Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 28, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հանրապետություն

Սյունիքի աշխարհաքաղաքական մեծ նշանակությունը

Գնահատում եւ արժեւորում են նաեւ այլ երկրներ ու պետություններ

Հոկտեմբերի 6, 2021
Հանրապետություն
Սյունիքի աշխարհաքաղաքական մեծ նշանակությունը
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրանն աննախադեպ ծավալի զորավարժությունների միջոցով համապատասխան ռազմական ուղերձներ Ադրբեջանին եւ Թուրքիային հղելուն զուգահեռ գործի է դրել նաեւ տնտեսական պատժամիջոցների հնարավոր մեխանիզմների կիրառման գործիքակազմը: Թեհրանն Ադրբեջանին սպառնում է դուրս թողնել Հնդկաստանի հետ նախաձեռնած «Հյուսիս-հարավ» ճանապարհի խոշորագույն ծրագրից:

Հայաստանն Իրանին կապող միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում իրանական բեռնատարների նկատմամբ Բաքվի նախաձեռնած կոշտ միջոցառումները, մասնավորապես՝ իրանցի երկու վարորդների ձերբակալությունը եւ գանձումների կիրառումը, պաշտոնական Թեհրանը գնահատեց դեպի հյուսիս իր տնտեսական կապերը, առեւտրաշրջանառությունը վնասելու եւ տարածաշրջանի տարանցիկ ուղիներից իրեն դուրս թողնելուն միտված քայլ, որին համարժեք պատասխանը չուշացավ: Մեր հարավային հարեւանը շատ արագ հայտարարեց Սյունիքով անցնող այլընտրանքային ճանապարհի շինարարությանը մասնակցելու իր պատրաստակամության մասին: Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին տեխնիկական ու ինժեներական պատվիրակության հետ ժամանել է Հայաստան` քննարկելու Տաթեւ-Կապան ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության անհրաժեշտության հարցը եւ շինաշխատանքների գործընթացը: «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» հիմնադիր Փույա Հոսսեինին հայտնել է, որ  պատվիրակության կազմում է նաեւ Իրանի ենթակառույցների շինարարության եւ զարգացման կազմակերպության գործադիր տնօրենը:

«Բաքուն պատրանք ունի Իրանին մեկուսացնել Հյուսիս-Հարավ տրանզիտային նախագծից եւ կարծում է, որ կարող է փակել Իրանին Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապող տարանցիկ ճանապարհը, նրա տնտեսական ենթակառուցվածքները եւ խոչընդոտել արտաքին առեւտրին»,- հայտնել է Հոսսեինին։ Նա նաեւ շեշտել է, որ այդ ճանապարհի վերականգնմամբ ժամանակավոր տարանցիկ ճանապարհի հարցը կլուծվի մինչեւ հիմնական՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը: Հոսսեինի խոսքով՝ վերջինս Իրանի տնտեսական ենթակառուցվածքների եւ տրանզիտ, առեւտրի համար դեպի Եվրոպա տարանցման եւ Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպայի հետ կապող կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է, այդ պատճառով էլ Իրանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցելու նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհի Հայաստանի հատվածի հնարավորինս շուտ կառուցման եւ ավարտին հասցնելու գործընթացին:

Հոկտեմբերի 4-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն էլ հայտարարել էր, որ իրանցի վարորդների նկատմամբ վերաբերմունքը բարեկամականին եւ բարիդրացիությանը համապատասխան չի համարում: Նույն օրը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հանդիպմանն առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարեւորությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների եւ հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում: Կողմերը քննարկել էին նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու եւ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում համագործակցության հարցեր:

Ադրբեջանի հրահրած ենթակառուցվածքային պատերազմը լիովին տեղավորվում է Հնդկաստանի աշխարհաքաղաքական առաջնարհերթություններում: Վերջինս, լինելով Չաբահար նավահանգստի միջոցով Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Ֆինլանդիայի հետ կապող Հյուսիս-Հարավ նախագծի կնքահայրը, բնականաբար, առաջին հերթին ձգտում է շրջանցել արդեն տեւական ժամանակ իր հակառակորդը համարվող Պակիստանի հետ վերջերս արդեն բացահայտ ռազմաքաղաքական դաշինքի մեջ մտած Ադրբեջանին: Պարսկական այդ նավահանգստով ենթակառուցվածքները զարգացնելու Հնդկաստանի հիմնական շարժառիթներից մեկը Պակիստանի տարածքի շրջանցումն էր, իսկ այսօր արդեն այդ ճանապարհին է հայտնվել նաեւ վերջինիս դաշնակիցը:

Չաբահար նավահանգիստը կարեւոր ռազմավարական կետ է Ասիայից դեպի Եվրոպա ապրանքների տարանցման համար: Այն Իրանի ամենամեծ եւ տարածաշրջանի ամենաառաջնային նավահանգիստն է: Ունի տարեկան մոտ 8.5 մլն տոննա ապրանքների բեռնման ու բեռնաթափման ներուժ եւ կարողանում է ընդունել օվկիանոսային նավեր՝ մինչեւ հարյուր հազար տոննա բեռով:

Դեռ 2015 թ. Դելին եւ Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել Չաբահար նավահանգստի համատեղ կառուցման վերաբերյալ, որով Հնդկաստանը երկու տերմինալ էր վարձակալել՝ վճարելով 85 մլն դոլար: Բացի նավահանգստի երկրորդ եւ երրորդ տերմինալների կառուցումից, Հնդկաստանն օժանդակում է նավահանգիստն Իրանի մնացած տարածքի հետ կապող երկաթուղու կառուցմանը:

Այսօր այս կարեւոր տնտեսական ծրագրի նախաձեռնող առանցքային պետությունները՝ Իրանը եւ Հնդկաստանը, քայլեր են անում այնտեղից Ադրբեջանին դուրս թողնելու ուղղությամբ, իսկ  այդ նախագիծը տարածաշրջանի ենթակառուցվածքներից ամենախոշորն է լինելու: Երեւույթն ավելորդ անգամ փաստում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների հարցում ՀՀ Սյունիքի մարզի ռազմավարական մեծ նշանակությունը: Վերջին զարգացումներն ավելորդ անգամ փաստում են Սյունիքի աշխարհաքաղաքական մեծ նշանակության մասին, որի անգնահատելի արժեքը տեսնում եւ նշանավորում են նաեւ այլ պետություններ:

Թեգեր: ԱդրբեջանԶանգեզուրԹուրքիաԻրանՍյունիք
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

Մայիսի 31, 2023
Այն վերադառնալու է մի օր…

Այն վերադառնալու է մի օր…

Մայիսի 31, 2023

Ցավ եմ ապրում

«Հայաստանի Հանրապետություն»

Զարմանք, զայրույթ, ափսոսանք….

«Հայաստանի Հանրապետություն»-ում՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում

Ցավալի է, բայց փաստ

Ազատությունը գեղեցիկ է բարոյականությամբ

Հաջորդ Հոդվածը
Սթրես վարժություն աշխարհի համար

Սթրես վարժություն աշխարհի համար

Թեհրանը շեշտը դնում է Երեւանի հետ համագործակցության վրա

Թեհրանը շեշտը դնում է Երեւանի հետ համագործակցության վրա

Ամենաընթերցվածը

  • Հերոսի պարգեւը՝ հետմահու

    Հերոսի պարգեւը՝ հետմահու

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Թաթոյանների ջրաղացում

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist