակել էին իրենց անկախությունը, ինչին Ադրբեջանը, խորհրդային զինված ուժերի աջակցությամբ, պատասխանեց ագրեսիայով՝ Արցախի տարածքի 60 տոկոսի գրավմամբ, խաղաղ բնակիչների կոտորածով եւ գյուղերի հայաթափմամբ:

Խորհրդային Միության տնտեսության փլուզման ֆոնին Հայաստանն իր հիմնական տնտեսական ռեսուրսներն ուղղել էր Արցախի ժողովրդին պարտադրված պատերազմում աջակցությանը՝ զուգահեռ ջանքեր գործադրելով երիտասարդ պետության սոցիալ-տնտեսական անկումը կանխելու եւ նոր տնտեսական համակարգի ու հասարակական հարաբերությունների ձեւավորմանը:

20-րդ դարում հայ ժողովուրդն արդեն երկրորդ անգամ հնարավորություն ստացավ կյանքի կոչելու իր հազարամյա բնօրրանում անկախ Հայաստանի Հանրապետություն ունենալու՝ դարերով փայփայած իղձը: Դարերի ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ստանձնած եւ տարբեր ժամանակներում ձեւավորված հայկական պետականությունների փորձը, Առաջին հանրապետության օրինակը եւ խորհրդային տարիներին ձեւավորված իրավանորմատիվային ու կառավարման համակարգերն ապահովեցին, որ Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտների կայացումը ռեսուրսատար ու ժամանակատար գործընթաց չլինի, ինչը չի կարելի ասել ՀՀ կարեւորագույն կառույցի՝ բանակի մասին: Առաջին անկախ քայլերն անող երկիրն արցախյան ազատամարտում կարողացավ կամավորական ջոկատներից շատ արագ ձեւավորել կանոնավոր բանակ, որն էլ ապահովեց մեր փառավոր հաղթանակը: Հայկական բանակը կարճ ժամանակահատվածում դարձավ հետխորհրդային տարածքում տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որի հզոր արգելապատնեշն Ադրբեջանը կարողացավ հաղթահարել միայն ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ՝ Թուրքիայի բանակի եւ վերջինիս դաշնակիցների աջակցությամբ միայն:

Անկախության առաջին տարիները նշանավորվեցին Արցախյան գոյամարտի հաղթանակով, դրան հաջորդեցին սոցիալ-տնտեսական  ճգնաժամի հաղթահարումը եւ բարձր տնտեսական աճը: Աստիճանաբար ձեւավորվեցին ժամանակակից պետությանը բնորոշ ինստիտուտները: Հասարակական-քաղաքական միջավայրը դանդաղ, բայց հաստատուն քայլերով նույնպես բարելավվում էր: Դրական դինամիկա էր արձանագրվում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսության ազատականացման գործընթացներում: Նախորդ երեք տասնամյակում, ունենալով նաեւ բացթողումներ եւ սխալներ, հայ ժողովուրդը հիմնականում կարողացավ իր զարգացման կայուն գործընթացն ապահովել:

Անկախության երեք տասնամյակն այսօր թեւակոխում ենք մեր ժողովրդի պատմության հերթական ճակատագրական էջը շուռ տալով: Անկախության 30 տարիների հեռավորությունից էլ մեր ժողովրդի առաջ կանգնած մարտահրավերներն անփոփոխ են մնացել՝ արցախցու ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարը, հետպատերազմյան եւ համավարակի հետեւանքների հաղթահարումը, անօթեւանների խնդրի լուծումը, ՀՀ զինված ուժերի բարեփոխումը եւ նորովի վերակազմավորումը, անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմակայումը, գերարագ զարգացող աշխարհին համահունչ տնտեսության ձեւավորումը՝ նոր չափանիշներով արդիականացված եւ տարածաշրջանային տնտեսական միջավայրին ու կոմունիկացիաներին ինտեգրումով:

30 տարիները նպաստեցին հայոց պետականության կենսունակության ձեւավորմանը եւ ամրապնդմանը: Այս ժամանակահատվածի ամենակարեւոր ձեռքբերումը, անշուշտ, անկախության սերունդն էր՝ իր՝ հայրենի հողի վրա հաստատակամորեն ապրելու եւ այն պաշտպանելու անբեկանելի վճռականությամբ: Արցախյան երեք պատերազմները ցույց տվեցին այս սերնդի ինքնագիտակցության բարձր մակարդակը, հայրենասիրությունը, պայքարելու եւ հաղթելու վճռականությունը, ինչը մեր ժողովրդի պատմության ոսկե էջերը համալրեց հազարավոր հերոսապատումներով:

Այսօր Հայաստանի անկախության 4-րդ տասնամյակ ենք մտնում արցախյան ազատամարտի 44-օրյա պատերազմում զոհվածների, ինչպես նաեւ ողջ ազատամարտում, անկախության եւ ժողովրդավարության համար իրենց կյանքը զոհած ՀՀ քաղաքացիների եւ սփյուռքի մեր հայրենակիցների պատգամը վճռականորեն կյանքի կոչելու պարտավորությամբ ու անբեկանելի վճռականությամբ: Հայ ժողովրդի հերոս զավակների պաշտպանած ու մեզ փոխանցած հայրենիքի հզորացումն ու զարգացումը մեր եւ ապագա սերունդների սուրբ պարտականությունն են: Հայաստանի անկախության օրը մեր հերոսների ոգեկոչման եւ նրանց թողած պատգամի կյանքի կոչման պարտավորության ամրագրման հերթական, ոչ սովորական առիթն է:

Թեգեր: անկախությունԽՍՀՄՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սեպտեմբերի 21-ը՝  հաշվետվության օր

Սեպտեմբերի 21-ը՝ հաշվետվության օր

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist