Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Ովքեր են եղել անկախ Հայաստանում Իրանի դեսպանները

Սեպտեմբերի 21, 2021
Հանրապետություն
Ովքեր են եղել անկախ Հայաստանում Իրանի դեսպանները
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
293
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայ-իրանական դիվանագիտական փոխհարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում իրանցի 8 գործերի ժամանակավոր հավատարմատար ու արտակարգ եւ լիազոր դեսպան դիվանագիտական առաքելություն են իրականացրել Հայաստանում։ Նրանցից ոմանք իրենց դիվանագիտական գործունեությունն սկսել են Հայաստանից,  ոմանք էլ Հայաստանով ավարտել են այդ գործունեությունն այս ոլորտում։

Նրանք, ինչպեսեւ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, հանդիպումների ընթացքում նշել են, որ փոխհարաբերությունների մակարդակն ու ծավալը չեն համապատասխանում առկա ներուժին։ Գրեթե բոլորն էլ Արցախի հարցի առնչությամբ խիստ զգուշավոր են եղել՝ ի տարբերություն Ադրբեջանում Իրանի դեսպանների, որոնք  հաճախ եւ հստակ ձեւակերպումներով են անդրադարձել հարցին։ Հանգամանք, ինչը ամենայն հավանականությամբ, դարձյալ պայմանավորված է Բաքվի հանդեպ Թեհրանի չափազանց զգուշավորությամբ։ Այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ երկրի դեսպաններից ոմանք, կարելի է ասել, ոչ միայն ադրբեջանամետ, այլեւ ակնհայտորեն հակահայ տեսակետներ են ունեցել, ինչպես, օրինակ, Ալի Ռեզա Բիքդելին, Ալի Աֆշարն ու ներկայիս դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։

Անդրադառնալով Հայաստանում Իրանի դեսպաններին՝ ցանկանում ենք սկսել  ներկայիս դեսպանից: Իրանի ներկա արտակարգ եւ լիազոր դեսպանն է Աբբաս Բադախշան Զոհուրին։ Նա մինչեւ Հայաստանում դեսպան նշանակվելը ղեկավարել է այդ երկրի ԱԳ նախարարության կրթության եւ կառավարման դեպարտամենտը։ Զոհուրին իր առաքելությունը Հայաստանում սկսել է 2019 թ. փետրվարից։ 44-օրյա պատերազմի ընթացքում նա, ի տարբերություն Մուսավիի, որը Բաքվում ընդդեմ Հայաստանի տարբեր առիթներով խիստ քննադատական հայտարարություններ է արել,  գերադասել է լռել, սակայն հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Երկու երկրների միջեւ տնտեսական փոխհարաբերությունների ընդլայնման եւ մասնավորապես «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման առնչությամբ ակտիվ է։ Թերեւս, նրա գործադրած ջանքերի արդյունք է այն, որ իրանցի գործարարները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու դրա կառուցմանը։

Զոհուրիին նախորդել էր Սեյեդ Քազեմ Սաջադին։ Նա ծնվել է 1961 թ. Թեհրանում: 1983 թ. աշխատանքի է ընդունվել ԱԳ նախարարությունում, ապա Ֆիլիպիններում Իրանի դեսպանությունում աշխատել է որպես փորձագետ, Աթենքում, Մումբայում եւ Կուալա Լումպուրում՝ որպես հյուպատոս։ Սաջադին ԱԳ նախարարությունում ու պետական այլ կառույցներում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2015 թ. սեպտեմբերին նշանակվել է Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպան, առաքելությունն ավարտել է 2019 թ. նոյեմբերին։ Սաջադին երկու երկրների տնտեսական առնչությունների ծավալը գոհացուցիչ չէր համարում՝ խիստ կարեւորելով Մեղրիի տնտեսական ազատ գոտու գործարկումը։ Այժմ հյուպատոսության, խորհրդարանի եւ արտերկրում ապրող իրանցիների հարցերով ԱԳ փոխնախարար է։

2012-17 թթ. Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էր Մոհամեդ Ռաիսի Ֆաչիին։ Ծնվել է 1957 թ., բարենորոգչական թեւի քաղաքական գործիչ է եւ եղել է խորհրդարանի 3-րդ ու 6-րդ գումարումների պատգամավոր։ Ռաիսին իր դիվանագիտական առաքելությունն սկսել եւ ավարտել է Հայաստանում։ Նա մի առիթով շեշտել է, որ Արցախը հայերի միասնության կարեւոր գործոն է։

Ավագ դիվանագետի աստիճանով Սեյեդ Ալի Սաղայանը Հայաստանում շուրջ մեկ տարի՝ 2011-12 թթ. է դիվանագիտական առաքելություն իրականացրել, այնուհետեւ Իրանի դեսպանն է եղել Բրազիլիայում։ Ալի Ռեզա Հաղիղյանը ծնվել է 1958 թ., արտակարգ եւ լիազոր դեսպան է եղել 2006-2011 թթ., իսկ մինչ այդ Իրանի դեսպանն էր Պակիստանում։ Նա այնուհետեւ ԱԳ նախարարությունում զբաղեցրել է գաղտնի ծառայությունների դեպարտամենտի տնօրենի պաշտոնը։ Հաղիղյանին կարելի է համարել Հայաստանում Իրանի, թերեւս, ամենասակավախոս դեսպանը։  

Մոհամեդ Ֆարհադ Քոլեյնին ծնվել է 1961 թ., ԱԳ նախարարությունում աշխատանքի է ընդունվել 1983 թ.։ Նա Կուբայում եղել է դեսպանության կցորդ, Մադրիդում Իրանի դեսպանության 3-րդ քարտուղար։ Քոլեյնին նաեւ Արցախի  հիմնախնդրով Իրանի միջնորդության պատվիրակության անդամ է եղել, այնուհետեւ՝ Հայաստանում Իրանի դեսպանորդ, ապա ԱԳ նախարարության ռազմավարության կոմիտեի անդամ։ Իսկ 2000-2005 թթ. Հայաստանում եղել է արտակարգ եւ լիազոր դեսպան։ Փաստորեն, դրանով նա ավարտել է արտերկրում իր դիվանագիտական առաքելությունները։ Երկրի ԱԳ նախարարությունում, նաեւ դրանից դուրս, բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել։

Համիդ Ռեզա Նիքքար Էսֆահանին Հայաստանում Իրանի երկրորդ, իսկ փաստացի՝ որպես առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանն էր։ 1985 թ. նա նշանակվել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունում Իրանի ներկայացուցիչ։ Ապա եղել է Սպահանի քաղաքապետը։ Հայաստանից հետո նա նշանակվել է Իռլանդիայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան։ Սակայն չի ավարտել իր առաքելությունը եւ հետ է կանչվել կոռուպցիայի մեջ ներքաշված լինելու մեղադրանքով։

Անկախությունից հետո՝ 1992 թ. Հայաստանում դեսպան՝ գործերի հավատարմատար, նշանակվեց 30-ամյա Ահմադ Սոբհանին, ով առաքելությունն ավարտեց 1994 թ.։ Այդ ժամանակահատվածում համարվում էր Հայաստանում, թերեւս, ամենասիրված դեսպանը, որի առաքելության ընթացքում կառուցվեց Արաքսի ժամանակավոր կամուրջը, երկու երկրների միջեւ համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր ստորագրվեցին, թեեւ ոչ բոլորն իրականացվեցին։ Այդ դժվար տարիներին հայ դպրոցականների ամառային արձակուրդն Իրանում անցկացնելու նախագիծ իրականացրեց։ Սոբհանին հաճախ էր շփվում նաեւ Հայաստանի մտավորականների ու արվեստագետների հետ։ Հայաստանից հետո նա նշանակվել է Վենեսուելայում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան, այնուհետեւ՝ Մեքսիկայում։ 2004 թ., ապա 2006 թ. ճանաչվել է որպես օրինակելի դեսպան, իսկ 2001 թ.՝ երկրի օրինակելի կառավարիչ։ Սակայն 2005 թ. իշխանության եկած Մահմուդ Ահմադինեժադը նրան հեռացրեց  դեսպանի առաքելությունից։ Այսուհանդերձ, 2007 թ. ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին նրան նշանակեց Ամերիկայի եւ Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն։ Ավելի ուշ նա հեռացավ դիվանագիտական աշխատանքից եւ զբաղվում է գործարարությամբ, այդ ոլորտում էլ ձգտում է կապեր ունենալ Հայաստանի հետ։ Երկու տարի Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում ոչ միայն նա, այլեւ նրա կինն ու երեխաներն արդեն հայերեն էին խոսում, ինչը եզակի երեւույթ էր։

Խոսելով այն մասին, թե հայ-իրանական փոխհարաբերություններում ինչ խնդիրներ էին կարեւորվում անկախության առաջին տարիներին, կարելի է նշել, որ կան հարցեր, որոնք շուրջ 30-ամյա պատմության ընթացքում շարունակում են մնալ օրակարգային։

Թեգեր: անկախությունԻրանՀայաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Արժանի լինենք հայրենի պատմությանը

Արժանի լինենք հայրենի պատմությանը

Օ. Բոժկո. «Հայաստանը եղել է եւ միշտ էլ կլինի, չնայած դժնդակ թշնամու ոտնձգություններին»

Օ. Բոժկո. «Հայաստանը եղել է եւ միշտ էլ կլինի, չնայած դժնդակ թշնամու ոտնձգություններին»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Արտահանման եւ ներմուծման թույլատվական փաստաթղթերի տրման ժամկետները կրճատվում են

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist