Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

«Հասնում է ֆաշիզմի». Թաթոյանն Ալիևի ուղերձի որոշ մասեր ուղարկել է միջազգային կառույցներին

Հոկտեմբերի 3, 2021
Հանրապետություն
Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը. ՄԻՊ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի ուղերձի էթնիկ ու կրոնական ատելություն, թշնամանք բորբոքելու հատվածները: ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է, որ հայերեն ու անգլերեն տարբերակներով Ալիևի ուղերձի որոշ հատվածներ ուղարկել է միջազգային կառույցներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 27-ի հայտարարված «Հիշատակի օրվա» իր ուղերձում կեղծ փաստեր էր հայտնել։ Օրինակ` նա նշել էր, թե «կիսաքանդ մզկիթներում նենգ թշնամին» անասուններ՝ կովեր և խոզեր էր պահում ՝ մուսուլմաններին անարգելու համար. նա հույս էր հայտնել, թե աշխարհի մուսուլմանները համարժեք պատասխան կտան սրան։ Ալիևը հավելել էր, թե պատերազմում հաղթանակը «հաղթանակ է հայկական ֆաշիզմի դեմ»: Նա ասել էր նաև, թե ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը Հայաստանում հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն:

«ՄԻՊ աշխատակազմը բոլոր նյութերն ուսումնասիրում է առաջնային աղբյուրներից՝ ադրբեջաներենով: Ուսումնասիրությունը վկայում է, որ այդ ելույթներն ու ուղերձները գեներացնում են ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ՝ հասնելով ֆաշիզմի»,–ասում է Թաթոյանը։

Նրա խոսքով` առկա է հստակ պատճառական կապ դրանց ու հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց ադրբեջանական ԶՈւ–ի կողմից խոշտանգելու, քաղաքացիական բնակավայրերի ու եկեղեցիների նկատմամբ վայրագությունների, ՀՀ սահմանային բնակչության իրավունքների կոպիտ խախտումների միջև:

Թաթոյանը նկատում է` նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է 2 ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան նա հավաստիացնում է, որ ՀՀ որևէ իշխանություն կամ կառավարություն Ադրբեջանի ժողովրդի դեմ երբևէ ատելության կամ թշնամանքի հովանավորչության քաղաքականություն չի տարել: Ավելին, ըստ նրա, այլ կրոնների, այդ թվում՝ իսլամի նկատմամբ մշտապես տարվել է հանդուրժողականության ու հարգանքի քաղաքականություն՝ դպրոցական ծրագրերից սկսած:

ՀՀ ՄԻՊ-ը հավելել է նաև, որ Ադրբեջանի նախագահի ելույթի հատվածներն ուղարկել է նաև ՀՀ Ազգային ժողով, գործադիր իշխանության ու իրավապահ մարմինների, ինչպես նաև ՀԿ-ներին:

Sputnik Armenia

Թեգեր: ԱդրբեջանԱրման ԹաթոյանԻլհամ ԱլիեւՀՀ ՄԻՊ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Վրաստանի իշխող կուսակցությունն ընտրություններում առաջատար է

Վրաստանի իշխող կուսակցությունն ընտրություններում առաջատար է

Պետրոս Պետրոսյանը՝ Մ-23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Պետրոս Պետրոսյանը՝ Մ-23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist