Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան հատվածը կկառուցվի

Շինարարության արժեքը 474.3 մլրդ դրամ է

Սեպտեմբերի 25, 2021
Հանրապետություն
«Հյուսիս-հարավի» Սիսիան-Քաջարան հատվածը կկառուցվի
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
518
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կառավարությունը երեկվա նիստում որոշեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա իրականացման գործընթացում այդ միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցումը սահմանել որպես առաջնահերթություն: Նույն որոշմամբ հաստատվեց նաեւ ներդրումային ծրագիրը։

«Հյուսիս-հարավ» ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն: Արդյունքում՝ առկա 560 կմ միջինում 50 կմ/ժ արագությամբ գործարկվող ավտոմոբիլային ճանապարհը վերակառուցվելու է միջինում 80-100 կմ/ժ արագությամբ ճանապարհի։ «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի եւ Եվրասիական կայունացման եւ զարգացման հիմնադրամի հետ: Հայաստանի համար «Հյուսիս-հարավ» ծրագրի աշխարհաքաղաքական նշանակության մասին «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է, ուստի այստեղ դրան չենք անդրադառնա։

Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի՝ «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա փուլում շինարարական աշխատանքներն ընթանում են հյուսիսային ուղղությամբ, ուստի անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել հարավային ուղղության (տրանշ 4) վրա եւ որպես առաջնահերթություն սահմանել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (այդ թվում՝ Բարգուշատի թունելի) կառուցումը. «Ծրագրի առաջնահերթությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինիս իրականացումը հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթեւեկության նկատմամբ, ապահովել Հայաստանի հարավային շրջանների անվտանգությունը, ճանապարհային անվտանգության պահանջվող մակարդակը, նպաստել հարավային շրջանների (Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզեր) տնտեսական զարգացմանը եւ, որպես արդյունք, նշված մարզերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը»:

Դարձյալ ըստ Վ. Տերտերյանի՝ 2015 թ. մարտի 30-ին իտալական «SPEA Engineering SpA եւ IRD Engineering Srl» համատեղ ձեռնարկության  հետ կնքված 03-CS-001 պայմանագրի շրջանակներում նախագծողն իրականացրել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի, այդ թվում՝ Բարգուշատի թունելի, մանրամասն նախագծումը։ Դրա համաձայն՝ նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջների եւ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելների (ամենաերկարը` Բարգուշատի թունելն է, որի երկարությունը կկազմի շուրջ 8.6 կմ) կառուցում։

Ի դեպ, իտալական այս նախագծողի նախապատրաստած նախահաշվի համաձայն՝ ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքների արժեքը կազմում է  շուրջ 474.3 մլրդ դրամ (այդ թվում՝ ԱԱՀ-ն): Նախագիծն անցել է հատուկ համալիր փորձաքննություն։

ՏԿԵ փոխնախարարի խոսքերով՝ հաշվի առնելով ներդրումային ծրագրի կարեւորությունն ու ռազմավարական նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանային զարգացման համար, ինչպեսեւ մրցույթի ծավալներն ու միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվելու հավանականությունը՝ առաջարկվում է ներդրումային ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգը կազմակերպել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գնումների միջազգային ուղեցույցով սահմանված աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման փաստաթղթերի օրինակելի ձեւաչափերի հիմամբ։

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի այս շատ կարեւոր ռազմավարական՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը կապահովի ավելի դյուրին, հարմարավետ երթեւեկություն Հայաստանի հարավային սահմանից դեպի Վրաստանի սահման եւ թույլ կտա ուղեւորների ու բեռների փոխադրումներն իրականացնել բարձր ստանդարտներին համապատասխան կառուցված ճանապարհային հատվածով»,- եզրափակեց Վ. Տերտերյանը:

Թեգեր: ավտոճանապարհՀյուսիս-հարավՏնտեսությունֆինանսներ
Կիսվել2Tweet1Կիսվել
Արմենուհի Մելքոնյան

Արմենուհի Մելքոնյան

Ծնվել է 1975 թ. Երեւանում: Մշեցի է: Ավարտել է Երեւանի թիվ 185 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին թղթակցել է «Գարուն» ամսագրին, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսին: 1993 թ. ընդունվել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Ուսանողական տարիներին թղթակցել է Հայաստանի տարբեր թերթերի, «Գարուն» ամսագրին, հաղորդումներ է պատրաստել Հայաստանի ազգային ռադիոյի համար, որոնք հեռարձակվել են «Իրավունք» ծրագրով: 1998 թ. թղթակցել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, 1999 թ. այստեղ անցել է հիմնական աշխատանքի: Զուգահեռաբար՝ 2000-2002 թթ. ֆոտոթղթակցել է «Կառավարում» ամսագրին: 2003 թ. «Անշարժ գույքի գրանցում» ԾԻԳ ՊՀ-ում խորհրդատվական ծառայություն է մատուցել: 2005 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է «Կադաստրի տեղեկագրի» խմբագրական խորհրդի անդամ: 2005-2007 թթ. աշխատել է «Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ իբրեւ լրատվության գծով մասնագետ: 2006 թ. խմբագրել է Հայ Արիական Միաբանության «Հայ-Արիներ» պաշտոնաթերթը, իսկ 2007-ից ցայսօր նաեւ ՀԱՄ պաշտոնական կայքէջը:Միաժամանակ Հայ Արիական Միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակն է (հասարակական հիմունքներով): 2007 թ. մարտից հիմնադրել եւ մինչեւ 2018 թ. հոկտեմբերը խմբագրել է «Լուսանցք» քաղաքական, տնտեսական մշակութային վերլուծական շաբաթաթերթը։ Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Բարի գործերը սեր ու ջերմություն են պարգեւում

Բարի գործերը սեր ու ջերմություն են պարգեւում

Կյանքի սերն ու բեւեռների տիրակալը

Կյանքի սերն ու բեւեռների տիրակալը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist